Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


«Անընդհատ վեճեր էինք ունենում, որոշեցինք բաժանվել». Էմմա Սապունջյան

Աղջիկը, որը երազում էր դառնալ օդաչու, հետո դիպուկահար, դարձավ դերասանուհի: Վերջինը ևս երազանքների շարքում էր, որին հասնելու համար, իր խոսքով, բազմաթիվ խոչընդոտներ է անցել, բազմիցս արտասվել:

 

Երիտասարդ դերասանուհի Էմմա Սապունջյանը հեռուստադիտողներին արդեն հայտնի է «Սահմանին», «Միլիոնը թակարդում», «Փրկեք մեր հոգիները» հեռուստաֆիլմերից։ Իրեն բնորոշելիս նա ասում է՝ ինքնավստահ եմ ու ալարկոտ: Ալարկոտությունը, Էմմայի խոսքով, դրսևորվում է բոլոր հարցերում՝ բացառությամբ մասնագիտականից:

 

Tert.am Life-ը դերասանուհու հետ հետաքրքիր զրույց է ունեցել անձնական ու մասնագիտական կյանքի, չիրականացված երազանքների և այլ հարցերի մասին:

 

Էմման ծնվել է Հայաստանում, բայց առաջին քայլերը դեպի դպրոց արել է ՌԴ-ում: 3 տարեկան է եղել, երբ ընտանիքի հետ տեղափոխվել են Սանկտ Պետերբուրգ, 4 տարի այնտեղ ապրելուց հետո վերադարձել են հայրենիք:

 
 
Ասում է, թեև փոքր է եղել, կարոտի համը ճաշակել է հենց այդ տարիքից:

 

 

 

«Առաջին և երկրորդ դասարաններում այնտեղ եմ դպրոց հաճախել: Երբ գնացինք, փոքր էի, Երևանն այդքան լավ չէի հիշում, բայց շատ էի կարոտում, ուզում էի վերադառնալ։ Այդպես էլ եղավ: Երբեք չեմ գնա  Հայաստանից դուրս ապրելու: Իհարկե, Աստված տա, նման խնդրի առաջ չկանգնեմ, բայց երբեք չեմ սիրել օտարության մեջ ապրելը: Հայաստանն ու Երևանն են իմ տունը»,– ասաց նա:

 

Էմման ընտանիքի միակ երեխան է, բայց, նրա խոսքով, դա իրեն էգոիստ չի դարձրել: Ասում է՝ էգոիզմը, գուցե,  արտահայտված է այնքանով, որ ինքն իրեն շատ է սիրում, երբեք չի թերագնահատում: «Դեռ փոքր տարիքից, երբ տանը կոնֆետի վերջին հատիկն էր մնում, մինչև բոլորին ստիպողաբար չասեի՝ վերցրեք, ինքս չէի ուտի։ Մինչև հիմա էլ այդպես է: Երևի նրանից է, որ ես նույն վերաբերմունքը ստացել եմ իմ ծնողներից: Իրենք ամեն ինչի լավն են արել ինձ համար, երբեք ոչնչի պակաս չեմ ունեցել: Մինչև օրս էլ եթե մի բան ուզում եմ, հաջորդ օրն ունենում եմ»,- պատմեց երիտասարդ դերասանուհին:

 

Էմմայի երակներում հայի ու բելառուսի արյուն է հոսում: Նրա հորական տատիկն ազգությամբ բելառուս է: Դա արտացոլվում է նաև դերասանուհու արտաքին տեսքում: Կապույտ, կանաչ, մոխրագույն՝ Էմմայի աչքերի գունապնակն է, որն փոխվում է օրվա տարբեր ժամերին. «Ինձ անընդհատ հարցնում են՝ լինզա ե՞ս դնում, ասում եմ ոչ՝ աչքերիս բնական գույնն է, ժառանգել եմ հայրկիցս, մորական տատիկս ևս կանաչաչյա է»:

 

Դեռ փոքր տարիքից Էմման սիրել է ինքնաթիռ նստել, ասում է` միշտ երազել է օդաչու լինելու մասին, իսկ ավելի ուշ՝ դիպուկահարի մասնագիտությամբ է տարվել. «Դասարանով գնացել էինք կրակելու: Ես բավականին լավ էի կրակել, ինձ առաջարկեցին անվճար սովորել դիպուկահարի մասնագիտությունը, քանի որ հեռու պիտի գնայի, չկարողացա մասնակցել դասերին։ Թե՛ օդաչուի, թե՛ դիպուկահարի մասնագիտությունները մինչև այսօր մնում են իմ չիրականացված երազանքների շարքում»:

 

 

 

Փոքր տարիքում Էմմային որևէ մեկը չի հուշել, թե իր մեջ դերասանական տաղանդ կա, ավելին՝ հետագայում հակառակն են պնդել, բայց որոշել է ընդունվել Թատերական ինստիտուտ, որն ավարտել է նախորդ տարի։

 

«Սկզբում ուզում էի ռեժիսուրայի բաժին ընդունվել, բայց ինձ ճիշտ ուղու վրա դրեցին։ Հիմա եմ հասկանում, որ ռեժիսորի աշխատանքից այդքան լավ գլուխ չէի հանի, որքան իմ մասնագիտությունից,- ասաց նա և ավելացրեց, որ ծնողները չեն առարկել իր որոշմանը,- Մեր ինստիտուտում սովորող շատ երեխաներ կային, որոնց ծնողները դեմ են իրենց ընտրությանը, սակայն իմ դեպքում նման խնդիր չի եղել: Ընդհանրապես, ծնողներս ինձ ոչինչ չեն արգելել: Միշտ ասել են՝ արա այն, ինչ ուզում ես, երևի դրա համար էլ ամեն ինչ չափի մեջ եմ անում: Ինձ երբեք չեն պատժել կամ ասել` այս կամ այն բանը քեզ չի կարելի: Ասել են` քո կյանքն է, դու ես որոշում»: 

 

22-ամյա դերասանուհին թեև  սիրել է ինստիտուտը, ուսանողական տարիները, գրեթե, ամեն օր լացելով է անցկացրել։ Ասում է` շատ են են փորձել իրեն կոտրել ու ասել, որ անտաղանդ է: «Օր չկար, որ ես չլացեի, բայց ինչ ինստիտուտն ավարտել եմ, լացելու առիթ չեմ ունեցել:) Կային մի քանի դասախոսներ, որոնք իրենց կյանքի նպատակն էին դարձրել ինձ` իմ մասնագիտությունից հիասթափեցնելը: Ամեն օր ինձ ասում էին՝ չես կարող, շատ վատ ես անում, քեզ մոտ չի ստացվում: Բայց ես իրենցից ավելի ուժեղ գտնվեցի, անտեսեցի իրենց ասածները և ապացուցեցի, որ սխալ են: Հիմա իմ կյանքը 180 աստիճանով փոխված է: Ես շրջապատված եմ շատ լավ մարդկանցով, ովքեր նույն մասնագիտությունն ունեն, բայց ինձ ամեն հարցում աջակցում են, կողքիս կանգնած են: Չեմ կարող անգամ համեմատել դասախոսների հետ, որոնք գոնե տարրական մանկավարժական կրթություն պետք է ունենան ու իմանան` ինչպե՞ս վարվել ուսանողի հետ, ի վերջո, իրենցից շատ բան է  կախված: Այո՛, ես ուժեղ էի, ես իրենց վրա ուշադրություն չդարձրեցի, բայց մեկ ուրիշին էլ կարող են նույն օրը գցել, նա հիասթափվի իր մասնագիտությունից»,-պատմեց նա:

 


Ավարտելուց հետո, Էմմայի խոսքով, երբևէ չի առերեսվել դասախոսներին, արձագանքներ էլ չի լսել. ասում է, որ նրանց կարծիքներն իրեն չեն էլ հետաքրքրում: Հաղթահարելով այդ շրջանը՝ Էմման պատմեց, որ ստիպված է եղել անցնել մերժումների հաջորդ փուլը, երբ թակել է բազմաթիվ դռներ, դրանք բացվել են, բայց ներս անցնել այդպես էլ չի հաջողվել։

 

 

«Դեռ ուսանողական տարիներից եմ մասնակցել տարբեր քասթինգների, փորձնական նկարահանումների նաև մասսայական տեսարանների համար, բայց միշտ մերժվել եմ: Անընդհատ նեղվում էի ու մտածում՝ ի՞նչն է պատճառը:  Ուր գնում էի, ասում էին՝ դու շատ լավն ես, մենք քեզ կզանգենք ու այդքանով ամեն ինչ  սահմանափակվում էր: «Միլիոնը թակարդում» հեռուստաֆիլմն ինձ համար առաջինը եղավ, որտեղ նկարահանվեցի քասթինգի մասնակցելուց հետո։ Ռեժիսոր Հարութ Շատյանը, ում հետ արդեն մտերմացել ենք, այն ժամանակ ասաց՝ մենք քեզ կկանչենք: Մի ամիս ձայն չկար, որից հետո ասացին՝ հաստատել ենք քո մասնակցությունը: Մինչև նկարահանումների մեկնարկը չէի հավատում, նույնիսկ, մինչև եթեր գնալը չէի հավատում, որ ես անցել եմ»,- հիշեց Էմման: 

 

Նա գիտակցում է՝ շատերի երազանքը համարվող Հոլիվուդում էլ հայտնի աստղերն առաջին քայլերը սկսել են փոքր դերակատարումներից, միաժամանակ ասում է, որ Հոլիվուդ հասնելու հավակնություններ չունի։ «Ես տեսակով ռեալիստ եմ, ինձ թվում է՝ Հոլիվուդն ինձ համար շատ հեռու է,- ասաց նա և ավելացրեց, որ իր առաջին աշխատավարձը ստացել է հենց էպիզոդիկ դերակատարման համար,– գուցե, շատերը հիշեն հայտնի «Երե1» նախագծում Վիպոյանին աղուհացով, տարազով դիմավորող աղջնակին, որը ես էի:)»:

 

Հիմա արդեն դերասանուհուն բաժին է հասել հեռուստաֆիլմի գլխավոր դերը, որի առաջարկը ստացել է պրոդյուսեր Արա Բաղդասարյանի և ռեժիսոր Հարութ Շատյանի կողմից: «Թունավոր սեր» կոչվող հեռուստանովելը եթերում կլինի հունիսի 25–ից։ Էմման ասում է՝ այս դեպքում պատասխանատվությունն ավելի մեծ է. «Հերոսուհուս հետ մեր հիմնական նմանությունն այն է, որ երկուսս էլ լացկան ենք:) Այլ նմանություն չկա: Նա բարի է, համեստ, խելոք, իսկ ես՝ ոչ շատ բարի եմ,  ոչ էլ միամիտ»:

 

 

 

Դերասանաուհու խոսքով, անընդհատ հետևում է իր խաղին ու աշխատում իր վրա: Ազատ ժամանակի մեծ մասն էլ նա մասնագիտությանն առնչվող զբաղմունքներով է լցնում: Սիրում է ֆիլմեր դիտել. «Նախկինում ավելի շատ զբոսնում էի, հիմա կատարվել է 22 տարիների երազանքս՝ սցենարիստ Անահիտ Շահսուվարյանի կողմից բալոնկա ցեղատեսակի շունիկ եմ նվեր ստացել ու իմ ամբողջ ժամանակը տրամադրում եմ իրեն։ Անահիտն ինձ միշտ ասում է, որ նման եմ իրեն տարիներ առաջ, դրա համար  որոշեց իրականացնել երազանքս: Շունիկս սպիտակ է, բայց ուզում էի նրան Սևո անվանակոչել, հետո ընտրեցի Չիկո անունը»:

 

Չիկոյի հետ ժամանակն անցկացնելը Էմմային չի խանգարում լինել խոհանոցում, թեև ասում է` ավելի հաճախ սնվելու նպատակով, քան պատրաստելու: Այնուամենայնիվ, ըստ դերասանուհու, կարողանում է նաև պատրաստել, իր մոտ ամենից լավ ստացվում է ելակով, սերուցքով տորթ թխելը: Ասում է` ընկերներին հյուրասիրել է, բոլորը գոհ են մնացել: Էմման նշեց, որ իր ընկերների մեջ կան ինչպես դերասաններ, այնպես էլ այլ ոլորտի մարդիկ: Ինքն իրեն որակում է որպես շփվող մարդ. «Փոքր տարիքից եմ այդպիսին եղել, հիմնականում շփվել եմ տղաների հետ: Հիմա էլ իմ ընկերական շրջապատում ավելի շատ տղաներ են»:

 

Նրանց շարքում է նաև Էմմայի նախկին ընտրյալը, որը, նրա խոսքով, ևս դերասան է։ Ասում է` բաժանումը չի ազդել իրենց շփման վրա. «Ուզենք, թե ոչ, նաև գործի բերումով ենք իրար տեսնում, ընդհանրապես, չխոսել չենք կարող: Բոլորը զարմանում են՝ ինչպես կարելի է նախկին ընկերոջ հետ պարզապես ընկերներ մնալ, բայց մեր դեպքում այդպես ստացվեց։ Եթե ինչ-որ բան ինձ պետք լինի, ես կարող եմ  ցանկացած պահի իրեն զանգել ու ստանալ աջակցությունը»: Էմման չցանկացավ բացահայտել ընտրյալի ով լինելը, միայն նշեց բաժանման պատճառը. «Մասնագիտության բերումով երկուսիս զբաղվածությունն էլ շատ էր, չէինք հասցնում իրար հետ երկար ժամանակ անցկացնել, անընդհատ վեճեր էինք ունենում, ի վերջո, որոշեցինք առանձնանալ ու մնալ պարզապես ընկերներ»:

 

Հիմա Էմման ընտրյալ չունի և իրեն ամբողջությամբ նվիրել է սիրելի մասնագիտությանը։ «Երբ հայտնվի մարդ, ում հետ կցանկանամ ընտանիք կազմել, բնականաբար, կարիերան առաջին պլան չեմ տանի, բայց կարծում եմ՝ երբեք էլ չեմ հրաժարվի իմ մասնագիտությունից, որովհետև շատ եմ սիրում այն», -եզրափակեց նա:

 

 

Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»