Ереван, 14.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов США Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов BBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об Украине Песков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе Самое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политики Сербия впервые провела военные учения с НАТО Тень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов


«Անընդհատ վեճեր էինք ունենում, որոշեցինք բաժանվել». Էմմա Սապունջյան

Lifestyle

Աղջիկը, որը երազում էր դառնալ օդաչու, հետո դիպուկահար, դարձավ դերասանուհի: Վերջինը ևս երազանքների շարքում էր, որին հասնելու համար, իր խոսքով, բազմաթիվ խոչընդոտներ է անցել, բազմիցս արտասվել:

 

Երիտասարդ դերասանուհի Էմմա Սապունջյանը հեռուստադիտողներին արդեն հայտնի է «Սահմանին», «Միլիոնը թակարդում», «Փրկեք մեր հոգիները» հեռուստաֆիլմերից։ Իրեն բնորոշելիս նա ասում է՝ ինքնավստահ եմ ու ալարկոտ: Ալարկոտությունը, Էմմայի խոսքով, դրսևորվում է բոլոր հարցերում՝ բացառությամբ մասնագիտականից:

 

Tert.am Life-ը դերասանուհու հետ հետաքրքիր զրույց է ունեցել անձնական ու մասնագիտական կյանքի, չիրականացված երազանքների և այլ հարցերի մասին:

 

Էմման ծնվել է Հայաստանում, բայց առաջին քայլերը դեպի դպրոց արել է ՌԴ-ում: 3 տարեկան է եղել, երբ ընտանիքի հետ տեղափոխվել են Սանկտ Պետերբուրգ, 4 տարի այնտեղ ապրելուց հետո վերադարձել են հայրենիք:

 
 
Ասում է, թեև փոքր է եղել, կարոտի համը ճաշակել է հենց այդ տարիքից:

 

 

 

«Առաջին և երկրորդ դասարաններում այնտեղ եմ դպրոց հաճախել: Երբ գնացինք, փոքր էի, Երևանն այդքան լավ չէի հիշում, բայց շատ էի կարոտում, ուզում էի վերադառնալ։ Այդպես էլ եղավ: Երբեք չեմ գնա  Հայաստանից դուրս ապրելու: Իհարկե, Աստված տա, նման խնդրի առաջ չկանգնեմ, բայց երբեք չեմ սիրել օտարության մեջ ապրելը: Հայաստանն ու Երևանն են իմ տունը»,– ասաց նա:

 

Էմման ընտանիքի միակ երեխան է, բայց, նրա խոսքով, դա իրեն էգոիստ չի դարձրել: Ասում է՝ էգոիզմը, գուցե,  արտահայտված է այնքանով, որ ինքն իրեն շատ է սիրում, երբեք չի թերագնահատում: «Դեռ փոքր տարիքից, երբ տանը կոնֆետի վերջին հատիկն էր մնում, մինչև բոլորին ստիպողաբար չասեի՝ վերցրեք, ինքս չէի ուտի։ Մինչև հիմա էլ այդպես է: Երևի նրանից է, որ ես նույն վերաբերմունքը ստացել եմ իմ ծնողներից: Իրենք ամեն ինչի լավն են արել ինձ համար, երբեք ոչնչի պակաս չեմ ունեցել: Մինչև օրս էլ եթե մի բան ուզում եմ, հաջորդ օրն ունենում եմ»,- պատմեց երիտասարդ դերասանուհին:

 

Էմմայի երակներում հայի ու բելառուսի արյուն է հոսում: Նրա հորական տատիկն ազգությամբ բելառուս է: Դա արտացոլվում է նաև դերասանուհու արտաքին տեսքում: Կապույտ, կանաչ, մոխրագույն՝ Էմմայի աչքերի գունապնակն է, որն փոխվում է օրվա տարբեր ժամերին. «Ինձ անընդհատ հարցնում են՝ լինզա ե՞ս դնում, ասում եմ ոչ՝ աչքերիս բնական գույնն է, ժառանգել եմ հայրկիցս, մորական տատիկս ևս կանաչաչյա է»:

 

Դեռ փոքր տարիքից Էմման սիրել է ինքնաթիռ նստել, ասում է` միշտ երազել է օդաչու լինելու մասին, իսկ ավելի ուշ՝ դիպուկահարի մասնագիտությամբ է տարվել. «Դասարանով գնացել էինք կրակելու: Ես բավականին լավ էի կրակել, ինձ առաջարկեցին անվճար սովորել դիպուկահարի մասնագիտությունը, քանի որ հեռու պիտի գնայի, չկարողացա մասնակցել դասերին։ Թե՛ օդաչուի, թե՛ դիպուկահարի մասնագիտությունները մինչև այսօր մնում են իմ չիրականացված երազանքների շարքում»:

 

 

 

Փոքր տարիքում Էմմային որևէ մեկը չի հուշել, թե իր մեջ դերասանական տաղանդ կա, ավելին՝ հետագայում հակառակն են պնդել, բայց որոշել է ընդունվել Թատերական ինստիտուտ, որն ավարտել է նախորդ տարի։

 

«Սկզբում ուզում էի ռեժիսուրայի բաժին ընդունվել, բայց ինձ ճիշտ ուղու վրա դրեցին։ Հիմա եմ հասկանում, որ ռեժիսորի աշխատանքից այդքան լավ գլուխ չէի հանի, որքան իմ մասնագիտությունից,- ասաց նա և ավելացրեց, որ ծնողները չեն առարկել իր որոշմանը,- Մեր ինստիտուտում սովորող շատ երեխաներ կային, որոնց ծնողները դեմ են իրենց ընտրությանը, սակայն իմ դեպքում նման խնդիր չի եղել: Ընդհանրապես, ծնողներս ինձ ոչինչ չեն արգելել: Միշտ ասել են՝ արա այն, ինչ ուզում ես, երևի դրա համար էլ ամեն ինչ չափի մեջ եմ անում: Ինձ երբեք չեն պատժել կամ ասել` այս կամ այն բանը քեզ չի կարելի: Ասել են` քո կյանքն է, դու ես որոշում»: 

 

22-ամյա դերասանուհին թեև  սիրել է ինստիտուտը, ուսանողական տարիները, գրեթե, ամեն օր լացելով է անցկացրել։ Ասում է` շատ են են փորձել իրեն կոտրել ու ասել, որ անտաղանդ է: «Օր չկար, որ ես չլացեի, բայց ինչ ինստիտուտն ավարտել եմ, լացելու առիթ չեմ ունեցել:) Կային մի քանի դասախոսներ, որոնք իրենց կյանքի նպատակն էին դարձրել ինձ` իմ մասնագիտությունից հիասթափեցնելը: Ամեն օր ինձ ասում էին՝ չես կարող, շատ վատ ես անում, քեզ մոտ չի ստացվում: Բայց ես իրենցից ավելի ուժեղ գտնվեցի, անտեսեցի իրենց ասածները և ապացուցեցի, որ սխալ են: Հիմա իմ կյանքը 180 աստիճանով փոխված է: Ես շրջապատված եմ շատ լավ մարդկանցով, ովքեր նույն մասնագիտությունն ունեն, բայց ինձ ամեն հարցում աջակցում են, կողքիս կանգնած են: Չեմ կարող անգամ համեմատել դասախոսների հետ, որոնք գոնե տարրական մանկավարժական կրթություն պետք է ունենան ու իմանան` ինչպե՞ս վարվել ուսանողի հետ, ի վերջո, իրենցից շատ բան է  կախված: Այո՛, ես ուժեղ էի, ես իրենց վրա ուշադրություն չդարձրեցի, բայց մեկ ուրիշին էլ կարող են նույն օրը գցել, նա հիասթափվի իր մասնագիտությունից»,-պատմեց նա:

 


Ավարտելուց հետո, Էմմայի խոսքով, երբևէ չի առերեսվել դասախոսներին, արձագանքներ էլ չի լսել. ասում է, որ նրանց կարծիքներն իրեն չեն էլ հետաքրքրում: Հաղթահարելով այդ շրջանը՝ Էմման պատմեց, որ ստիպված է եղել անցնել մերժումների հաջորդ փուլը, երբ թակել է բազմաթիվ դռներ, դրանք բացվել են, բայց ներս անցնել այդպես էլ չի հաջողվել։

 

 

«Դեռ ուսանողական տարիներից եմ մասնակցել տարբեր քասթինգների, փորձնական նկարահանումների նաև մասսայական տեսարանների համար, բայց միշտ մերժվել եմ: Անընդհատ նեղվում էի ու մտածում՝ ի՞նչն է պատճառը:  Ուր գնում էի, ասում էին՝ դու շատ լավն ես, մենք քեզ կզանգենք ու այդքանով ամեն ինչ  սահմանափակվում էր: «Միլիոնը թակարդում» հեռուստաֆիլմն ինձ համար առաջինը եղավ, որտեղ նկարահանվեցի քասթինգի մասնակցելուց հետո։ Ռեժիսոր Հարութ Շատյանը, ում հետ արդեն մտերմացել ենք, այն ժամանակ ասաց՝ մենք քեզ կկանչենք: Մի ամիս ձայն չկար, որից հետո ասացին՝ հաստատել ենք քո մասնակցությունը: Մինչև նկարահանումների մեկնարկը չէի հավատում, նույնիսկ, մինչև եթեր գնալը չէի հավատում, որ ես անցել եմ»,- հիշեց Էմման: 

 

Նա գիտակցում է՝ շատերի երազանքը համարվող Հոլիվուդում էլ հայտնի աստղերն առաջին քայլերը սկսել են փոքր դերակատարումներից, միաժամանակ ասում է, որ Հոլիվուդ հասնելու հավակնություններ չունի։ «Ես տեսակով ռեալիստ եմ, ինձ թվում է՝ Հոլիվուդն ինձ համար շատ հեռու է,- ասաց նա և ավելացրեց, որ իր առաջին աշխատավարձը ստացել է հենց էպիզոդիկ դերակատարման համար,– գուցե, շատերը հիշեն հայտնի «Երե1» նախագծում Վիպոյանին աղուհացով, տարազով դիմավորող աղջնակին, որը ես էի:)»:

 

Հիմա արդեն դերասանուհուն բաժին է հասել հեռուստաֆիլմի գլխավոր դերը, որի առաջարկը ստացել է պրոդյուսեր Արա Բաղդասարյանի և ռեժիսոր Հարութ Շատյանի կողմից: «Թունավոր սեր» կոչվող հեռուստանովելը եթերում կլինի հունիսի 25–ից։ Էմման ասում է՝ այս դեպքում պատասխանատվությունն ավելի մեծ է. «Հերոսուհուս հետ մեր հիմնական նմանությունն այն է, որ երկուսս էլ լացկան ենք:) Այլ նմանություն չկա: Նա բարի է, համեստ, խելոք, իսկ ես՝ ոչ շատ բարի եմ,  ոչ էլ միամիտ»:

 

 

 

Դերասանաուհու խոսքով, անընդհատ հետևում է իր խաղին ու աշխատում իր վրա: Ազատ ժամանակի մեծ մասն էլ նա մասնագիտությանն առնչվող զբաղմունքներով է լցնում: Սիրում է ֆիլմեր դիտել. «Նախկինում ավելի շատ զբոսնում էի, հիմա կատարվել է 22 տարիների երազանքս՝ սցենարիստ Անահիտ Շահսուվարյանի կողմից բալոնկա ցեղատեսակի շունիկ եմ նվեր ստացել ու իմ ամբողջ ժամանակը տրամադրում եմ իրեն։ Անահիտն ինձ միշտ ասում է, որ նման եմ իրեն տարիներ առաջ, դրա համար  որոշեց իրականացնել երազանքս: Շունիկս սպիտակ է, բայց ուզում էի նրան Սևո անվանակոչել, հետո ընտրեցի Չիկո անունը»:

 

Չիկոյի հետ ժամանակն անցկացնելը Էմմային չի խանգարում լինել խոհանոցում, թեև ասում է` ավելի հաճախ սնվելու նպատակով, քան պատրաստելու: Այնուամենայնիվ, ըստ դերասանուհու, կարողանում է նաև պատրաստել, իր մոտ ամենից լավ ստացվում է ելակով, սերուցքով տորթ թխելը: Ասում է` ընկերներին հյուրասիրել է, բոլորը գոհ են մնացել: Էմման նշեց, որ իր ընկերների մեջ կան ինչպես դերասաններ, այնպես էլ այլ ոլորտի մարդիկ: Ինքն իրեն որակում է որպես շփվող մարդ. «Փոքր տարիքից եմ այդպիսին եղել, հիմնականում շփվել եմ տղաների հետ: Հիմա էլ իմ ընկերական շրջապատում ավելի շատ տղաներ են»:

 

Նրանց շարքում է նաև Էմմայի նախկին ընտրյալը, որը, նրա խոսքով, ևս դերասան է։ Ասում է` բաժանումը չի ազդել իրենց շփման վրա. «Ուզենք, թե ոչ, նաև գործի բերումով ենք իրար տեսնում, ընդհանրապես, չխոսել չենք կարող: Բոլորը զարմանում են՝ ինչպես կարելի է նախկին ընկերոջ հետ պարզապես ընկերներ մնալ, բայց մեր դեպքում այդպես ստացվեց։ Եթե ինչ-որ բան ինձ պետք լինի, ես կարող եմ  ցանկացած պահի իրեն զանգել ու ստանալ աջակցությունը»: Էմման չցանկացավ բացահայտել ընտրյալի ով լինելը, միայն նշեց բաժանման պատճառը. «Մասնագիտության բերումով երկուսիս զբաղվածությունն էլ շատ էր, չէինք հասցնում իրար հետ երկար ժամանակ անցկացնել, անընդհատ վեճեր էինք ունենում, ի վերջո, որոշեցինք առանձնանալ ու մնալ պարզապես ընկերներ»:

 

Հիմա Էմման ընտրյալ չունի և իրեն ամբողջությամբ նվիրել է սիրելի մասնագիտությանը։ «Երբ հայտնվի մարդ, ում հետ կցանկանամ ընտանիք կազմել, բնականաբար, կարիերան առաջին պլան չեմ տանի, բայց կարծում եմ՝ երբեք էլ չեմ հրաժարվի իմ մասնագիտությունից, որովհետև շատ եմ սիրում այն», -եզրափակեց նա:

 

 

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBank