Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Տաշած քարը գետնին չի մնա. «Վիշապաքար» ՀԿ նախագահի մտորումները քարերի և արվեստի քարոտ ճանապարհի մասին

 Օրերս տեղի ունեցած հարցազրույցի ընթացքում ՀՀ վաստակավոր նկարիչ Ալբերտ Վարդանյանի որդին՝ «Վիշապաքար» ՀԿ-ի նախագահ Ավետիք Վարդանյանը, կիսվել է արվեստի մասին իր մտորումներով, իր ղեկավարած կազմակերպության տեսլականով և արձանագրած նվաճումներով:

Արվեստագետի տառապանքը

Ավետիք Վարդանյանի պատկերացմամբ՝ արվեստը տառապանքի ու երանության, զրկանքների ու վայելքի, պատմական ժառանգության ու ժամանակակից իրականության հատման կետն է. «Արվեստն ապրելակերպ է, տաժանակիր աշխատանք, ֆինանսականի ու կենսապայմանների հետ բացարձակապես կապ չունեցող մի բան: Ստեղծագործելիս չես մտածում՝ տվյալ ստեղծագործությունը կվաճառվի, թե՞ չէ: Քեզ բոլորովին այլ հարցեր են մտահոգում: Մեծ ռեսուրս ես ծախսում՝ առանց իմանալու՝ արդյունքում ինչ կստացվի: Դա անմնացորդ նվիրում է, տառապալից աշխատանք: Տառապանքը միշտ արժեքավոր է դարձնում ամեն ինչ: Միևնույն ժամանակ, ամեն ինչ բալանսի մեջ  պետք է պահել: Երջանիկ ժամանակաշրջանները տառապանքի հետ զուգահեռ են զարգանում»:

Ավետիքը վստահ է, որ ժամանակակից արվեստի հիմքը դարերի խորքից մեզ հասած մշակութային ժառանգությունն է. «Անգամ եթե դու մերժում ես ինչ-որ բան՝ այլ որակ ցույց տալու համար, միևնույնն է, հիմնված ես հին արժեքների վրա: Պատմությունը շատ կարևոր է, այն պատմությունը, որն ապրել ես, որը զարգացրել ես քո կյանքում: Մեր հիշողություններն են, որ մեզ դարձնում են այն, ինչ ենք»:

Հատկանշական է, որ Ավետիք Վարդանյանի գլխավորած ՀԿ-ի հիմնական առաքելությունը մշակութային ժառանգության պահպանումը և հանրայնացումն է. «Գաղափարը միշտ նույնն է, ձևերն են փոխվում: Մենք ինչ-որ պահի կորցրել ենք մեզ ժառանգված մշակույթի ընկալման բանալին: Հիմա փորձում ենք ոչ թե ձևափոխել այդ մշակույթը, այլ հասկանալ, թե այն որտեղից է սնվել և դա հասկանալով՝ նոր,  ժամանակին համահունչ դրսևորում գտնել՝ շղթայի շարունակականությունն ապահովելու համար»:

Ժամանակակից արվեստի և ոչ պակաս ժամանակակից տեխնոլոգիաների միահյուսումը

 Հակառակ տարածված տեսակետի, թե թվային դարաշրջանը մարդուն ռոբոտացնում է և կտրում արվեստից, Ավետիք Վարդանյանը գտնում է, որ նորագույն տեխնոլոգիաները հզոր գործիք են Հայաստանում ժամանակակից արվեստը հանրայնացնելու գործում: Ավետիքի խոսքերով՝ արվեստագետը հաճախ ակամայից վաճառականի է վերածվում: Մի կողմ թողնելով իր բուն առաքելությունը՝ արվեստը, նա ստիպված է անձամբ զբաղվել իր ստեղծագործությունների վաճառքով. «Հայաստանում արվեստի կայացած կուրատորական կամ մենեջմենտական դպրոց չկա: Անգամ երբ պոտենցիալ գնորդը գնում է  արվեստագետի տուն կամ արվեստանոց՝ նրա նկարները դիտելու և գնելու նպատակով, նա հայտնվում է մի շատ տարօրինակ իրավիճակում: Ստեղծագործողները հաճախ աշխատում են այնտեղ, որտեղ ապրում են իրենց ընտանիքների հետ: Այդ միջավայրում գործնականորեն անհնար է ստեղծագործությունները ճիշտ գնահատել: Շատ հաճախ հավանական գնորդները նաև ընտրություն կատարելու վախ ունեն, որովհետև չգիտեն՝ արդյոք տվյալ նկարն իրենց հարմար է, կամ արդյոք այն կհամապատասխանի իրենց տան միջավայրին: Այդ պահին նկարը կարող է  գնորդին դուր գալ, բայց երեք ամիս անց նա այլևս չուզենա այն իր տանը կախել»:

Այս խնդիրը լուծելու նպատակով «Վիշապաքար» ՀԿ-ի անդամները նախաձեռնեցին «PromInnArt» նախագիծը, որը 2017 թ.-ին հաղթող ճանաչվեց «Գարաժ 48» միջազգային հաքաթոնում: Նախագիծը միտված է կազմակերպել բարձրարժեք արվեստի գործերի առցանց վաճառքը և վարձակալությունը: Այն նոր դռներ կարող է բացել մասնավորապես երիտասարդ արվեստագետների համար, ովքեր լինելով տակավին անփորձ՝ բավականաչափ համբավ և ռեսուրս չունեն գնորդներ ներգրավելու համար:

Նախագծի թիրախային խումբը ոչ միայն անհատ արվեստասերներն են, այլև բիզնես կառույցները՝ ռեստորանները, հյուրանոցները, բանկերը: «Օրինակ՝ հյուրանոցները չեն ուզում մեծ ներդրում կատարել արվեստի գործեր ձեռք բերելիս, որովհետև  չգիտեն, թե հետո ինչ են անելու այդ ստեղծագործությունները, քանի որ նրանք պետք է որոշ հաճախականությամբ փոխեն դրանք։ Այդ պատճառով էլ գնում են հնարավորինս էժան և հաճախ ոչ բարձրարժեք ստեղծագործություններ»:

Հենց այստեղից էլ ծագեց արվեստի գործերը վարձակալության հանձնելու գաղափարը, ինչը հնարավորություն կընձեռի բիզնես կառույցներին իրենց միջավայրը համալրել բարձրարժեք ստեղծագործություններով՝ առանց որոշ ժամանակ անց դրանց պահեստավորման, տեղափոխման կամ վաճառքի մասին մտահոգվելու: «Արվեստագետներն ունեն հանրայնացվելու, տեսանելի լինելու, գումար վաստակելու խնդիր: Բիզնեսներն ունեն արվեստի գործեր ձեռք բերելու խնդիր: Մենք էլ փորձեցինք հանդիսանալ այն կապող օղակը, որի միջոցով կկայանա արվեստագետի և գնորդի/բիզնեսի հանդիպումը,  ձևավորել մի միջավայր, որտեղ բոլորը շահող դուրս կգան, մշակութային կյանքը կակտիվանա, մարդիկ ավելի ոգևորված կսկսեն  ստեղծագործել»:

Միաժամանակ, մեր զրուցակիցը ցավով արձանագրում է, որ բազում արվեստագետներ հարկադրված են «արտագաղթել» այլ ոլորտներ՝ օրվա հացի խնդիրը լուծելու համար. «Շատ արվեստագետներ սկսում են գործունեություն ծավալել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, դառնում գրաֆիկ դիզայներ կամ անիմատոր կամ առհասարակ մասնագիտությունը փոխում զուտ այն պատճառով, որ չեն կարողանում արվեստով գումար վաստակել»:

Ավետիք Վարդանյանը շեշտում է, որ  «PromInnArt»-ի կայքում զետեղված ցանկացած արվեստի գործ՝ լինի դա լուսանկար, գեղանկար, քանդակ, թե որևէ այլ  ստեղծագործություն,  պետք է նախապես հավանության արժանանա կայացած արվեստագետներից կազմված պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից, որպեսզի գնորդն էլ իր հերթին վստահություն ունենա, որ կայքում  բացառապես բարձրարժեք ստեղծագործություններ են ներկայացված:

 «Երբ մարդը վատ է աշխատում, որպեսզի ավելի էժան ստացվի, ավելի հեշտ վաճառվի, դա ինձ համար ընդունելի մոտեցում չէ: Միջավայրը շատ կարևոր է: Անգամ նույն արվեստի գործը կարող է ցուցասրահում մի զրո ավել ունենալ, իսկ վերնիսաժային միջավայրում՝ մի զրո պակաս: Վերնիսաժում որևէ արվեստի գործ որակի ստուգատես չի անցնում: Դա ազատ տարածք է, որտեղ մարդիկ բերում են իրենց ստեղծագործությունները՝ լավ, վատ, մեծ, փոքր»...

Մինչդեռ ըստ Ավետիքի՝ արվեստի առողջ քննադատությունը կարող է մեծապես հեշտացնել գնորդի գործը. «Մենք ուզում ենք մարդկանց տրամադրել մի հարթակ, որտեղ նրանք չեն անհանգստանա արվեստի որակի մասին, այլ պարզապես կընտրեն այն, ինչն իրենց դուր է գալիս»:

 «Ամեն քար իր բնավորությունն ունի»

 Պատմելով իր գործունեության մասին՝ Ավետիքը նշում է. «Չէի ասի, որ ես արվեստագետ եմ կամ քանդակագործ, թեպետ ստեղծագործում եմ ժամանակ առ ժամանակ` իմ ընկալումներն ու մոտեցումները զանազան արտահայտչամիջոցներով դրսևորելու համար: Երբեմն դա ճարտարապետական գործունեությունն է, երբեմն` քանդակագործությունը, երբեմն էլ տեքստը։ Եթե ստացվում է՝ լավ, եթե չէ՝ ինձ համար խնդիր չէ: Դա իմ  կոչումը չէ։ Ես իմ ուժն ու կարողությունները արվեստի զարգացման և տարածման գործում ներդնելու պարտավորությունն եմ ստանձնել»։   

Անդրադառնալով իր հեղինակած ստեղծագործություններին՝ Ավետիքը պատմեց Հայկական Ընդհանուր Բարեգործական Միության շենքում տեղադրված մի ինստալիացիայի մասին, որն օդում կախված քարերի յուրօրինակ սիմֆոնիա է հիշեցնում. «Մի լավ խոսք կա. ասում են՝ տաշած քարը գետնին չի մնա: Ես պարզապես ուզում էի այդ վերացական ու տարօրինակ միտքը, որ հիմնականում փոխաբերական իմաստով է օգտագործվում, ուղիղ իմաստով ցույց տալ։ Երբ քարը տաշում ես, այն նոր որակ է ձեռք բերում: Քարը, որ միշտ գետնին է եղել, կարող է նաև օդ բարձրանալ: Պարտադիր չէ բոլոր քարերը նույն շաբլոնով տաշել. ամեն քար իր բնավորությունն ունի, իր փայլն ունի, իր ծանրությունն ունի, ինչպես յուրաքանչյուրս: Առհասարակ, կախված քարեր ունենալու միտքն ինձ միշտ դուր է եկել: Երբ հարմար պահ ստեղծվեց, որոշեցի իրագործել այդ գաղափարը: Հետո կվաճառվի-չի վաճառվի՝ ինձ համար երկրորդական էր: Այնուամենայնիվ, շատ ուրախացա, երբ մարդիկ այնքան հավանեցին մտահղացումս, որ որոշեցին գնել այն»:

Երբ մարդիկ  մոռանում են իրենց մշակութային արժեքները

Ավետիքը խոր կսկիծով է խոսում մշակութային արժեքների  նկատմամբ դրսևորվող  անփույթ վերաբերմունքի մասին։ Մասնավորապես վիշապաքարերի մասին խոսելիս մեր զրուցակիցը նշեց, որ այս բազմադարյա հոյակերտ կոթողները ներկայումս պատշաճ հոգածության չեն արժանանում:

«Սարսափելի է տեսնել, թե 4000-5000-ամյա վիշապաքարի հետ ինչպես են վարվում օրինակ՝ Առագաստ սրճարանի հարակից տարածքում: Եթե Ճապոնիայում մի նմանատիպ քար գտնվեր, թույլ չէին տա՝ որևէ մեկը մատով դիպչեր, իսկ մենք չենք գնահատում մեր ունեցածը: Երեխաներն այդ քարի վրա կանգնած խաղում են, իսկ հասարակությունը նույնիսկ չգիտի, թե դա ինչ է և ինչու է հայտնվել այդտեղ։ Այդ վիշապաքարի ստորին հատվածում հրաշալի զարդանախշեր կան, որոնք այսօր տեսանելի չեն, որովհետև ժամանակին որոշ մարդիկ չգիտես ինչու որոշել են պառկեցնել այն: Եթե այդ քարն իր բնական՝ կանգնած դիրքով լինի, ավելի ընկալելի կլինի մարդկանց համար, թեպետ ամենաճիշտ լուծումն այն իր նախնական վայր՝ Գեղամա լեռներ տեղափոխելն է. չէ՞ որ մշակութային շերտը ոչ միայն քարն է, այլև այն լանդշաֆտը, որտեղ այն ի սկզբանե դրված է եղել»:

Ավետիքը կարծում է, որ պատմամշակութային նախագծերի իրականացումը կարևոր քայլ է անուշադրության մատնված մշակութային շերտերը հանրայնացնելու և ընկալելի դարձնելու ուղղությամբ. «Ինչպես մարդիկ գնում են եկեղեցիներ տեսնելու, այդպես էլ պետք է գնան վիշապաքարեր և այլ մշակութային արժեքներ տեսնելու»: 

Վիշապաքարերի մասին հասարակության շրջանում իրազեկությունը բարձրացնելու նպատակով «Վիշապաքար» ՀԿ–ի նախաձեռնությամբ առաջիկայում կմեկնարկի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արսեն Բոբոխյանի և գերմանացի լուսանկարիչ Ուտե Լանգկաֆելի համագործակցությամբ իրականցվող մի նախագիծ, որի շրջանակներում նախատեսվում  է հրատարակել վիշապաքարերի լուսանկարների ֆոտոալբոմ՝ համալրված Բոբոխյանի հեղինակած հնագիտական աշխատություններից քաղվածքներով և կոնցեպուալ տեքստերով:

Երևան-մարզեր բևեռացում

Ավետիք Վարդանյանը նշում է, որ մայրաքաղաքի և մարզերի անհամաչափ զարգացումը չի կարող բացասաբար չանդրադառնալ արվեստի ոլորտի վրա: Նա իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ գրեթե բոլոր խոշոր մշակութային միջոցառումները մայրաքաղաքում են կենտրոնացած. «Դա սարսափելի բան է, որովհետև մայրաքաղաքային մշակույթն առհասարակ աշխարհում շատ տարբերվող մշակույթ է: Սովորաբար մշակույթը երկրորդ քաղաքներում է ավելի ակտիվ զարգանում: Նույն Պետերբուրգը, Ռիո դե Ժանեյրոն, Սիդնեյը, Նյու Յորքը մայրաքաղաքներ չեն: Մինչդեռ մեզ մոտ ամեն ինչ ծփում է դեպի Երևան: Մարզերի հաշվին է, որ Երևանը զարգանում է, ընդ որում, ինձ համար ոչ ցանկալի ուղղությամբ է զարգանում: Կուզեմ՝ մարդիկ իմանան, թե ինչ կունենան, երբ գնան Գորիս, Սիսիան, Իջևան, Գյումրի: Հիմա մարդիկ ասում են՝ գնամ Երևան՝ այնտեղ ամեն ինչ կունենամ: Մենք անգամ ներքին զբոսաշրջությունը չենք կարողանում պատշաճ կերպով զարգացնել, թեպետ ամեն օր խոսում ենք արտասահմանից զբոսաշրջիկներ ներգրավելու մասին»:

Ավետիքի պատկերացմամբ՝ թվարկված խնդիրների լուծման համար շատ բան հարկավոր չէ. բավական է և այն, որ յուրաքանչյուրը սրտացավորեն և պատվախնդրորեն վերաբերվի սեփական աշխատանքին. «Կարևոր է, որ ցանկացած մարդ իր գործը լավ անի, փողոց մաքրողն իր գործը լավ անի, արվեստագետը՝ իր գործը, ճարտարապետը՝ իր գործը: Երբ բոլորն իրենց գործը լավ անեն, ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ԿԼԻՆԻ»:

Աստղիկ Մկրտչյան

 

Հայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ը