Ереван, 29.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Տաշած քարը գետնին չի մնա. «Վիշապաքար» ՀԿ նախագահի մտորումները քարերի և արվեստի քարոտ ճանապարհի մասին

Культура

 Օրերս տեղի ունեցած հարցազրույցի ընթացքում ՀՀ վաստակավոր նկարիչ Ալբերտ Վարդանյանի որդին՝ «Վիշապաքար» ՀԿ-ի նախագահ Ավետիք Վարդանյանը, կիսվել է արվեստի մասին իր մտորումներով, իր ղեկավարած կազմակերպության տեսլականով և արձանագրած նվաճումներով:

Արվեստագետի տառապանքը

Ավետիք Վարդանյանի պատկերացմամբ՝ արվեստը տառապանքի ու երանության, զրկանքների ու վայելքի, պատմական ժառանգության ու ժամանակակից իրականության հատման կետն է. «Արվեստն ապրելակերպ է, տաժանակիր աշխատանք, ֆինանսականի ու կենսապայմանների հետ բացարձակապես կապ չունեցող մի բան: Ստեղծագործելիս չես մտածում՝ տվյալ ստեղծագործությունը կվաճառվի, թե՞ չէ: Քեզ բոլորովին այլ հարցեր են մտահոգում: Մեծ ռեսուրս ես ծախսում՝ առանց իմանալու՝ արդյունքում ինչ կստացվի: Դա անմնացորդ նվիրում է, տառապալից աշխատանք: Տառապանքը միշտ արժեքավոր է դարձնում ամեն ինչ: Միևնույն ժամանակ, ամեն ինչ բալանսի մեջ  պետք է պահել: Երջանիկ ժամանակաշրջանները տառապանքի հետ զուգահեռ են զարգանում»:

Ավետիքը վստահ է, որ ժամանակակից արվեստի հիմքը դարերի խորքից մեզ հասած մշակութային ժառանգությունն է. «Անգամ եթե դու մերժում ես ինչ-որ բան՝ այլ որակ ցույց տալու համար, միևնույնն է, հիմնված ես հին արժեքների վրա: Պատմությունը շատ կարևոր է, այն պատմությունը, որն ապրել ես, որը զարգացրել ես քո կյանքում: Մեր հիշողություններն են, որ մեզ դարձնում են այն, ինչ ենք»:

Հատկանշական է, որ Ավետիք Վարդանյանի գլխավորած ՀԿ-ի հիմնական առաքելությունը մշակութային ժառանգության պահպանումը և հանրայնացումն է. «Գաղափարը միշտ նույնն է, ձևերն են փոխվում: Մենք ինչ-որ պահի կորցրել ենք մեզ ժառանգված մշակույթի ընկալման բանալին: Հիմա փորձում ենք ոչ թե ձևափոխել այդ մշակույթը, այլ հասկանալ, թե այն որտեղից է սնվել և դա հասկանալով՝ նոր,  ժամանակին համահունչ դրսևորում գտնել՝ շղթայի շարունակականությունն ապահովելու համար»:

Ժամանակակից արվեստի և ոչ պակաս ժամանակակից տեխնոլոգիաների միահյուսումը

 Հակառակ տարածված տեսակետի, թե թվային դարաշրջանը մարդուն ռոբոտացնում է և կտրում արվեստից, Ավետիք Վարդանյանը գտնում է, որ նորագույն տեխնոլոգիաները հզոր գործիք են Հայաստանում ժամանակակից արվեստը հանրայնացնելու գործում: Ավետիքի խոսքերով՝ արվեստագետը հաճախ ակամայից վաճառականի է վերածվում: Մի կողմ թողնելով իր բուն առաքելությունը՝ արվեստը, նա ստիպված է անձամբ զբաղվել իր ստեղծագործությունների վաճառքով. «Հայաստանում արվեստի կայացած կուրատորական կամ մենեջմենտական դպրոց չկա: Անգամ երբ պոտենցիալ գնորդը գնում է  արվեստագետի տուն կամ արվեստանոց՝ նրա նկարները դիտելու և գնելու նպատակով, նա հայտնվում է մի շատ տարօրինակ իրավիճակում: Ստեղծագործողները հաճախ աշխատում են այնտեղ, որտեղ ապրում են իրենց ընտանիքների հետ: Այդ միջավայրում գործնականորեն անհնար է ստեղծագործությունները ճիշտ գնահատել: Շատ հաճախ հավանական գնորդները նաև ընտրություն կատարելու վախ ունեն, որովհետև չգիտեն՝ արդյոք տվյալ նկարն իրենց հարմար է, կամ արդյոք այն կհամապատասխանի իրենց տան միջավայրին: Այդ պահին նկարը կարող է  գնորդին դուր գալ, բայց երեք ամիս անց նա այլևս չուզենա այն իր տանը կախել»:

Այս խնդիրը լուծելու նպատակով «Վիշապաքար» ՀԿ-ի անդամները նախաձեռնեցին «PromInnArt» նախագիծը, որը 2017 թ.-ին հաղթող ճանաչվեց «Գարաժ 48» միջազգային հաքաթոնում: Նախագիծը միտված է կազմակերպել բարձրարժեք արվեստի գործերի առցանց վաճառքը և վարձակալությունը: Այն նոր դռներ կարող է բացել մասնավորապես երիտասարդ արվեստագետների համար, ովքեր լինելով տակավին անփորձ՝ բավականաչափ համբավ և ռեսուրս չունեն գնորդներ ներգրավելու համար:

Նախագծի թիրախային խումբը ոչ միայն անհատ արվեստասերներն են, այլև բիզնես կառույցները՝ ռեստորանները, հյուրանոցները, բանկերը: «Օրինակ՝ հյուրանոցները չեն ուզում մեծ ներդրում կատարել արվեստի գործեր ձեռք բերելիս, որովհետև  չգիտեն, թե հետո ինչ են անելու այդ ստեղծագործությունները, քանի որ նրանք պետք է որոշ հաճախականությամբ փոխեն դրանք։ Այդ պատճառով էլ գնում են հնարավորինս էժան և հաճախ ոչ բարձրարժեք ստեղծագործություններ»:

Հենց այստեղից էլ ծագեց արվեստի գործերը վարձակալության հանձնելու գաղափարը, ինչը հնարավորություն կընձեռի բիզնես կառույցներին իրենց միջավայրը համալրել բարձրարժեք ստեղծագործություններով՝ առանց որոշ ժամանակ անց դրանց պահեստավորման, տեղափոխման կամ վաճառքի մասին մտահոգվելու: «Արվեստագետներն ունեն հանրայնացվելու, տեսանելի լինելու, գումար վաստակելու խնդիր: Բիզնեսներն ունեն արվեստի գործեր ձեռք բերելու խնդիր: Մենք էլ փորձեցինք հանդիսանալ այն կապող օղակը, որի միջոցով կկայանա արվեստագետի և գնորդի/բիզնեսի հանդիպումը,  ձևավորել մի միջավայր, որտեղ բոլորը շահող դուրս կգան, մշակութային կյանքը կակտիվանա, մարդիկ ավելի ոգևորված կսկսեն  ստեղծագործել»:

Միաժամանակ, մեր զրուցակիցը ցավով արձանագրում է, որ բազում արվեստագետներ հարկադրված են «արտագաղթել» այլ ոլորտներ՝ օրվա հացի խնդիրը լուծելու համար. «Շատ արվեստագետներ սկսում են գործունեություն ծավալել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, դառնում գրաֆիկ դիզայներ կամ անիմատոր կամ առհասարակ մասնագիտությունը փոխում զուտ այն պատճառով, որ չեն կարողանում արվեստով գումար վաստակել»:

Ավետիք Վարդանյանը շեշտում է, որ  «PromInnArt»-ի կայքում զետեղված ցանկացած արվեստի գործ՝ լինի դա լուսանկար, գեղանկար, քանդակ, թե որևէ այլ  ստեղծագործություն,  պետք է նախապես հավանության արժանանա կայացած արվեստագետներից կազմված պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից, որպեսզի գնորդն էլ իր հերթին վստահություն ունենա, որ կայքում  բացառապես բարձրարժեք ստեղծագործություններ են ներկայացված:

 «Երբ մարդը վատ է աշխատում, որպեսզի ավելի էժան ստացվի, ավելի հեշտ վաճառվի, դա ինձ համար ընդունելի մոտեցում չէ: Միջավայրը շատ կարևոր է: Անգամ նույն արվեստի գործը կարող է ցուցասրահում մի զրո ավել ունենալ, իսկ վերնիսաժային միջավայրում՝ մի զրո պակաս: Վերնիսաժում որևէ արվեստի գործ որակի ստուգատես չի անցնում: Դա ազատ տարածք է, որտեղ մարդիկ բերում են իրենց ստեղծագործությունները՝ լավ, վատ, մեծ, փոքր»...

Մինչդեռ ըստ Ավետիքի՝ արվեստի առողջ քննադատությունը կարող է մեծապես հեշտացնել գնորդի գործը. «Մենք ուզում ենք մարդկանց տրամադրել մի հարթակ, որտեղ նրանք չեն անհանգստանա արվեստի որակի մասին, այլ պարզապես կընտրեն այն, ինչն իրենց դուր է գալիս»:

 «Ամեն քար իր բնավորությունն ունի»

 Պատմելով իր գործունեության մասին՝ Ավետիքը նշում է. «Չէի ասի, որ ես արվեստագետ եմ կամ քանդակագործ, թեպետ ստեղծագործում եմ ժամանակ առ ժամանակ` իմ ընկալումներն ու մոտեցումները զանազան արտահայտչամիջոցներով դրսևորելու համար: Երբեմն դա ճարտարապետական գործունեությունն է, երբեմն` քանդակագործությունը, երբեմն էլ տեքստը։ Եթե ստացվում է՝ լավ, եթե չէ՝ ինձ համար խնդիր չէ: Դա իմ  կոչումը չէ։ Ես իմ ուժն ու կարողությունները արվեստի զարգացման և տարածման գործում ներդնելու պարտավորությունն եմ ստանձնել»։   

Անդրադառնալով իր հեղինակած ստեղծագործություններին՝ Ավետիքը պատմեց Հայկական Ընդհանուր Բարեգործական Միության շենքում տեղադրված մի ինստալիացիայի մասին, որն օդում կախված քարերի յուրօրինակ սիմֆոնիա է հիշեցնում. «Մի լավ խոսք կա. ասում են՝ տաշած քարը գետնին չի մնա: Ես պարզապես ուզում էի այդ վերացական ու տարօրինակ միտքը, որ հիմնականում փոխաբերական իմաստով է օգտագործվում, ուղիղ իմաստով ցույց տալ։ Երբ քարը տաշում ես, այն նոր որակ է ձեռք բերում: Քարը, որ միշտ գետնին է եղել, կարող է նաև օդ բարձրանալ: Պարտադիր չէ բոլոր քարերը նույն շաբլոնով տաշել. ամեն քար իր բնավորությունն ունի, իր փայլն ունի, իր ծանրությունն ունի, ինչպես յուրաքանչյուրս: Առհասարակ, կախված քարեր ունենալու միտքն ինձ միշտ դուր է եկել: Երբ հարմար պահ ստեղծվեց, որոշեցի իրագործել այդ գաղափարը: Հետո կվաճառվի-չի վաճառվի՝ ինձ համար երկրորդական էր: Այնուամենայնիվ, շատ ուրախացա, երբ մարդիկ այնքան հավանեցին մտահղացումս, որ որոշեցին գնել այն»:

Երբ մարդիկ  մոռանում են իրենց մշակութային արժեքները

Ավետիքը խոր կսկիծով է խոսում մշակութային արժեքների  նկատմամբ դրսևորվող  անփույթ վերաբերմունքի մասին։ Մասնավորապես վիշապաքարերի մասին խոսելիս մեր զրուցակիցը նշեց, որ այս բազմադարյա հոյակերտ կոթողները ներկայումս պատշաճ հոգածության չեն արժանանում:

«Սարսափելի է տեսնել, թե 4000-5000-ամյա վիշապաքարի հետ ինչպես են վարվում օրինակ՝ Առագաստ սրճարանի հարակից տարածքում: Եթե Ճապոնիայում մի նմանատիպ քար գտնվեր, թույլ չէին տա՝ որևէ մեկը մատով դիպչեր, իսկ մենք չենք գնահատում մեր ունեցածը: Երեխաներն այդ քարի վրա կանգնած խաղում են, իսկ հասարակությունը նույնիսկ չգիտի, թե դա ինչ է և ինչու է հայտնվել այդտեղ։ Այդ վիշապաքարի ստորին հատվածում հրաշալի զարդանախշեր կան, որոնք այսօր տեսանելի չեն, որովհետև ժամանակին որոշ մարդիկ չգիտես ինչու որոշել են պառկեցնել այն: Եթե այդ քարն իր բնական՝ կանգնած դիրքով լինի, ավելի ընկալելի կլինի մարդկանց համար, թեպետ ամենաճիշտ լուծումն այն իր նախնական վայր՝ Գեղամա լեռներ տեղափոխելն է. չէ՞ որ մշակութային շերտը ոչ միայն քարն է, այլև այն լանդշաֆտը, որտեղ այն ի սկզբանե դրված է եղել»:

Ավետիքը կարծում է, որ պատմամշակութային նախագծերի իրականացումը կարևոր քայլ է անուշադրության մատնված մշակութային շերտերը հանրայնացնելու և ընկալելի դարձնելու ուղղությամբ. «Ինչպես մարդիկ գնում են եկեղեցիներ տեսնելու, այդպես էլ պետք է գնան վիշապաքարեր և այլ մշակութային արժեքներ տեսնելու»: 

Վիշապաքարերի մասին հասարակության շրջանում իրազեկությունը բարձրացնելու նպատակով «Վիշապաքար» ՀԿ–ի նախաձեռնությամբ առաջիկայում կմեկնարկի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արսեն Բոբոխյանի և գերմանացի լուսանկարիչ Ուտե Լանգկաֆելի համագործակցությամբ իրականցվող մի նախագիծ, որի շրջանակներում նախատեսվում  է հրատարակել վիշապաքարերի լուսանկարների ֆոտոալբոմ՝ համալրված Բոբոխյանի հեղինակած հնագիտական աշխատություններից քաղվածքներով և կոնցեպուալ տեքստերով:

Երևան-մարզեր բևեռացում

Ավետիք Վարդանյանը նշում է, որ մայրաքաղաքի և մարզերի անհամաչափ զարգացումը չի կարող բացասաբար չանդրադառնալ արվեստի ոլորտի վրա: Նա իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ գրեթե բոլոր խոշոր մշակութային միջոցառումները մայրաքաղաքում են կենտրոնացած. «Դա սարսափելի բան է, որովհետև մայրաքաղաքային մշակույթն առհասարակ աշխարհում շատ տարբերվող մշակույթ է: Սովորաբար մշակույթը երկրորդ քաղաքներում է ավելի ակտիվ զարգանում: Նույն Պետերբուրգը, Ռիո դե Ժանեյրոն, Սիդնեյը, Նյու Յորքը մայրաքաղաքներ չեն: Մինչդեռ մեզ մոտ ամեն ինչ ծփում է դեպի Երևան: Մարզերի հաշվին է, որ Երևանը զարգանում է, ընդ որում, ինձ համար ոչ ցանկալի ուղղությամբ է զարգանում: Կուզեմ՝ մարդիկ իմանան, թե ինչ կունենան, երբ գնան Գորիս, Սիսիան, Իջևան, Գյումրի: Հիմա մարդիկ ասում են՝ գնամ Երևան՝ այնտեղ ամեն ինչ կունենամ: Մենք անգամ ներքին զբոսաշրջությունը չենք կարողանում պատշաճ կերպով զարգացնել, թեպետ ամեն օր խոսում ենք արտասահմանից զբոսաշրջիկներ ներգրավելու մասին»:

Ավետիքի պատկերացմամբ՝ թվարկված խնդիրների լուծման համար շատ բան հարկավոր չէ. բավական է և այն, որ յուրաքանչյուրը սրտացավորեն և պատվախնդրորեն վերաբերվի սեփական աշխատանքին. «Կարևոր է, որ ցանկացած մարդ իր գործը լավ անի, փողոց մաքրողն իր գործը լավ անի, արվեստագետը՝ իր գործը, ճարտարապետը՝ իր գործը: Երբ բոլորն իրենց գործը լավ անեն, ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ԿԼԻՆԻ»:

Աստղիկ Մկրտչյան

 

Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»