Երևան, 04.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ավետիսյան Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան «ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»

Հորս ու մորս տարան իրենց ծանոթ նոտարի մոտ և զենքի սպառնալիքով բնակարանը որպես նվիրատվություն ձևակերպեցին Մանվելի մերձավորներից մեկի անունով. հերթական ահազանգը

Բլոգ

Maya Stephany Mnoyan անունով ֆեյսբուքյան օգտատերն իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է

Շուրջ երկու տասնամյակների լռությունը խախտելով՝ այսօր կպատմեմ ողջ իրողությունը, որի հետևանքով ընտանիքս ստիպված եղավ ուղղակի փախչել Հայաստանից:

Չակերտավոր գեներալ Մանվել Գրիգորյանի անվան շուրջ բարձրացված աղմուկը և հանրությանը ցնցած վերջին իրադարձությունները ընդամնենը բացահայտումն են նրա՝ տարիներ շարունակ ծավալած անմարդկային ու անբարո գործունեության:

Գիտակցելով, որ Հայաստանում փոխվել է իրավիճակը՝ հույս ունեմ, որ տարիներ անց իրենց արժանի պատիժը կստանան այն անձինք, ովքեր Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ կործանեցին իմ հայրական ընտանիքը:

1997 թ. 20֊21 ամյա եղբարս՝ Էդգար Մնոյանը, ով բանակից զորացրվելուց անմիջապես հետո աշխատանքի էր անցել ֆինանսների նախարարությունում, մի օր առևանգվում է:
Նշեմ, որ վերջինս բանակ զորակոչվելուց որոշ ժամանակ անց տեղափոխվել էր Արմավիրի մարզի Արշալույս գյուղում գտնվող Մանվել Գրիգորյանի առանձնատուն՝ վերջինիս թիկնազորում ծառայությունը շարունակելու:

Այդ տարիների համար մեր ընտանիքը բավականաչափ ապահովված էր: Հայրս՝ Ստեփան Մնոյանը, ինչպես յուրաքանչյուր ծնող, հաճախ այցելում էր որդուն տեսակցելու: Մ. Գրիգորյանի աչքից չեն վրիպում հոգատար ծնողի ճոխ այցելությունները, արտասահմանյան մակնիշի մեքենաները և ծառայությունը ավարտելուց հետո ենք միայն հասկանում, թե Մանվելի թիրախում հայտնված մեր ընտանիքը՝ եղբորս ծառայությունից հետո ինչպիսի չարչարանքների ու զրկանքների պիտի ենթարկվեր:

Առևանգված եղբորս մասին լուրը հայտնում է ոմն Սմբատյան, ով անսպասելի զանգահարում և պահանջում է 10.000 ԱՄՆ դոլար, պատճառաբանելով, թե եղբայրս գողություն է կատարել Մանվելի առանձնատնից և նրան ազատ կարձակեն միայն վերոնշյալ գումարը վճարելուց հետո: Մեր հորդոր-պահանջներին՝ եթե գողություն է կատարել, թող հանձնեն օրինապահ մարմիններին և պատժեն՝ ինչպես օրենքը կորոշի, զանգահարողը ասում է՝ օրենքը մերն է և մենք ենք ենք որոշում՝ ինչպես պատժել, ապա ավելացնում՝ առանց բարձրաձայնելու ենթարկվել իրենց պահանջներին, հակառակ դեպքում պարբերաբար մեզ կուղարկեն Էդգարի մարմնի որևէ մաս. մեջբերում եմ՝ ականջ, մատ, քիթ…

Կատարվածից հանկարծակիի եկած՝ ստիպված վճարեցինք պահանջված 10.000 ԱՄՆ դոլարը, սակայն դրանով չավարտվեց մղձավանջը. դա միայն սկիզբն էր:

Տարատեսակ պահանջներով հաճախակի զանգերն ու այցելությունները մեր տուն չէին դադարում: Նրանց սանձարձակության, ամենաթողության և անպատժելիության աստիճանը հատել էր բոլոր սահմանները. նույնիսկ ակնարկում էին հորս՝ թե լավ էլ ջահել, սիրուն աղջիկներ ունես…

Վճարում էինք՝ ինչ պահանջում էին՝ կլորիկ գումարներ, գույք, մեքենա, հուսալով, որ գոնե թույլ կտան լսել Էդգարի ձայնը, քանի որ նրանց բոլոր պահանջները կատարելուց հետո էլ, որևէ տեղեկություն նրա ողջ լինելու մասին մեզ չէին տրամադրում: Հերթական պահանջներից մեկը՝ մեկ կգ և ոչ մի գրամ պակաս ոսկի էր, որը հավաքվեց մեզ սրտացավ մարդկանց օգնությամբ. տալիս էին անգամ իրենց նշանի մատանիները, որ ուղարկենք Մանվելին, միայն թե եղբորս ողջ լինելու մասին տեղեկություն ստանանք: Երեք ամիսների ընթացքում հասցրին հիմնովին սնանկացել մեզ այն աստիճան, որ մեր սնունդն ապահովում էին հարազատները, հարևանները, բարեկամները: Միակ բանը, որ մնացել էր Եր. Քոչարի 21, բն 66 հասցեում գտնվող բնակարանն էր, որը դարձավ վերջին գլխագինը: Հորս ու մորս տարան իրենց ծանոթ նոտարի մոտ և զենքի սպառնալիքով բնակարանը որպես նվիրատվություն ձևակերպեցին Մանվելի մերձավորներից մեկի անունով:

Յուրաքանչյուր մտահոգ հարազատ, ով փորձում էր Էդգարի մասին որևէ տեղեկություն ստանալ՝ այցելելով Արշալույս գյուղ Մանվելի մերձավորներին, առևանգվում և պատանդ էր վերցվում:

Նրանցից մեկը հորաքրոջս ամուսինն էր, որ գնացել էր Արշալույս գյուղ՝ փորձելով ինչ-որ բան ճշտել եղբորս մասին և գերեվարվել էր մանվելականների կողմից: Նրան շուրջ մեկ ամիս լծել էին անմարդկային պայմաններով աշխատանքի և բաց թողեցին միայն այն ժամանակ, երբ ստացան պահանջված 8000 ԱՄՆ դոլարը, որը վճարեց հորաքրոջս տղան:

Ամբողջ պատմությունը այսքանով ներկայացնել հնարավոր չէ, մեր բոլոր հարազատներն ու մտերիմները ավելացնելու բազմաթիվ զարհուրելի դրվագներ կհիշեն, իսկ խոսքս եզրափակելու համար միայն կավելացնեմ, որ երեք ամիսների ընթացքում Էդգարին պահել են ջրհորում՝ թևերը մեջքի կողմում շղթայած, առանց սննդի: Եղբայրս ողջ է մնացել Մանվելի մոտ ծառայություն իրականացնող զինվորների շնորհիվ, ովքեր երբեմն աննկատ կարողացել են սխտոր գցել ջրհորը, որպեսզի Էդգարը կարողանա գոյատևել, իսկ արդեն ազատվելուց հետո երկար ժամանակ եղբորս մոտ սովորություն էր մնացել քնել թևերը հետ պահած:

Էդգարին բաց թողնելուց հետո Մ. Գրիգորյանի վերջին պահանջն այն էր, որ մեր ընտանիքը անմիջապես լքի Հայաստանը: Սկզբում փախանք Վրաստան: Հետագայում գաղտնի վերադարձանք Հայաստան և ընդմիշտ հեռացանք Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Հ.Գ. Այժմ պատրաստվում ենք գրավոր դիմելու Հ.Հ. վարչապետին, Հ. Հ. գլխավոր դատախազին, Հ. Հ. ոստիկանապետին: Ինչից հետո կվերադառնանք հայրենիք: Լրացուցիչ տեղեկություններ և անձանց անուններ կտրամադրենք նախաքննության ընթացքում:

Մայա Մնոյան

ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էՄանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ ԱկոպյանՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետԿառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանադրության դեմ․ Նարեկ ԿարապետյանUcom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին»․ Մհեր ԱվետիսյանՏիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էԱրցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն ՄարուքյանՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակ«Ուժեղ Հայաստանի» թիմի ամենահիշարժան պահերը մեկ տարվա ընթացքումԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ Սյունիքում Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՎճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա Աբրահամյան