Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Շատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Ի՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Դուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել Կարապետյան ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում 3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյան Շիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)


Ինչու Հայաստանն այսօր մրցունակ չէ

Այսօր 1in.am կայքում հրապարակվել է տնտեսագետ <Տաշիր> բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի վերլուծական հոդվածը, որը բավական ուշագրավ է Հայաստանի՝ Մաքսային միության  անդամակցության հեռանկարների տեսակետից:

2013 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց մեր երկրի՝ Մաքսային միությանը միանալու որոշման մասին: Այդ ժամանակ երկրի արտաքին ապրանքաշրջանառության ծավալներում Մաքսային միության անդամ երկրների մասնաբաժինը կազմում էր 22 տոկոս: Համեմատության համար նշենք, որ Եվրամիության անդամ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է արտաքին առևտրի 27 տոկոսը: Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելու Հայաստանի ընտրությունը պայմանավորված է փոխադրումների տեսակետից ԵվրազԷՍի շուկաների հասանելիությամբ, այդ երկրների շուկաներում հայկական ապրանքների համեմատաբար առավել մրցունակությամբ, Ռուսաստանի կողմից էներգակիրների, այդ թվում՝ բնական գազի մատակարարման համար զեղչերի տրամադրման փաստով և, իհարկե, ռազմական գործոնով. գաղտնիք չէ, որ Հայաստանը ռազմական հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ, և ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի համաձայնագրերը Ռուսաստանի ու ԱՊՀ այլ երկրների հետ ադրբեջանական ագրեսիան զսպող գործոններից են:

Այս ամենի հանրագումարը որոշեց Հայաստանի ընտրությունը Մաքսային միությանն անդամագրվելու ուղղությամբ, ինչի արդյունքում մեր տնտեսության առջև կբացվի շուրջ 2.4 տրիլիոն ԱՄՆ դոլարի հսկայական շուկա:

Այս ժամանակահատվածի համար մեր երկրի տնտեսության առջև ծառացած առաջնային խնդիրն, իմ կարծիքով, այն է, թե կարող ենք արդյոք Մաքսային միության շուկայում ապահովել որակի ու, որ առավել խնդրահարույց է, գնի առումով մրցունակ արտադրանք: Իմ ուսումնասիրություններում ես հենվել եմ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական մարմինների հրապարակած տվյալների, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողների՝ գործարար շրջանակներում անցկացրած հարցումների արդյունքների և հայրենական արտադրանքի արտահանման սեփական փորձիս վրա: Հուսով եմ՝ ստորև ներկայացվող առաջարկները կարժանանան նշյալ կոնտեքստում Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարությամբ զբաղվող մարմինների ոշադրությանը:

Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության մեջ հիմնարար տեղ է զբաղեցնում. այս ոլորտին բաժին է ընկնում ՀՆԱ 18 և ընդհանուր զբաղվածության 44 տոկոսը: Իրոք տպավորիչ թվեր են: Այսուամենայնիվ, հայաստանյան գյուղմթերքները Ռուսաստանի շուկայում զգալիորեն թանկ են թուրքական ու ադրբեջանական համանման ապրանքներից:

Առավել առարկայական լինելու համար բերեմ մեկ օրինակ. Միավորված Ազգերի պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության (FAOSTAT) տվյալներով, լոլիկի ցանքատարածությունները բանջարաբոստանային կուլտուրաների մեջ աշխարհում գրավում են առաջին տեղը: Ընդ որում, ամբողջ այդ տարածքների 60 տոկոսը պատկանում է ջերմոցային տնտեսություններին:

Լոլիկի աճեցման ցուցանիշով Ռուսաստանը աշխարհում 6-րդ տեղում է՝ տարեկան 2.4 միլիոն տոննա բերքով: Չնայած դրան, Ռուսաստանը չի բավարարում այդ ապրանքի իր ներքին պահանջարկը և տարեկան ներկրում է շուրջ 1 միլիարդ դոլարի լոլիկ:

Հիմնական մատակարարը Թուրքիան է՝ շուկայի 45 տոկոս ցուցանիշով, երկրորդ տեղում (մինչև Ռուսաստանի և ԵՄ անդամ երկրների միջև փոխադարձ սանկցիաները) Եվրամիությունն էր 20 տոկոսով, իսկ երրորդ տեղում, որքան էլ տարօրինակ չհնչի, մեր հարևան Ադրբեջանն է: Ռուսաստանի լոլիկի շուկայի 90 տոկոսը ներմուծվում է, հատկապես ձմռան ամիսներին: Եվ այդ շուկայի բացարձակ առաջատարը՝ Թուրքիան, իր տեղը գրավել է շնորհիվ ցածր գների ու մատակարարման կայունության: Ձմռանը թուրքական բանջարեղենը գրեթե 40 տոկոսով էժան է հայկականից: Դա բավական ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ ջերմոցային արտադրանքի գնագոյացման հիմնական գործոն գազը Թուրքիան գնում է 1000 խմ համար 400 դոլարով՝ Հայաստանի 190 դոլարի դիմաց:

Բանն այն է, որ Թուրքիան գնելով գազը 400 դոլարով՝ այն սուբսիդավորում է բնակչության համար, ինչի արդյունքում բնակչությանը գազը վաճառվում է 530 դոլարով, այսինքն՝ 30 տոկոս վրադիրով: Այնինչ Հայաստանի համար սահմանի վրա գազի գնման գինը կազմում է 190 դոլար 1000 խմ համար, իսկ բնակչությանը վաճառվում է 370 դոլարով, այսինքն՝ վրադիրը կազմում է… 94 տոկոս: Այս համեմատական թվերն ինքնին շատ խոսուն են: Եվ եթե մենք ցանկանում ենք տեղ ունենալ Մաքսային միության գյուղմթերքների շուկայում, ապա լրջորեն պետք է աշխատենք գնագոյացման ուղղությամբ՝ այն նվազեցնելով առնվազն 30 տոկոսով, որպեսզի մրցունակ լինի Թուրքիայի ու Ադրբեջանի արտադրանքի համեմատ:

Նախ՝ ինչ առավելություններ ունենք մենք՝ այլ երկրների արտադրողների նկատմամբ: Առաջինն ու ամենագլխավորը, ինչին պետք է ուշադրություն դարձնել, այն է, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում աշխարհում այսօր գործող ամենացածր գնով: Սա հսկայական առավելություն է արտադրության ոլորտի և մասնավորաբար ջերմոցային տնտեսությունների համար, առավելություն, որից սակայն, մենք, ցավոք, չենք օգտվում:

Ջերմոցային ապրանքների (օրինակ՝ լոլիկի) գնագոյացման 80 տոկոսը բաժին է ընկնում էներգակիրներին, այս դեպքում ՝գազին: 10.000 խմ-ից ավելի օգտագործողների համար գազի գինը Հայաստանում 275 դոլար է: Այսինքն՝ Գազպրոմ-Արմենիայի վրադիրը կազմում է 40 տոկոս: Նման պայմաններում մենք կորցնում ենք այլ երկրների հետ համեմատ մեր մրցունակության առավելությունը: Այլ երկրներ սուբսիդավորում են գազի գինը բնակչության համար, իսկ մենք գնի մեջ հավելում ենք ԱԱՀ: Այնինչ, գոնե արտադրողների համար սպառած գազի ԱԱՀ-ի հետ համադրելի սուբսիդավորումը կարող է զգալիորեն օգնել տնտեսության էներգատար հատվածին, այդ թվում՝ ջերմոցային տնտեսություններին:

Վերջնական արտադրանքի գնահավելման վրա ազդող ոչ պակաս կարևոր գործոն է լոգիստիկան, որը մեր թույլ տեղն է: Շուտ փչացող հայկական ապրանքների տեղափոխությունը կապված է լուրջ ռիսկի հետ, որը մենք երկար ժամանակ չենք կարողանում վերահսկել: Այդ ռիսկն առաջին հերթին կապված է Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ճանապարհի Վերին Լարսի հատվածում ձմեռային ամիսներին մեքենաների կուտակումների և երթևեկի ուշացումների հետ: Եվ բեռնափոխադրող ուղերթերի հինգ, անգամ 6-7 օրվա ուշացումները կարող են լրջորեն ազդել հայ մատակարարների իմիջի վրա: Չէ որ այս ոլորտում գների հետ գրեթե համահավասար նշանակություն ունեն մատակարարման անընդհատությունն ու մատակարարվող ապրանքների որակը, որը, հասկանալի է, յոթնօրյա ուշացման արդյունքում չի կարող բարձր լինել:

Իհարկե, լավագույն լուծումը կլիներ աբխազական երկաթուղու վերագործարկումը, որը կնպաստեր նշյալ անընդհատության ապահովմանն ու ապրանքների տեղափոխման ծախսերի կրճատմանը: Իզուր չէ, որ երբ որոշակի քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ, Ադրբեջանի իշխանություններն ակտիվություն են ցուցաբերում՝ հասկանալով, որ դա լուրջ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության զարգացման համար: Այլ կերպ ասած, առանց աբխազական երկաթուղու բացման, մենք հազիվ թե կարողանանք ձևավորել արդյունավետ արդյունաբերություն, քանի որ մեզ հարկավոր է ունենալ հուսալի տրանսպորտային հասանելիություն դեպի ԵվրազԷՍ-ի շուկաները: Իմ ունեցած տվյալներով, Հայաստանի իշխանություններն աշխատում են այդ կարևոր խնդրի լուծման ուղղությամբ: Սակայն մինչ այդ մեր երկրին անհրաժեշտ է բանակցություններ վարել Վրաստանի հետ՝ վերջինիս կողմից Վերին Լարսում տրանսպորտային իրավիճակի կարգավորման ուղղությամբ կոնկրետ միջոցառումներ իրականացնելու համար: Կրկնում եմ՝ սա կենսական անհրաժեշտություն է, քանի որ խոսքը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային զարկերակի մասին է:

Արտահանման համար մեկ այլ խոչընդոտ էլ կապված է արտահանման թույլտվության համար տարաբնույթ փաստաթղթերի պահանջի հետ: Կարծում եմ՝ եթե մենք ցանկանում ենք արտահանման կողմնորոշմամբ տնտեսություն ունենալ, մենք պետք է դյուրինացնենք այդ փաստաթղթերի ստացման գործընթացը՝ ներդնելով «մեկ պատուհանի» մեթոդը (երբ պոտենցիալ արտահանողը հայտարարում է արտահանման իր ցանկության մասին և կատարում է գումարային վճարում, իսկ համապատասխան մարմինը պարտավորվում է կոնկրետ, հնարավորինս կարճ ժամկետում լուծել փաստաթղթավորման հարցերը): Նման գործելաոճ որդեգրել է մասնավորաբար մեր հարևան Վրաստանը:

Այս միջոցառումներն ու ջերմոցային տնտեսությունների նկատմամբ հարկային մեղմ քաղաքականությունը կարող են մոտ հեռանկարում ավելացնել մեր ներկայությունը Եվրասիական տնտեսական միության գյուղմթերքների շուկայում, հաշվի առնելով նաև Ռուսաստանի կողմից մեր պոտենցիալ մրցակիցների՝ Արևմտյան արտադրողների նկատմամբ սանկցիաների կիրառման գործոնը: Անհրաժեշտ է օգտագործել այդ վակուումը:

Հրապարակումն ուզում եմ ավարտել մի ասույթով, որը շատ բնորոշ է ԵվրազԷՍ-ին անդամակցելու հետ կապված մեր կացությանը: Եթե դու մարզասրահի տոմս ես գնել, դա դեռ չի նշանակում, որ արդեն մարզիկ ես, դա ընդամենը նշանակում է, որ դու հնարավորություններ ունես դառնալ մարզիկ՝ ինքդ քեզ վրա աշխատելու դեպքում: Կդառնանք, արդյոք «մարզիկ» ցույց կտան նշյալ խնդիրների կարգավորման ուղղությամբ մեր գործողությունները:

Նարեկ Կարապետյան

 
Մեր շնորհավորանքներն ենք հղում «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությանը. Սև Հովազ ՌՀՀԿՀայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանՏնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցՍա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասինՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ ԿարապետյանՀայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել ԿարապետյանՎանաձոր քաղաքը և Լոռու մարզը լինելու են իմ ուշադրության կենտրոնում․ Սամվել ԿարապետյանԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակՇատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը «Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԻ՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան ԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըԴուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Չեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել ԿարապետյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած խաղաղության ծրագիր Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ ԿարապետյանՇիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՏիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց «Սլովանին»Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինԱզատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարԼՀԿ թիմը Գյումրիում էՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԱֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԼենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերելՊաշտոնապես հաստատվեց. Զելենսկին վաղը գալիս է ՀայաստանRange Rover SV Ultra 2027. Ուլտրա-լյուքս ամենագնաց, որը հասանելի է միայն հրավերով Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ PoliticoԻրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդուՎիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա ՊուգաչովանՌուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ ԶելենսկիԱրտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ