Yerevan, 23.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչու Հայաստանն այսօր մրցունակ չէ

Այսօր 1in.am կայքում հրապարակվել է տնտեսագետ <Տաշիր> բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի վերլուծական հոդվածը, որը բավական ուշագրավ է Հայաստանի՝ Մաքսային միության  անդամակցության հեռանկարների տեսակետից:

2013 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց մեր երկրի՝ Մաքսային միությանը միանալու որոշման մասին: Այդ ժամանակ երկրի արտաքին ապրանքաշրջանառության ծավալներում Մաքսային միության անդամ երկրների մասնաբաժինը կազմում էր 22 տոկոս: Համեմատության համար նշենք, որ Եվրամիության անդամ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է արտաքին առևտրի 27 տոկոսը: Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելու Հայաստանի ընտրությունը պայմանավորված է փոխադրումների տեսակետից ԵվրազԷՍի շուկաների հասանելիությամբ, այդ երկրների շուկաներում հայկական ապրանքների համեմատաբար առավել մրցունակությամբ, Ռուսաստանի կողմից էներգակիրների, այդ թվում՝ բնական գազի մատակարարման համար զեղչերի տրամադրման փաստով և, իհարկե, ռազմական գործոնով. գաղտնիք չէ, որ Հայաստանը ռազմական հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ, և ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի համաձայնագրերը Ռուսաստանի ու ԱՊՀ այլ երկրների հետ ադրբեջանական ագրեսիան զսպող գործոններից են:

Այս ամենի հանրագումարը որոշեց Հայաստանի ընտրությունը Մաքսային միությանն անդամագրվելու ուղղությամբ, ինչի արդյունքում մեր տնտեսության առջև կբացվի շուրջ 2.4 տրիլիոն ԱՄՆ դոլարի հսկայական շուկա:

Այս ժամանակահատվածի համար մեր երկրի տնտեսության առջև ծառացած առաջնային խնդիրն, իմ կարծիքով, այն է, թե կարող ենք արդյոք Մաքսային միության շուկայում ապահովել որակի ու, որ առավել խնդրահարույց է, գնի առումով մրցունակ արտադրանք: Իմ ուսումնասիրություններում ես հենվել եմ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական մարմինների հրապարակած տվյալների, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողների՝ գործարար շրջանակներում անցկացրած հարցումների արդյունքների և հայրենական արտադրանքի արտահանման սեփական փորձիս վրա: Հուսով եմ՝ ստորև ներկայացվող առաջարկները կարժանանան նշյալ կոնտեքստում Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարությամբ զբաղվող մարմինների ոշադրությանը:

Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության մեջ հիմնարար տեղ է զբաղեցնում. այս ոլորտին բաժին է ընկնում ՀՆԱ 18 և ընդհանուր զբաղվածության 44 տոկոսը: Իրոք տպավորիչ թվեր են: Այսուամենայնիվ, հայաստանյան գյուղմթերքները Ռուսաստանի շուկայում զգալիորեն թանկ են թուրքական ու ադրբեջանական համանման ապրանքներից:

Առավել առարկայական լինելու համար բերեմ մեկ օրինակ. Միավորված Ազգերի պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության (FAOSTAT) տվյալներով, լոլիկի ցանքատարածությունները բանջարաբոստանային կուլտուրաների մեջ աշխարհում գրավում են առաջին տեղը: Ընդ որում, ամբողջ այդ տարածքների 60 տոկոսը պատկանում է ջերմոցային տնտեսություններին:

Լոլիկի աճեցման ցուցանիշով Ռուսաստանը աշխարհում 6-րդ տեղում է՝ տարեկան 2.4 միլիոն տոննա բերքով: Չնայած դրան, Ռուսաստանը չի բավարարում այդ ապրանքի իր ներքին պահանջարկը և տարեկան ներկրում է շուրջ 1 միլիարդ դոլարի լոլիկ:

Հիմնական մատակարարը Թուրքիան է՝ շուկայի 45 տոկոս ցուցանիշով, երկրորդ տեղում (մինչև Ռուսաստանի և ԵՄ անդամ երկրների միջև փոխադարձ սանկցիաները) Եվրամիությունն էր 20 տոկոսով, իսկ երրորդ տեղում, որքան էլ տարօրինակ չհնչի, մեր հարևան Ադրբեջանն է: Ռուսաստանի լոլիկի շուկայի 90 տոկոսը ներմուծվում է, հատկապես ձմռան ամիսներին: Եվ այդ շուկայի բացարձակ առաջատարը՝ Թուրքիան, իր տեղը գրավել է շնորհիվ ցածր գների ու մատակարարման կայունության: Ձմռանը թուրքական բանջարեղենը գրեթե 40 տոկոսով էժան է հայկականից: Դա բավական ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ ջերմոցային արտադրանքի գնագոյացման հիմնական գործոն գազը Թուրքիան գնում է 1000 խմ համար 400 դոլարով՝ Հայաստանի 190 դոլարի դիմաց:

Բանն այն է, որ Թուրքիան գնելով գազը 400 դոլարով՝ այն սուբսիդավորում է բնակչության համար, ինչի արդյունքում բնակչությանը գազը վաճառվում է 530 դոլարով, այսինքն՝ 30 տոկոս վրադիրով: Այնինչ Հայաստանի համար սահմանի վրա գազի գնման գինը կազմում է 190 դոլար 1000 խմ համար, իսկ բնակչությանը վաճառվում է 370 դոլարով, այսինքն՝ վրադիրը կազմում է… 94 տոկոս: Այս համեմատական թվերն ինքնին շատ խոսուն են: Եվ եթե մենք ցանկանում ենք տեղ ունենալ Մաքսային միության գյուղմթերքների շուկայում, ապա լրջորեն պետք է աշխատենք գնագոյացման ուղղությամբ՝ այն նվազեցնելով առնվազն 30 տոկոսով, որպեսզի մրցունակ լինի Թուրքիայի ու Ադրբեջանի արտադրանքի համեմատ:

Նախ՝ ինչ առավելություններ ունենք մենք՝ այլ երկրների արտադրողների նկատմամբ: Առաջինն ու ամենագլխավորը, ինչին պետք է ուշադրություն դարձնել, այն է, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում աշխարհում այսօր գործող ամենացածր գնով: Սա հսկայական առավելություն է արտադրության ոլորտի և մասնավորաբար ջերմոցային տնտեսությունների համար, առավելություն, որից սակայն, մենք, ցավոք, չենք օգտվում:

Ջերմոցային ապրանքների (օրինակ՝ լոլիկի) գնագոյացման 80 տոկոսը բաժին է ընկնում էներգակիրներին, այս դեպքում ՝գազին: 10.000 խմ-ից ավելի օգտագործողների համար գազի գինը Հայաստանում 275 դոլար է: Այսինքն՝ Գազպրոմ-Արմենիայի վրադիրը կազմում է 40 տոկոս: Նման պայմաններում մենք կորցնում ենք այլ երկրների հետ համեմատ մեր մրցունակության առավելությունը: Այլ երկրներ սուբսիդավորում են գազի գինը բնակչության համար, իսկ մենք գնի մեջ հավելում ենք ԱԱՀ: Այնինչ, գոնե արտադրողների համար սպառած գազի ԱԱՀ-ի հետ համադրելի սուբսիդավորումը կարող է զգալիորեն օգնել տնտեսության էներգատար հատվածին, այդ թվում՝ ջերմոցային տնտեսություններին:

Վերջնական արտադրանքի գնահավելման վրա ազդող ոչ պակաս կարևոր գործոն է լոգիստիկան, որը մեր թույլ տեղն է: Շուտ փչացող հայկական ապրանքների տեղափոխությունը կապված է լուրջ ռիսկի հետ, որը մենք երկար ժամանակ չենք կարողանում վերահսկել: Այդ ռիսկն առաջին հերթին կապված է Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ճանապարհի Վերին Լարսի հատվածում ձմեռային ամիսներին մեքենաների կուտակումների և երթևեկի ուշացումների հետ: Եվ բեռնափոխադրող ուղերթերի հինգ, անգամ 6-7 օրվա ուշացումները կարող են լրջորեն ազդել հայ մատակարարների իմիջի վրա: Չէ որ այս ոլորտում գների հետ գրեթե համահավասար նշանակություն ունեն մատակարարման անընդհատությունն ու մատակարարվող ապրանքների որակը, որը, հասկանալի է, յոթնօրյա ուշացման արդյունքում չի կարող բարձր լինել:

Իհարկե, լավագույն լուծումը կլիներ աբխազական երկաթուղու վերագործարկումը, որը կնպաստեր նշյալ անընդհատության ապահովմանն ու ապրանքների տեղափոխման ծախսերի կրճատմանը: Իզուր չէ, որ երբ որոշակի քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ, Ադրբեջանի իշխանություններն ակտիվություն են ցուցաբերում՝ հասկանալով, որ դա լուրջ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության զարգացման համար: Այլ կերպ ասած, առանց աբխազական երկաթուղու բացման, մենք հազիվ թե կարողանանք ձևավորել արդյունավետ արդյունաբերություն, քանի որ մեզ հարկավոր է ունենալ հուսալի տրանսպորտային հասանելիություն դեպի ԵվրազԷՍ-ի շուկաները: Իմ ունեցած տվյալներով, Հայաստանի իշխանություններն աշխատում են այդ կարևոր խնդրի լուծման ուղղությամբ: Սակայն մինչ այդ մեր երկրին անհրաժեշտ է բանակցություններ վարել Վրաստանի հետ՝ վերջինիս կողմից Վերին Լարսում տրանսպորտային իրավիճակի կարգավորման ուղղությամբ կոնկրետ միջոցառումներ իրականացնելու համար: Կրկնում եմ՝ սա կենսական անհրաժեշտություն է, քանի որ խոսքը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային զարկերակի մասին է:

Արտահանման համար մեկ այլ խոչընդոտ էլ կապված է արտահանման թույլտվության համար տարաբնույթ փաստաթղթերի պահանջի հետ: Կարծում եմ՝ եթե մենք ցանկանում ենք արտահանման կողմնորոշմամբ տնտեսություն ունենալ, մենք պետք է դյուրինացնենք այդ փաստաթղթերի ստացման գործընթացը՝ ներդնելով «մեկ պատուհանի» մեթոդը (երբ պոտենցիալ արտահանողը հայտարարում է արտահանման իր ցանկության մասին և կատարում է գումարային վճարում, իսկ համապատասխան մարմինը պարտավորվում է կոնկրետ, հնարավորինս կարճ ժամկետում լուծել փաստաթղթավորման հարցերը): Նման գործելաոճ որդեգրել է մասնավորաբար մեր հարևան Վրաստանը:

Այս միջոցառումներն ու ջերմոցային տնտեսությունների նկատմամբ հարկային մեղմ քաղաքականությունը կարող են մոտ հեռանկարում ավելացնել մեր ներկայությունը Եվրասիական տնտեսական միության գյուղմթերքների շուկայում, հաշվի առնելով նաև Ռուսաստանի կողմից մեր պոտենցիալ մրցակիցների՝ Արևմտյան արտադրողների նկատմամբ սանկցիաների կիրառման գործոնը: Անհրաժեշտ է օգտագործել այդ վակուումը:

Հրապարակումն ուզում եմ ավարտել մի ասույթով, որը շատ բնորոշ է ԵվրազԷՍ-ին անդամակցելու հետ կապված մեր կացությանը: Եթե դու մարզասրահի տոմս ես գնել, դա դեռ չի նշանակում, որ արդեն մարզիկ ես, դա ընդամենը նշանակում է, որ դու հնարավորություններ ունես դառնալ մարզիկ՝ ինքդ քեզ վրա աշխատելու դեպքում: Կդառնանք, արդյոք «մարզիկ» ցույց կտան նշյալ խնդիրների կարգավորման ուղղությամբ մեր գործողությունները:

Նարեկ Կարապետյան

 
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder