Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ» Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան


Տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ վարչապետի ախատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հայտնել է, որ այսօր  երեկոյան հանդես կգա հայտարարությամբ: «Հայաստանը թևակոխում է պատմական շրջափուլ, որի արդյունքներով պետք է ավարտին հասցնենք գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունը: Այդ մասին ես ավելի կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան»,- նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է նաև տնտեսական զարգացման և ներդրումների և գյուղատնտեսության նորանշանակ նախարարներին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:  

Ընտրական օրենսդրության բարեփոխումները կնպաստեն Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացմանը

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի, «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի,  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ընտրական օրենսդրության բարեփոխումների կարևորագույն նպատակն է Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումը՝ ընտրողների համար հասկանալի և կանխատեսելի ընտրակարգի, բոլոր օղակներում ընտրական վարչարարության բարելավման, քարոզարշավի ֆինանսավորման վերահսկողության արդյունավետությունն ու թափանցիկությունը բարձրացնելու, ընտրակաշառքի և ընտրողների նկատմամբ ճնշումների բացառման գործուն մեխանիզմների ներդրման, բազմակի քվեարկության դեմ երաշխիքների ավելացման և քվեարկության գործընթացների մատչելիության ապահովման, ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դերակատարների պատշաճ գործունեության երաշխավորման, ընտրական վեճերի գործընթացների հստակեցման և արդյունավետության երաշխավորման  միջոցով: Ընտրական օրենսգրքի փոփոխություններն անդրադառնում են մի շարք հիմնարար խնդիրների՝ թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում, կոալիցիաների ձևավորման սահմանափակումների վերացում ու  ժամկետների ընդլայնում, կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով՝ ընտրվելու նվազագույն շեմի իջեցում, ընտրագրավի գումարի իջեցում ու նվազագույնը 4 կուսակցությունների  (կուսակցությունների դաշինքների) ընտրության երաշխիքների ապահովում, կանանց ներկայացվածության քվոտայի բարելավում, «Բոնուսային համակարգի» վերացում: Լրացուցիչ մեխանիզմներ են նախատեսված, մասնավորապես, ընտրողների ցուցակների կազմման և վարման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով, որը ենթադրում է սահմանափակել վավերականության ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթով քվեարկելու իրավունքը՝ ապահովելով վավեր անձնագրերով Հայաստանում գտնվող բոլոր ընտրողների համար և ցուցակներում թողնելով առնվազն վերջին մի քանի տարվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ ունեցող ընտրողներին: Նախատեսվել է մեխանիզմ դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձանց ընտրողների ցուցակից հանելու համար, հետագայում այս հարցին անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների համատեքստում:

Ընտրողների իրազեկվածության բարձրացման նպատակով նախատեսվում է օրենսդրորեն ամրագրել համապետական ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ հեռուստաբանավեճերի կազմակերպումը՝ դրանցից առնվազն մեկը նախատեսելով  կուսակցությունների համամասնական ցուցակի առաջին համարների մակարդակով, ինչպես նաև անվճար հնարավորություն տալով այլ լրատվամիջոցներին վերահեռարձակելու այդ հեռուստաբանավեճերը: Ապահովվել է նաև ԶԼՄ-ներով ոչ միայն քարոզարշավի, այլև ընտրություններին մասնակցող թեկնածուների, կուսակցությունների ու դրանց ծրագրերի առավել հավասար լուսաբանման կարգավորումը՝ հարգելով խոսքի ազատությունն ու բազմակարծության իրավունքը, ինչպես նաև զորամասերում քարոզչության հավասար պայմաններ՝ ՀՀ պաշտպանության նախարարության միջոցով՝ առանց անցագրային ու գաղտնիության ռեժիմի փոփոխման: Մասնավորապես՝ նախատեսվում է սահմանել մեխանիզմներ զինծառայողներին նախընտրական քարոզչությանը հեռուստատեսությամբ հետևելու համար:

Ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորությունների բարձրացման համար նախատեսվում է, մասնավորապես, կրճատել ՀԿ-ների հավատարմագրելու վերջնաժամկետը՝ սահմանելով հավատարմագրման իրականացման համար ողջամիտ ժամկետ և նորարարական տեխնոլոգիական լուծումներով պարզեցնել ԿԸՀ-ի կողմից իրականացվող գործընթացները, վերացնել դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների գումարային  թիվը տեղամասում սահմանափակելու հանձնաժողովի իրավունքը, սահմանել միջազգային և օտարերկրյա դիտորդական կազմակերպություններին հրավեր ուղարկելու ընթացակարգը և այլն:

Անդրադառնալով օրինագծերի փաթեթին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ընտրական օրենսգրքի բոլոր փոփոխություններն ուղղված են գործընթացի պարզեցմանը:  «Շատ կարևոր է, որ մենք այսօրվանից բարձրաձայնենք, թե ինչ քվեարկություն ենք նախատեսում: Ըստ էության, տեղի է ունենալու քվեարկություն առանց գրիչի: Այսինքն՝ դարձյալ նախկինի նման յուրաքանչյուր քաղաքական ուժ ունենալու է իր քվեաթերթիկը, ընդ որում այդ քվեաթերթիկները հատուկ հաշվառման առարկա չեն լինելու, որովհետև այդ քվեաթերթիկները ծրարից դուրս և առանց համապատասխան դրոշմանիշի զրո արժեք ունեն: Այսինքն՝ քաղաքացիների համար քվեարկությունը նման է լինելու 2017 թվականի ընտրությանը, բայց ավելի պարզեցված կարգով: Եթե նախկինում քաղաքացին պետք է քվեաթերթիկներից մեկն ընտրեր, շրջեր և նշան կատարեր, ապա հիմա գրիչ ընդհանրապես հարկավոր չէ, և այստեղից վերանում է կարմիր, կապույտ, կանաչ, սև գրիչների պատմությունը: Այսինքն՝ քաղաքացին ուղղակի քվեաթերթիկը դնում է ծրարի մեջ՝ առանց որևէ նշում կատարելու: Մնացած բոլոր փոփոխությունները՝ ընտրական գրավի, տոկոսների մասով,  պարզեցման ուղղությամբ են, և չկա որևէ բան, որ հատուկ դասընթաց պետք է կազմակերպվի, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչի մասին է խոսքը: Սա շատ կարևոր արձանագրում է»,-նշել է վարչապետը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ մարդու իրավունքների տեսանկյունից արված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացվել է ավելի քան 30 առաջարկություն՝  դիտորդների աշխատանքների, հաշմանդամություն ունեցող անձած ընտրական գործընթացի մատչելիության և այլնի վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է հատուկ հանդիպում կազմակերպել Մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ ներկայացված առաջարկությունները քննարկելու համար: «Ճիշտ է, ժամանակը սուղ է, բայց նաև բավարար ժամանակ ունենք հանգիստ պայմաններում աշխատելու և քննարկելու բոլոր առաջարկները, որոնք ուղղված են երաշխիքներն ուժեղացնելուն, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամարտահայտմանը որևէ բան չսպառնա»,-ասել է կառավարության ղեկավարը:

Օրինագծերի փաթեթը քննարկելու նպատակով կառավարության որոշմամբ  առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին հոկտեմբերի  22-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս օրերին ԱԺ խմբակցությունների, պատգամավորների, շահագրգիռ բոլոր կողմերի հետ պետք է շարունակել օրինագծերի շուրջ ակտիվ քննարկումները. «Գիտեմ, որ եղել են հրապարակային մի քանի քննարկումներ, բայց այս մի քանի օրերն էլ օգտագործենք, որպեսզի այն հնարավորինս մանրամասն քննարկվի, և ցայտնոտային էֆեկտներ չլինեն»:

Նշանակվել են Արագածոտնի, Սյունիքի և  Արմավիրի մարզպետները

Կառավարության որոշումներով Դավիթ Գևորգյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի,  Հունան Պողոսյանը՝ ՀՀ Սյունիքի, Համբարձում Մաթևոսյանը՝ ՀՀ Արմավիրի մարզպետ:

Անդրադառնալով մարզպետների նշանակումներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Պարոն Գևորգյանը մինչ այսօր Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալն էր: Դրանից առաջ հայտնի է եղել իր քաղաքացիական գործունեությամբ և  թավշյա հեղափության ակտիվ մասնակիցներից է առաջին օրերից: Գիտեք, որ պարոն Պողոսյանը երկար տարիներ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը նախորդ կառավարության կամ նախկին իշխանության տարիներին: Որոշ իմաստով այս առաջարկը կարող է տարօրինակ թվալ: Ուզում եմ որոշ պարզաբանումներ ներկայացնել, թե ինչ ենք ուզում անել, ինչ ենք անում և ինչու: Երևանի քաղաքապետի երդմնակալության ժամանակ ունեցած ելույթում ուրվագծեցի հետհեղափոխական ժամանակների տրամաբանությունը: Ամենակարևոր խնդիրը մեզ համար այն է, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որ պետք է ավարտված համարել Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունը, և Հայաստանի Հանրապետության  ու մեր ժողովրդի ներուժը ներգրավել Հայաստանի հետագա զարգացման գործում: Այս իմաստով ես շատ կարևոր եմ համարում, որպեսզի երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի Հայաստանի Հանրապետությունում: Այս տրամաբանության մեջ մենք Հայաստանի Հանրապետությունում չպետք է թույլ տանք, որ զարգանա այնպիսի երևույթ, որը պայմանականորեն կարելի է կոչել քաղաքական ռասիզմ, երբ մարդիկ ի սկզբանե ենթարկվում են որոշակի հետապնդումների, վերաբերմունքի, միայն այն պատճառով, որ նրանք  պաշտոնավարել են, գործունեություն են ծավալել, առնչություն են ունեցել նախկին կառավարության ներկայացուցիչների հետ: Մեր կառավարությունում էլ կան մարդիկ,  ովքեր նույնպես այդպիսի առնչություններ ունեցել են: Ես կարծում եմ, որ մոտենում է, գալիս է լիարժեք համախմբման ժամանակը: Կա բարիկադներ կառուցելու ժամանակը և կա բարիկադներն ապամոնտաժելու ժամանակը: Ես հույս ունեմ, որ մենք մոտենում ենք այդ եզրագծին՝ լիարժեքորեն զբաղված լինելով կառուցողական աշխատանքով, զբաղված լինելով մեր զարգացման օրակարգը սպասարկելով:

Ուզում եմ ընդգծել, որ այս տրամաբանությունը որևէ կերպ չի նշանակում ինդուլգենցիա որևէ մեկի հասցեին: Ընդ որում, նկատի ունեմ և գործող պաշտոնյաներին, և նախկին պաշտոնյաներին:  Մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ, և դա վերաբերում է բոլորին: Բայց ես ուզում եմ ասել, որ սա չի նշանակում նաև, թե փակում ենք կառավարությունում կադրային փոփոխությունների, պետական կառավարման համակարգի  օպտիմալացման և ավելի արդյունավետ համակարգ ունենալու տրամաբանությունը: Ընդհակառակը, այսօր էլ կառավարման համակարգի 90 և ավելի տոկոսը նույն մարդիկ են, ովքեր նախկինում եղել են այդ նույն կարգավիճակներում: Այսինքն՝ մեր կառավարման համակարգը, ըստ էության, 90 տոկոսով մնացել է նույնը: Ո՞րն է այստեղից մեր եզրակացությունը: Մեր եզրակացությունն  այն չէ, որ այդ 90 տոկոս մարդկանց պետք է հանել և նոր 90 տոկոս մարդ բերել, բայց մեր եզրակացությունը նաև այն  չէ, որ այդ 90 տոկոսին պետք է թողնել անձեռնմխելի, և նրանք պետք է շարունակեն աշխատել, մանավանդ, որ այս ընթացքում ես ուղիղ եմ ուզում ասել, ակնհայտ է, որ այդ 90 տոկոսի մեջ կա բավականին մեծ տոկոս, որն ամենևին ցանկություն չունի աշխատել, ոմանք նույնիսկ ցանկություն ունեն այնպես անել, որ ուրիշները չկարողանան աշխատել: Ես այդ բառը չեմ ուզում օգտագործել, բայց  ակնհայտորեն կան նաև որոշակի սաբոտաժի նմանվող կամ որպես այդպիսին մեկնաբանվելու հնարավորություն տվող երևույթներ:

Այսօրվա երեք մարզպետների նշանակումը սիմվոլիկ եմ համարում. նրանցից մեկը հեղափոխության ակտիվ մասնակիցներից է, պարոն Պողոսյանը հեղափոխության ընթացքում բարիկադների կամ փշալարերի մյուս կողմում էր, ինչպես պարոն Օսիպյանը, պարոն Վանեցյանը և մեր հարգելի այլ գործընկերներ, երրորդ մարզպետը՝ պարոն Մաթևոսյանը, ընդհանրապես քաղաքական նախընտրություններ չունեցող կամ քաղաքական չեզոք միջավայրից եկող գործիչ է: Այս առումով, մենք ուրվագծում ենք նաև ապագայի վերաբերյալ մեր պատկերացումները: Մեզնից որևէ մեկը՝ և գործող, և չգործող պաշտոնյաներից և որևէ քաղաքացի Հայաստանի Հանրապետությունում  անձռենմխելի չէ: Եվ մենք պետք է հասկանանք, որ մեզնից որևէ մեկի պաշտոնավարումը, նշանակված կամ ազատված լինելը չի կարող մեկնաբանվել որպես առավելություն, թերություն կամ խոցելիություն օրենքի առաջ: Կարծում եմ, որ մենք  ճիշտ ճանապարհով ենք գնում՝ համախմբելու մեր երկրի  ներուժը, և այն ծառայեցնելու մեր պետության ու ժողովրդի ապագային»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շնորհավորել է նորանշանակ մարզպետներին և մաղթել արդյունավետ աշխատանք:

Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՄոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»