Երևան, 11.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Օտարերկրացիների՝ Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ. «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան


Ինչպիսի՞ն կլինի հեղափոխական կառավարությունը

Հասարակություն

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն այլևս պատմություն են: Ապրիլ–մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը փաստացի ամրագրվեց նաև դե յուրե՝ հեղափոխությունն այլևս ամբողջացրեց իշխանությունը: Մի քանի օր դեռևս ընկղմված կլինենք ձայների հաշվարկի, ռեյտինգային թեկնածուների ստացած քվեների, խորհրդարանում հայտնվող–չհայտնվողների մասին տեղեկատվությամբ: Սակայն արդեն Ամանորից հետո, երբ նոր ԱԺ–ն կսկսի լիարժեք գործել, միաժամանակ կազմված կլինի նոր կառավարությունը, կունենանք հեղափոխության՝ իշխանության ամբողջացման վերջնական պատկերը: Ինչու ենք ասում իշխանության ամբողջացման, որովհետև միայն սրանով չի ավարտվում հեղափոխությունը, ավարտվում է միայն իշխանության ստանձնման պրոցեսը: Մեծ հաշվով հեղափոխությունը նոր է սկսվում՝ իր տնտեսական, մշակութային, ընդհանրապես համակարգային խորքային անելիքները հաշվի առնելով:

Հենց այս կոնտեքստում առավել կարևոր է ոչ թե այն հարցը, թե ովքեր կլինեն իշխող թիմի պատգամավորները ԱԺ–ում, ով կդառնա ԱԺ նախագահ, խմբակցության ղեկավար, ովքեր կգլխավորեն հանձնաժողովները, այլ թե ովքեր կլինեն նոր կառավարությունում: Հիմա, երբ իշխանության երկու հիմնական թևերում իշխող թիմը ունի լիակատար գործողությունների ազատություն, առանցքային է հասկանալ, թե կադրերի ինչ վերաբաշխում կարվի:

Հասկանալի է, որ հեղափոխական արդյունավետ փոփոխությունների հիմնական բեռը ընկած է լինելու հենց գործադիր իշխանության ու վարչապետ Փաշինյանի վրա: Այդպիսին է քաղաքական համակարգը՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով: Նախ խորհրդարանն ինքնին թե՛ պատմական իներցիայով, թե՛ պահի օրինաչափությունները հաշվի առնելով, այժմ չունի այնպիսի դերակատարություն, որպեսզի դառնա փոփոխությունների լոկոմոտիվ: Երկրորդ՝ հասարակության հիմնական սպասելիքները հենց Փաշինյանից ու նրա կառավարությունից են լինելու, հետո նոր խորհրդարանից:

Ռեյտինգային ընտրակարգն այս իմաստով ստեղծում է որոշակի արհեստական բարդություններ, արհեստական մրցակցություն թիմի ներսում: Պարզ է, որ մի դեպքում այդ ընտրակարգով շատ ձայներ հավաքած որևէ թեկնածու կարող է ավելի արդյունավետ լինել ԱԺ–ում, և ընդհակառակը՝ անարդյունավետ գործադիրում: Հետևաբար, հույս ունենք, որ ռեյտինգային ընտրակարգով ձայների համամասնությունը չի դառնա ներիշխանական սակարկումների առարկա, ու կադրերի վերաբաշխումը ԱԺ–ի և կառավարության միջև կարվի ոչ թե ձայների համեմատությամբ, այլ ըստ կոմպետենտության:

Այս իմաստով, ընդհանրապես, կենսական է, որ կառավարությունը՝ որպես փոփոխությունների հիմնական առանցք, չդառնա սակարկումների թիրախ: Չի բացառվում, որ թե՛ իշխանության թիմում, թե՛ այդ թիմից դուրս կան բազմաթիվ մարդիկ, ովքեր, օրինակ, չեն մասնակցել ընտրությունների, կամ մասնակցել, բայց ստացել են քիչ ձայներ, սակայն ռեֆորմների իրականացման գործում ունեն փորձ կամ գիտելիքներ: Ի վերջո, եթե, Աստված մի արասցե, հեղափոխական իշխանությունը ձախողի, ապա հասարակության հարցուպատասխանը լինելու է Նիկոլ Փաշինյանի, ոչ թե «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ու դրա ներկայացուցիչների հետ: 

Փաշինյանը նախքան ընտրությունները մի քանի անգամ ակնարկել է պրոֆեսիոնալների կառավարության մասին: Ենթադրվում է, որ քաղաքական թիմի մի շարք ներկայացուցիչներ կգործուղվեն Ազգային ժողով, ու կառավարությունում շանս կլինի ներգրավել պրոֆեսիոնալ թիմ, կամ արդեն սեփական թիմից ապահովել առավել պրոֆեսիոնալների առաջխաղացումը: Այնպես որ, ինչքան էլ ԱԺ ընտրությունների, թեկնածուների, պատգամավոր դարձող–չդարձողների շուրջ ինտրիգը լինի գրավիչ, չպետք է կորցնել իրական թիրախները և պետք է սևեռվել կառավարության կաբինետի աշխատանքի վրա:

«Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»Օտարերկրացիների՝ Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ. «Փաստ»Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո