Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


Գիլյոտինի հայտնագործողն ամենևին էլ Գիլյոտինը չէ

Մենք գիտենք, որ...

Գիլյոտինը հայտնագործել է բժիշկ Ժոզեֆ– Իգնաս Գիլյոտինը (1738–1814), և նրա անունով էլ այն կոչվել է:

Իրականում այդպես չէ:

Պարզվում է, որ Գիլ յոտինն ընդամենը Ֆրանսիայի խորհրդարանին առաջարկել է այդ գործիքն օգտագործել որպես մահապատժի իրականացման միջոց, իսկ 1792 թվականի ապրիլին այդ որոշումն ընդունվել է: Իրականում գիլ յոտինը հայտնագործել է Անտուան Լուին: Սակայն գործիքը կոչվեց այն որպես պատժամիջոց առաջարկողի անունով և այդպես էլ տարածվեց: Անտուան Լուին ևս բժիշկ էր՝ վիրաբույժ և ֆիզիոլոգ: Ինչպես նա, այնպես էլ բժիշկ Գիլ յոտինը այս գործիքը դիտարկում էին որպես հումանիստական միջոց, այն է՝ մահապատժի ենթարկվողին՝ ամենաանցավ մահվան հասցնելու ձև: Սկզբում այս գործիքը նույնիսկ քնքշորեն Լուիզետտա են կոչել՝ Անտուան Լուիի անունից: Բայց հետագայում ավելի ամուր է եղել Գիլյոտինի անունը, որը բացի խորհրդարանին առաջարկ ներկայացնելուց, նաև ժամանակին կատարելագործել է այն: Գիլյոտինն իր իմաստով մի մեխանիզմ է, որի միջոցով իրականացվում է գլխատում: Այս սարքի հիմնական դետալը 40–100 կիլոգրամանոց թեք շեղբն է, որը ազատ տեղաշարժվում է ուղղահայաց ուղղորդիչների մեջ: Շեղբը թոկով բարձրացվում է մինչև 2–3 մետր, որտեղ պահվում է փականով: Դատապարտյալին հորիզոնական պառկեցնում են և բաց թողնում շեղբը, որը և կտրում է գլուխը:

Բժիշկներ Ժոզեֆ Գիլ յոտինի և Անտուան Լուիի գյուտարարական մտքի այս արգասիքն առաջին անգամ փորձարկվել է Փարիզի Գրևյան հրապարակում: Գողության ու ճանապարհներին ավազակային հարձակումների համար մահվան դատապարտված Ժան Նիկոլա Պելետիեն դարձավ առաջին հանցագործը, որի մահապատիժը գիլյոտինով ի կատար ածվեց: Ականատեսների վկայությամբ՝ «այս ամենը տեղի ունեցավ մեծագույն կարգապահությամբ ու լիակատար հանդարտության մթնոլորտում՝ չնայած այն հանգամանքին, որ հրապարակում մարդկանց մեծ բազմություն կար ու բոլորը գրգռված էին: Փորձն ավելի քան լավ ստացվեց. ամբոխը չհասցրեց նույնից «ախ» անել, երբ սուր սայրով կտրված Պելետիեի գլուխը զամբյուղի մեջ գլորվեց»:

Շատ շուտով հեղափոխական ալիքը գիլյոտինը վերածեց «արդյունաբերական» մասշտաբի սպանության գործիքի: Հեղափոխական ամենաթունդ տեռորի ժամանակաշրջանում եղել են օրեր, երբ միանգամից 60 և ավելի մարդու են մահապատժի ենթարկել, և ամեն մի դատապարտվածի գլխատման համար ծախսվել է ամենաշատը երկու րոպե: Այնպես որ, եթե այդքան մարդու գլխատումը հանձնարարվեր կացնով աշխատող դահճին, ապա նա ուժասպառ կլիներ:

Ի դեպ, գիլ յոտինով գլխատելիս պատահել է, որ դանակի շեղբը միանգամից չի կարողացել կտրել դատապարտյալի պարանոցը, և այդժամ «գործը դանակով են ավարտին հասցրել»: Մահապատժից հետո, մանավանդ, եթե մահվան դատապարտվածը նշանավոր մեկն է եղել, դահիճը բռնել է հատված գլխի մազերից ու ցույց տվել ժողովրդին: Դա արվել է նրա համար, որպեսզի բոլորը համոզվեն, որ մահապատիժը հաստատ ի կատար է ածվել: Եթե մահապարտը ճաղատ է եղել, ապա դահիճը նրա գլուխը ցուցադրել է՝ ականջներից բռնած:

Գիլյոտինը մարդասիրական գյուտարարություն է համարվել. նախ՝ այն խորհրդանշել է հավասարությունը մահապատժի ի կատար ածման համակարգում, քանի որ նախկինում գլխատվելը միայն ազնվազարմ հանցագործների «մենաշնորհն է եղել», իսկ հասարակ խավերի հանցագործներին կա՛մ կախաղան են բարձրացրել, կա՛մ ջրահեղձ են արել, կա՛մ այլ եղանակներով են սպանել: Բանտապահներին ու դահիճներին արգելվել է մահապարտների հետ վատ վերաբերվել, տանջել, ծաղրել ու զանազան կտտանքների ենթարկել:

Ֆրանսիական Մեծ հեղափոխության 718 օրերի ընթացքում միայն Փարիզում 2742 մարդ է գլխատվել: Գլխատվածներից 344–ը կանայք են եղել, 41–ը՝ երեխաներ, 102–ը՝ յոթանասունն անց ծերեր, 11–ը ութսունն անց մարդիկ, և մեկը՝ 93 տարեկան զառամյալ անձ: Իսկ ընդհանուր հաշվով 1793 – 1794 թվականներին ամբողջ Ֆրանսիայում գիլյոտինով 18 հազար մարդ է գլխատվել: Հաշվարկված է, որ մեկ դահիճը գիլ յոտինով կարող է 13 րոպեի ընթացքում 12 դատապարտյալի մահապատիժ ի կատար ածել, կամ՝ 300 մարդ երեք օրում: Այնպես չէ, որ գիլյոտինը շատ հին անցյալում է եղել, դրանով վերջին մահապատիժը Ֆրանսիայում իրականացվել է 1977 թվականին:

 

Ադրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքները