Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն Հովասափյան Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ


Ալավերդիում 28-ամյա երիտասարդը հայհոյել է «հավայի» ֆորմա հագնողներին ու դաժանաբար սպանել դիտողություն արած ընկերոջը

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Գարիկ Դալլաքյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ:

28-ամյա Գարիկ Դալլաքյանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության ու դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 20-ի սահմաններում Գարիկ Դալլաքյանը մի քանի ալավերդցիների, այդ թվում՝ գործով տուժողներ Հայկ Ս.-ի ու Արմեն Մ.-ի հետ Սանահին թաղամասում գտնվող ավտոտնակներից մեկում հաց է կերել, տնական օղի է խմել:

Ժամը 23-ի սահմաններում զինվորական համազգեստ կրող սպա Վարդան Գ.-ի ներկայությամբ Գարիկ Դալլաքյանը վիրավորական արտահայտություններ է արել համազգեստ կրողների վերաբերյալ, ապա վիճաբանության մեջ է մտել Հայկ Ս.-ի հետ: Վերջինիս հետ դուրս է եկել ավտոտնակից:

Վիճաբանության ընթացքում Գարիկ Դալլաքյանը, ըստ մեղադրանքի, իր մոտ գտնվող ծալովի, տուրիստական տիպի դանակով 5, որոնցից 2-ը՝ շատ ուժգին հարվածներ է հասցրել Հայկի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով պարանոցի, կրծքավանդակի հետին մակերեսի՝ կրծքավանդակի խոռոչ թափանցող, գոտկային շրջանի՝ հետորովայնամզային տարածություն թափանցող, հետույքային շրջանի և ձախ ազդրի շրջանի ծակած-կտրած վերքերի ձևով ծանր վնասվածքներ, որոնց հետևանքով առաջացած տրավմատիկ, հեմոռագիկ և պլևրոպուլմոնալ շոկի արդյունքում Հայկ Ս.-ն մահացել է:

Նույն ժամանակ Արմեն Մ.-ն, դուրս գալով ավտոտնակից և տեսնելով, որ Գարիկը Հայկին դանակով հարվածներ է հասցնում, միջամտել ու հրել է Գարիկին, իսկ վերջինս, ըստ մեղադրանքի, նույն դանակով մեկ հարված է հասցրել Արմեն Մ.-ի որովայնին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ որովայնի խոռոչ թափանցող վնասվածքի ձևով:

Գարիկ Դալլաքյանն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում նա նշել է, թե դեպքի օրը Կամոյի ավտոտնակում տնական մրգային օղի են խմել: Քիչ անց մի քանի տղաներ էլ են եկել ավտոտնակ, այդ թվում՝ Հայկը, Վարդանը, Արմենը… Վարդանը զինվորական սպա է, եկել էր համազգեստով:

Նրանց գալուց հետո ինքը շարունակել է խմել: Խոսակցության ընթացքում ինքը Վարդանին ասել է. «Կարևորը ֆորմա հագնելը չի, մարդս մարդ ըլնի»:

Տղաները իրեն հորդորել են նման բաներ չասել:

Մի քանի րոպե անց Վարդանն ու Արթուրը հեռացել են:

Հայկը մոտեցել է իրեն ու առաջարկել է դուրս գալ ավտոտնակից:

Դուրս են եկել, քայլել են մոտ 15 մետր: Խոսել են իր կողմից Վարդանին վիրավորելու մասին: Հայկը անհասկանալի պատճառով իրեն հայհոյել է: Ինքը զայրացել է այդ հայհոյանքից, տաբատի գրպանից հանել է իրեն պատկանող դանակը ու մի քանի անգամ հարվածել է Հայկին: Վերջինս ընկել է գետնին:

Դրանից հետո ինքը դանակով էլի է հարվածել Հայկին՝ չի հիշում՝ քանի անգամ: Ապա տեսել է մոտեցող Արմենին: Որպեսզի նա չմոտենա, դանակով մեկ անգամ հարվածել է նրա որովայնին ու դիմել է փախուստի:

Ճանապարհին զանգել է ծանոթ տաքսիստի, խնդրել է իրեն տանել Թեղուտ գյուղ: Գնացել է կնոջ ծնողների տուն:

Ճանապարհին վարորդը տեսնելով իր ձեռքերին արյան հետքերը՝ հարցրել է՝ ի՞նչ է պատահել, ինքը պատասխանել է՝ իբր քթից արյուն է եկել:

Աները, տեսնելով իր հագուստների ու ձեռքերի վրայի արյան հետքերը, նույնպես հարցրել է՝ ի՞նչ է պատահել: Ինքն ասել է, թե կռիվ է արել:

Լվացվել է, մաքրել է դանակի վրայի արյան հետքերը, դանակը դրել է գրպանը: Ցանկացել է քնել, բայց ոստիկանները եկել ու իրեն տարել են ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ խուզարկությամբ իր գրպանում հայտնաբերել ու առգրավել են դանակը:

Գարիկ Դալլաքյանը հայտարարել է, թե զղջում է, խնդրել է ներել իրեն:

Դատարանում հարցերին պատասխանելով՝ Գարիկը հայտնել է՝ ինքը Վարդանի հասցեին ասել է՝ կարևորը ֆորման չի, մարդս մարդ ըլնի: Հայկը իրեն հարցրել է՝ որ էդպես ա, Ապրիլյան պատերազմին ինչո՞ւ չմասնակցեցիր: Ինքն էլ նույն հարցը նրան է տվել: Հայկն ասել է, թե վախեցել է:

Ինքն էլ ասել է՝ ուզում էի գնամ, բայց արդեն չէին տանում: Դրանից հետո Հայկն առաջարկել է ավտոտնակից դուրս գալ ու խոսակցությունը դրսում շարունակել…

Հետո, ըստ Գարիկ Դալլաքյանի, դրսում Հայկն իրեն հայհոյել է, հարվածել, գետնին է գցել, ոտքերով է խփել…

Ըստ Գարիկի՝ ինքը նախկինում Հայկի հետ խնդիրներ չի ունեցել, նրան խփել է միայն այդ պահին իրեն վիրավորելու համար…

Արմեն Մ.-ին էլ խփել է պատահական՝ իներցիայի տակ է խփել՝ շրջվելու պահին: Ինքը նրան չի հետապնդել, ինքը պարզապես իրեն է պաշտպանել Հայկից, քանի որ նրա կողմից ոտքով իրեն հարվածելու ժամանակ վտանգ է զգացել:

Գարիկը նշել է, որ նախաքննության ժամանակ չի ասել, թե Հայկն իրեն գետնին է գցել ու ոտքերով հարվածել: Ինքը չի ցանկացել Հայկին սպանել, մութ էր, ինքը խփում էր, բայց չէր պատկերացնում, որ հարվածները դիպչում են նրան… Ինքը չէր ցանկանա, որ այսպիսի ավարտ լինի…

Տուժող Արմեն Մ.-ն Գարիկի ցուցմունքից հետո հայտարարել է, թե Գարիկի պնդումն այն մասին, որ Հայկը նրան խփել, գցել է գետնին, իրականությանը չի համապատասխանում: Նրանց դուրս գալուց վայրկյաններ անց ինքն է դուրս եկել ու տեսել է, որ Գարիկը նստած է Հայկի վրա ու դանակով խփում է Հայկին…

Տուժող Արմեն Մ.-ն հայտնել է, թե Գարիկն իրենց թաղի բնակիչ է, նույն թաղում են մեծացել, Հայկն էլ կողքի բակից էր, նրա հետ ընկերական հարաբերությունների մեջ է եղել: Դեպքից առաջ սկզբում Հայկի, Վարդանի հետ խմել են իրենց ավտոտնակում, հետո դուրս են եկել, նկատել են, որ հարևան ավտոտնակում էլ են տղերքը խմում, միացել են նրանց…

Երբ դրսում տեսել է Գարիկին՝ Հայկի վրա նստած ու հարվածներ հասցնելիս, մոտեցել , քաշել է Գարիկին ու մի կողմ է հրել: Գարիկը առաջացել է, ինքն էլ գնացել է դեպի Գարիկը, բռնել է նրա շորերից, նախատել է: Այդ ժամանակ Գարիկը դանակով խփել է իրեն: Ինքը հրել է Գարիկին ու ձայն է տվել Կամոյին: Գարիկը հայտնվել է իր ու Կամոյի միջև: Ինքը Կամոյին զգուշացրել է՝ Գարիկի մոտ դանակ կա…

Կամոն գնացել է դեպի Հայկը, ինքը վազել է շենքի բակով, Գարիկն էլ վազել է իր հետևից: Քիչ անց ինքը նկատել է, որ նա դանդաղեցրեց վազքը, հանեց հեռախոսը ու սկսեց ինչ-որ գործողություններ կատարել:

Ինքը շենքի բակով նորից գնացել է ավտոտնակների մոտ: Կամոյի հետ Հայկին մեքենա են դրել, տարել են հիվանդանոց…

Նախաքննական ցուցմունքում Արմեն Մ.-ն հայտնել է, որ Վարդանը զորամասերից մեկում դասակի հրամանատար է, նա եկել էր զինվորական համազգեստով: Գարիկը ասել է. «Ֆորմեն չեմ հարգում, ֆորմեն կռվող տղու համար կապ չունի», հետո նա հայհոյել է համազգեստ կրողների հասցեին: Բոլորով Գարիկին դիտողություն են արել, Արթուրն ու Վարդանը հեռացել են… Հայկը դիտողություն է արել, Գարիկը նրան ասել է՝ էդքան չկաս, որ ինձ դիտողություն անես… Նրանք դուրս են եկել ավտոտնակից՝ խոսակցությունը շարունակելու, քիչ հետո իրենք «դմփոց» են լսել…

Արմեն Մ.-ն պահանջել է, որ կատարածի համար Գարիկ Դալլաքյանը ենթարկվի պատասխանատվության…

Դատարանը ոչ արժանահավատ է գնահատել Գարիկ Դալլաքյանի՝ դատարանում առաջ քաշած վարկածը, թե Հայկի հարվածներից պաշտպանվելու համար է դանակը գործադրել:

Դատարանը հաշվի է առել, որ Գարիկ Դալլաքյանի խնամքին են չորս և հինգ տարեկան երեխաները, թոշակառու, վատառողջ ծնողները:

Դատարանը որպես Գարիկ Դալլաքյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ հաշվի է առել, որ հանցավոր արարքները նա կատարել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով:

Գարիկ Դալլաքյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով: Նա վերջին հաշվով դատապարտվել է 15 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի նոյեմբերի 29-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ամբաստանյալ Գարիկ Դալլաքյանը:

Բողոքը վերաքննիչ քրեական դատարանում ներկայացրեց հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան, Գարիկ Դալլաքյանի շահերի պաշտպանությունը ստանձնած Ռուզաննա Սիրեկանյանը:

Վերաքննիչ բողոքում Գարիկ Դալլաքանը շեշտել էր, թե ինքը դանակով հարվածներ հասցնելու պահին ոչ թե տուժող Հայկ Ս.-ին սպանելու, այլ ինքն իրեն պաշտպանելու նպատակ է ունեցել: Նա նշել է, թե Հայկի գործողություններից ինքը վնասվածք է ստացել թիկունքի շրջանում:

Գարիկ Դալլաքյանն իր բողոքում խնդրել է բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ դիտավորյալ սպանության մասով, այդ մասով կայացնել արդարացման դատական ակտ կամ արարքը վերաորակել որպես անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով կատարված սպանություն: Այդ պահանջներից որևէ մեկը չբավարարելու դեպքում, եթե վերաքննիչ քրեական դատարանը հաստատված գնահատի, որ Գարիկ Դալլաքյանը կատարել է դիտավորյալ սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, ապա ամբաստանյալը խնդրել է այդ արարքի համար սահմանված պատժաչափը մեղմացնել՝ հաշվի առնելով իր անձը, իր խնամքի տակ գտնվող մանկահասակ երեխաներին ու հիվանդ ծնողներին…

Ամբաստանյալի շահերի պաշտպանը նշեց, թե առաջին ատյանի դատարանը որպես Գարիկ Դալլաքյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ նշել է հանցավոր արարքները ալկոհոլի ազդեցության տակ կատարելը, սակայն մեղադրանքի ձևակերպման մեջ Դալլաքյանի՝ դեպքի պահին ալկոհոլի ազդեցության տակ գտնվելը շեշտված չէ:

Վերաքննիչ դատարանի երեք դատավորները հարցեր ուղղեցին ամբաստանյալ Գարիկ Դալլաքյանին՝ ի՞նչ վատ բան է նա տեսնում համազգեստ կրելու մեջ, եթե մարդը այն կրում է ծառայության կամ աշխատանքի բերումով:

Գարիկ Դալլաքյանը հազիվ լսելի պատասխաններ էր տալիս՝ ինքը վատ բան չի ասել «ֆորմա» կրողների հասցեին, բայց ասել է. «Կարևորը ֆորմեն չի, մարդս մարդ ըլնի»:

Պատասխանելով հարցերին՝ ամբաստանյալն ասաց, թե ինքն էլ «ընտիր» չի. «Ոչ մեկս էլ ընտիր չենք… Էդ խոսքերն ասել եմ որպես կատակ, խոսք էր՝ ասել եմ… Ես էլ եմ ժամանակին ֆորմա հագել, ծառայել եմ բանակում… Ես Հայկին դանակով խփել եմ ոչ թե իմ արած արտահայտության պատճառով, այլ՝ որովհետև նա ինձ դուրս կանչեց… Ես ինձ պաշտպանում էի…»:

Դատական հաջորդ նիստին՝ մարտի 7-ին, ամբաստանյալի վերաքննիչ բողոքի վերաբերյալ իրենց դիրքորոշումը կհայտնեն մեղադրողը, տուժողի իրավահաջորդը, տուժողը, ինչպես նաև նրանց ներկայացուցիչ փաստաբանները:

Տուժող Արմեն Մ.-ի ներկայացուցչի կողմից վերաքննիչ դատարանը նախապես ստացել է վերաքննիչ բողոքի գրավոր պատասխան՝ տուժողն ու նրա ներկայացուցիչը ամբաստանյալի բողոքը գնահատել են որպես անհիմն ու խնդրել են, որ վերաքննիչ դատարանը այն մերժի

«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառով