Ереван, 10.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ալավերդիում 28-ամյա երիտասարդը հայհոյել է «հավայի» ֆորմա հագնողներին ու դաժանաբար սպանել դիտողություն արած ընկերոջը

Общество

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Գարիկ Դալլաքյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ:

28-ամյա Գարիկ Դալլաքյանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության ու դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 20-ի սահմաններում Գարիկ Դալլաքյանը մի քանի ալավերդցիների, այդ թվում՝ գործով տուժողներ Հայկ Ս.-ի ու Արմեն Մ.-ի հետ Սանահին թաղամասում գտնվող ավտոտնակներից մեկում հաց է կերել, տնական օղի է խմել:

Ժամը 23-ի սահմաններում զինվորական համազգեստ կրող սպա Վարդան Գ.-ի ներկայությամբ Գարիկ Դալլաքյանը վիրավորական արտահայտություններ է արել համազգեստ կրողների վերաբերյալ, ապա վիճաբանության մեջ է մտել Հայկ Ս.-ի հետ: Վերջինիս հետ դուրս է եկել ավտոտնակից:

Վիճաբանության ընթացքում Գարիկ Դալլաքյանը, ըստ մեղադրանքի, իր մոտ գտնվող ծալովի, տուրիստական տիպի դանակով 5, որոնցից 2-ը՝ շատ ուժգին հարվածներ է հասցրել Հայկի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով պարանոցի, կրծքավանդակի հետին մակերեսի՝ կրծքավանդակի խոռոչ թափանցող, գոտկային շրջանի՝ հետորովայնամզային տարածություն թափանցող, հետույքային շրջանի և ձախ ազդրի շրջանի ծակած-կտրած վերքերի ձևով ծանր վնասվածքներ, որոնց հետևանքով առաջացած տրավմատիկ, հեմոռագիկ և պլևրոպուլմոնալ շոկի արդյունքում Հայկ Ս.-ն մահացել է:

Նույն ժամանակ Արմեն Մ.-ն, դուրս գալով ավտոտնակից և տեսնելով, որ Գարիկը Հայկին դանակով հարվածներ է հասցնում, միջամտել ու հրել է Գարիկին, իսկ վերջինս, ըստ մեղադրանքի, նույն դանակով մեկ հարված է հասցրել Արմեն Մ.-ի որովայնին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ որովայնի խոռոչ թափանցող վնասվածքի ձևով:

Գարիկ Դալլաքյանն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում նա նշել է, թե դեպքի օրը Կամոյի ավտոտնակում տնական մրգային օղի են խմել: Քիչ անց մի քանի տղաներ էլ են եկել ավտոտնակ, այդ թվում՝ Հայկը, Վարդանը, Արմենը… Վարդանը զինվորական սպա է, եկել էր համազգեստով:

Նրանց գալուց հետո ինքը շարունակել է խմել: Խոսակցության ընթացքում ինքը Վարդանին ասել է. «Կարևորը ֆորմա հագնելը չի, մարդս մարդ ըլնի»:

Տղաները իրեն հորդորել են նման բաներ չասել:

Մի քանի րոպե անց Վարդանն ու Արթուրը հեռացել են:

Հայկը մոտեցել է իրեն ու առաջարկել է դուրս գալ ավտոտնակից:

Դուրս են եկել, քայլել են մոտ 15 մետր: Խոսել են իր կողմից Վարդանին վիրավորելու մասին: Հայկը անհասկանալի պատճառով իրեն հայհոյել է: Ինքը զայրացել է այդ հայհոյանքից, տաբատի գրպանից հանել է իրեն պատկանող դանակը ու մի քանի անգամ հարվածել է Հայկին: Վերջինս ընկել է գետնին:

Դրանից հետո ինքը դանակով էլի է հարվածել Հայկին՝ չի հիշում՝ քանի անգամ: Ապա տեսել է մոտեցող Արմենին: Որպեսզի նա չմոտենա, դանակով մեկ անգամ հարվածել է նրա որովայնին ու դիմել է փախուստի:

Ճանապարհին զանգել է ծանոթ տաքսիստի, խնդրել է իրեն տանել Թեղուտ գյուղ: Գնացել է կնոջ ծնողների տուն:

Ճանապարհին վարորդը տեսնելով իր ձեռքերին արյան հետքերը՝ հարցրել է՝ ի՞նչ է պատահել, ինքը պատասխանել է՝ իբր քթից արյուն է եկել:

Աները, տեսնելով իր հագուստների ու ձեռքերի վրայի արյան հետքերը, նույնպես հարցրել է՝ ի՞նչ է պատահել: Ինքն ասել է, թե կռիվ է արել:

Լվացվել է, մաքրել է դանակի վրայի արյան հետքերը, դանակը դրել է գրպանը: Ցանկացել է քնել, բայց ոստիկանները եկել ու իրեն տարել են ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ խուզարկությամբ իր գրպանում հայտնաբերել ու առգրավել են դանակը:

Գարիկ Դալլաքյանը հայտարարել է, թե զղջում է, խնդրել է ներել իրեն:

Դատարանում հարցերին պատասխանելով՝ Գարիկը հայտնել է՝ ինքը Վարդանի հասցեին ասել է՝ կարևորը ֆորման չի, մարդս մարդ ըլնի: Հայկը իրեն հարցրել է՝ որ էդպես ա, Ապրիլյան պատերազմին ինչո՞ւ չմասնակցեցիր: Ինքն էլ նույն հարցը նրան է տվել: Հայկն ասել է, թե վախեցել է:

Ինքն էլ ասել է՝ ուզում էի գնամ, բայց արդեն չէին տանում: Դրանից հետո Հայկն առաջարկել է ավտոտնակից դուրս գալ ու խոսակցությունը դրսում շարունակել…

Հետո, ըստ Գարիկ Դալլաքյանի, դրսում Հայկն իրեն հայհոյել է, հարվածել, գետնին է գցել, ոտքերով է խփել…

Ըստ Գարիկի՝ ինքը նախկինում Հայկի հետ խնդիրներ չի ունեցել, նրան խփել է միայն այդ պահին իրեն վիրավորելու համար…

Արմեն Մ.-ին էլ խփել է պատահական՝ իներցիայի տակ է խփել՝ շրջվելու պահին: Ինքը նրան չի հետապնդել, ինքը պարզապես իրեն է պաշտպանել Հայկից, քանի որ նրա կողմից ոտքով իրեն հարվածելու ժամանակ վտանգ է զգացել:

Գարիկը նշել է, որ նախաքննության ժամանակ չի ասել, թե Հայկն իրեն գետնին է գցել ու ոտքերով հարվածել: Ինքը չի ցանկացել Հայկին սպանել, մութ էր, ինքը խփում էր, բայց չէր պատկերացնում, որ հարվածները դիպչում են նրան… Ինքը չէր ցանկանա, որ այսպիսի ավարտ լինի…

Տուժող Արմեն Մ.-ն Գարիկի ցուցմունքից հետո հայտարարել է, թե Գարիկի պնդումն այն մասին, որ Հայկը նրան խփել, գցել է գետնին, իրականությանը չի համապատասխանում: Նրանց դուրս գալուց վայրկյաններ անց ինքն է դուրս եկել ու տեսել է, որ Գարիկը նստած է Հայկի վրա ու դանակով խփում է Հայկին…

Տուժող Արմեն Մ.-ն հայտնել է, թե Գարիկն իրենց թաղի բնակիչ է, նույն թաղում են մեծացել, Հայկն էլ կողքի բակից էր, նրա հետ ընկերական հարաբերությունների մեջ է եղել: Դեպքից առաջ սկզբում Հայկի, Վարդանի հետ խմել են իրենց ավտոտնակում, հետո դուրս են եկել, նկատել են, որ հարևան ավտոտնակում էլ են տղերքը խմում, միացել են նրանց…

Երբ դրսում տեսել է Գարիկին՝ Հայկի վրա նստած ու հարվածներ հասցնելիս, մոտեցել , քաշել է Գարիկին ու մի կողմ է հրել: Գարիկը առաջացել է, ինքն էլ գնացել է դեպի Գարիկը, բռնել է նրա շորերից, նախատել է: Այդ ժամանակ Գարիկը դանակով խփել է իրեն: Ինքը հրել է Գարիկին ու ձայն է տվել Կամոյին: Գարիկը հայտնվել է իր ու Կամոյի միջև: Ինքը Կամոյին զգուշացրել է՝ Գարիկի մոտ դանակ կա…

Կամոն գնացել է դեպի Հայկը, ինքը վազել է շենքի բակով, Գարիկն էլ վազել է իր հետևից: Քիչ անց ինքը նկատել է, որ նա դանդաղեցրեց վազքը, հանեց հեռախոսը ու սկսեց ինչ-որ գործողություններ կատարել:

Ինքը շենքի բակով նորից գնացել է ավտոտնակների մոտ: Կամոյի հետ Հայկին մեքենա են դրել, տարել են հիվանդանոց…

Նախաքննական ցուցմունքում Արմեն Մ.-ն հայտնել է, որ Վարդանը զորամասերից մեկում դասակի հրամանատար է, նա եկել էր զինվորական համազգեստով: Գարիկը ասել է. «Ֆորմեն չեմ հարգում, ֆորմեն կռվող տղու համար կապ չունի», հետո նա հայհոյել է համազգեստ կրողների հասցեին: Բոլորով Գարիկին դիտողություն են արել, Արթուրն ու Վարդանը հեռացել են… Հայկը դիտողություն է արել, Գարիկը նրան ասել է՝ էդքան չկաս, որ ինձ դիտողություն անես… Նրանք դուրս են եկել ավտոտնակից՝ խոսակցությունը շարունակելու, քիչ հետո իրենք «դմփոց» են լսել…

Արմեն Մ.-ն պահանջել է, որ կատարածի համար Գարիկ Դալլաքյանը ենթարկվի պատասխանատվության…

Դատարանը ոչ արժանահավատ է գնահատել Գարիկ Դալլաքյանի՝ դատարանում առաջ քաշած վարկածը, թե Հայկի հարվածներից պաշտպանվելու համար է դանակը գործադրել:

Դատարանը հաշվի է առել, որ Գարիկ Դալլաքյանի խնամքին են չորս և հինգ տարեկան երեխաները, թոշակառու, վատառողջ ծնողները:

Դատարանը որպես Գարիկ Դալլաքյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ հաշվի է առել, որ հանցավոր արարքները նա կատարել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով:

Գարիկ Դալլաքյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով: Նա վերջին հաշվով դատապարտվել է 15 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի նոյեմբերի 29-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ամբաստանյալ Գարիկ Դալլաքյանը:

Բողոքը վերաքննիչ քրեական դատարանում ներկայացրեց հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան, Գարիկ Դալլաքյանի շահերի պաշտպանությունը ստանձնած Ռուզաննա Սիրեկանյանը:

Վերաքննիչ բողոքում Գարիկ Դալլաքանը շեշտել էր, թե ինքը դանակով հարվածներ հասցնելու պահին ոչ թե տուժող Հայկ Ս.-ին սպանելու, այլ ինքն իրեն պաշտպանելու նպատակ է ունեցել: Նա նշել է, թե Հայկի գործողություններից ինքը վնասվածք է ստացել թիկունքի շրջանում:

Գարիկ Դալլաքյանն իր բողոքում խնդրել է բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ դիտավորյալ սպանության մասով, այդ մասով կայացնել արդարացման դատական ակտ կամ արարքը վերաորակել որպես անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով կատարված սպանություն: Այդ պահանջներից որևէ մեկը չբավարարելու դեպքում, եթե վերաքննիչ քրեական դատարանը հաստատված գնահատի, որ Գարիկ Դալլաքյանը կատարել է դիտավորյալ սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, ապա ամբաստանյալը խնդրել է այդ արարքի համար սահմանված պատժաչափը մեղմացնել՝ հաշվի առնելով իր անձը, իր խնամքի տակ գտնվող մանկահասակ երեխաներին ու հիվանդ ծնողներին…

Ամբաստանյալի շահերի պաշտպանը նշեց, թե առաջին ատյանի դատարանը որպես Գարիկ Դալլաքյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ նշել է հանցավոր արարքները ալկոհոլի ազդեցության տակ կատարելը, սակայն մեղադրանքի ձևակերպման մեջ Դալլաքյանի՝ դեպքի պահին ալկոհոլի ազդեցության տակ գտնվելը շեշտված չէ:

Վերաքննիչ դատարանի երեք դատավորները հարցեր ուղղեցին ամբաստանյալ Գարիկ Դալլաքյանին՝ ի՞նչ վատ բան է նա տեսնում համազգեստ կրելու մեջ, եթե մարդը այն կրում է ծառայության կամ աշխատանքի բերումով:

Գարիկ Դալլաքյանը հազիվ լսելի պատասխաններ էր տալիս՝ ինքը վատ բան չի ասել «ֆորմա» կրողների հասցեին, բայց ասել է. «Կարևորը ֆորմեն չի, մարդս մարդ ըլնի»:

Պատասխանելով հարցերին՝ ամբաստանյալն ասաց, թե ինքն էլ «ընտիր» չի. «Ոչ մեկս էլ ընտիր չենք… Էդ խոսքերն ասել եմ որպես կատակ, խոսք էր՝ ասել եմ… Ես էլ եմ ժամանակին ֆորմա հագել, ծառայել եմ բանակում… Ես Հայկին դանակով խփել եմ ոչ թե իմ արած արտահայտության պատճառով, այլ՝ որովհետև նա ինձ դուրս կանչեց… Ես ինձ պաշտպանում էի…»:

Դատական հաջորդ նիստին՝ մարտի 7-ին, ամբաստանյալի վերաքննիչ բողոքի վերաբերյալ իրենց դիրքորոշումը կհայտնեն մեղադրողը, տուժողի իրավահաջորդը, տուժողը, ինչպես նաև նրանց ներկայացուցիչ փաստաբանները:

Տուժող Արմեն Մ.-ի ներկայացուցչի կողմից վերաքննիչ դատարանը նախապես ստացել է վերաքննիչ բողոքի գրավոր պատասխան՝ տուժողն ու նրա ներկայացուցիչը ամբաստանյալի բողոքը գնահատել են որպես անհիմն ու խնդրել են, որ վերաքննիչ դատարանը այն մերժի

IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателей