Երևան, 30.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Շերամի փողոցում բռնկված հրդեհը մարվել է Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Ի՞նչ «նվերներով» է գալիս ԱՄՆ փոխնախագահը. «Փաստ» Հայաստանի իշխանությունների միջոցով փորձում են խաթարել հանրապետության էներգետիկ անվտանգությունը. «Փաստ» «Մի քիչ դիմացեք, գալու եմ, շատ գործեր ունենք միասին անելու». Անդրեաս Անդրեասյանն անմահացել է նոյեմբերի 6-ին. «Փաստ» Մերձավորարևելյան տեղաշարժերը և Հայաստանի շուրջ ստեղծված նոր իրականությունը. «Փաստ» Հայաստանի պետական պարտքի մեծացող ձնագունդը՝ դանդաղ գործող ռումբ. «Փաստ» Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» «Ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել». «Փաստ» Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ. «Փաստ»


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

Մշակույթ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՄԻՔԱՅԵԼ ԱԲԱՋՅԱՆՑ

ԲԱՐԲԱՋԱՆՔ

Ժամանակին ընկերություն էի անում տարօրինակ մի մարդու հետ, որը բանաստեղծություններ էր գրում: Գիշեր-ցերեկ հետևիցս ընկած` ամեն ինչ անում էր, միայն թե ես իր բանաստեղծություններին հայացք նետեմ և գնահատեմ: Գրվածքներն, անշուշտ, գովում էի...

Դժվար չէր, մանավանդ որ քննարկումն անցկացնում էինք որևէ սրճարանում կամ ռեստորանում: Գերազանց հյուրասիրություններ էին, սեղանին միշտ պեծին էր տալիս գարեջուրը կամ մթին էր տալիս գինին, ախորժալի բուրում էր ապխտած պանիրը: Հաշիվը միշտ նա էր փակում: Եվ անասելի երջանկանում էր, երբ հաջողվում էր ինձանից գովասանք կորզել: Իսկ ես միանգամից չէի գովում. մատնանշում էի նրա գործերի թույլ կողմերը, ինչ-ինչ գաղափարներ էի ասպարեզ նետում: Մեր մեջ ասած, նրա բանաստեղծությունները բացարձակապես անգույն ու տաղտուկ էին: Նա ինքը դրանք «բարբաջանք» էր անվանում՝ ամենայն հավանականությամբ, ամբողջովին չհասկանալով այս բառի իմաստը: Այն ամենը, ինչը հնարավոր չէր լինում հասկանալ կամ պարզաբանել, բացատրվում էր նրա կողմից հորինված այդ ձևակերպումով: Իսկ երբ ես, արդեն ալկոհոլի ազդեցության տակ` շաղված դատողություններ անելիս կմկմում էի կամ լեզվի սայթաքումներ թույլ տալիս, նա աչքերը բազմանշանակ հառում էր առաստաղին և արտաբերում. «Այ, իսկական բարբաջանքը էդ էր»:

Տարիքով նա մեծ էր ինձանից, չնայած իրեն ջահելավարի էր պահում: Սրճարանների ծխակորույս ու կրքահարույց միջավայրում կանանց աչքերը երկուսիցս անմիջապես ինձ էին ընտրում, և ինձ թվում էր, որ նա դրանից միշտ տառապում է: Ես ամեն ջանք գործադրում էի` ցույց չտալու համար, որ դա նկատում եմ: Բանաստեղծի համար նա ծեր էր... սկսնակ բանաստեղծի: Եվ ո՞ւր էր նա այսքան տարիներ իր բարբաջալից ոտանավորներով: Ինչո՞ւ պոկ չի գալիս ինձնից: Ասենք, ինձանից բացի ուրիշ էլ ո՞վ ժամանակ կկորցներ ոչ մեկ տասնամյակ փոշոտ գզրոցներում պահած նրա բանաստեղծությունների վրա: Ուզածդ խմբագիր ձեռքն ու գրիչը կկոտրեր դրանց իմաստը գտնելու փորձերի վրա: Բառախաղեր բառարմատներով, կատարյալ հանգերի փնտրտուք, երկակի իմաստի դրսևորումներ այնտեղ, որտեղ բացարձակապես այն բացակայում է... Տեր Աստված, մի՞թե պոետական ներշնչանքը կարող է այսպիսի այլանդակ դրսևորումներ ունենալ: 

Ժամանակի ընթացքում մեր շփումները ձեռք բերեցին հիվանդագին կապվածության բնույթ: Արդյունքում` նա սկսեց ավելի լավ գրել: Դարձյալ նա ձգտում էր ցույց տալ ինձ իր գրվածքները, բայց արդեն երբ տրամադրված էր կամ փող ուներ: Դիտողություններիս արդեն շատ քննադատաբար էր վերաբերվում, անմիջապես դրանք չէր ընդունում, բաժակս էլ գինի էր լցնում ոչ նախկին հաճկատարությամբ: Ընդ որում, տեղի-անտեղի հայտնում էր, որ այսինչ կամ այնինչ բանաստեղծն իր գործերի մասին ասել է այս կամ այն: Նրան ավելի շատ հետաքրքրում էր իմ արձագանքը` բավականին հարգարժան գրողների կողմից իր ստեղծագործությունների մասին հայտնած կարծիքներին: Բարեկամս արդեն անվերապահ չէր ընդունում իմ խոսքերը, իսկ հաշիվը փակելիս հապաղում էր` ժամանակ տալով ինձ հավուր պատշաճի բաճկոնիս գրպաններում էքսկուրս կատարելու համար:

Ամենազարմանալին այս պատմության մեջ այն էր, որ ես սկսեցի նկատելիորեն վատ գրել: Իսպառ անհետացել էր նախկին ներշնչանքս: Հանգերի հոսքը չէր ճախրում, փլուզվել էր մտքիս կառուցիկությունը, բթամիտ բարբաջանքը ավելի ու ավելի էր պարուրում ասելիքս: Թեթևաթռիչք մուսաներն այլևս չէին ոգեշնչում ինձ. ասես ինչ-որ անբացատրելի պարտավորվածությամբ ես կաշկանդված լինեի բութ ու ապաշնորհ մեկ այլ ուժի կողմից: Իսկ գրական մամուլում արդեն հաճախակի հայտնվում էր բարեկամիս լուսանկարը, և նրա մասին խոսում էին եթե ոչ հիացմունքով, ապա որպես մեծ հույսեր ներշնչող պոետի մասին: Նա ավելի ու ավելի հազվադեպ էր զանգում ինձ, ավելի ու ավելի քիչ էր խոսում իր «բարբաջանքի» մասին, ավելի ու ավելի հաճախ էր կես խոսքից ընդհատում ինձ` ավելի ու ավելի չկամորեն բաժակս գարեջուր լցնելով:

Ես չէի կարողանում հասկանալ` ո՞ւր կորավ իմ ստեղծագործական ավյունը, ինչո՞ւ են իմ գործերը դարձել գորշ ու բարբաջալից: Փորձում էի ինքս ինձ համար բացատրություն գտնել` իբր ես արդեն պատանյակ չեմ, կյանքի փորձ ունեմ և իմ ստեղծագործություններն ավելի հասուն են դարձել: Բայց և հիանալի զգում էի, որ այդ բացատրությունը իրական հիմք չունի: Սարսափում էի ինքս ինձ խոստովանել, որ բարեկամիս հիմար «բարբաջանքն» է զավթել գիտակցությունս... որ փորձելով կարգի բերել նրա կցկտուր մտքերի ու տողերի խառնաշփոթը` ինքս խճճվեցի՝ այդ կպչուն սարդոստայնում թողնելով իմ ստեղծագործական մտքի լավագույն մասը:

Իսկ բարեկամս արդեն գրական մրցանակներ էր ստանում և ինձ այլևս չէր զանգում... Մի անգամ, երբ համառորեն ինձանից վանելով այդ կպչուն, մաղձոտ «բարբաջանքը» և անմարդկային ճիգեր գործադրելով՝ փորձում էի գրել հերթական բանաստեղծությունը, հնչեց հեռախոսի զանգը: Բարեկամս էր... գերազանց տրամադրության մեջ ինձ հրավիրեց շքեղ ռեստորան: Նախորդ օրը երկրի նախագահն անձամբ էր նրան պարգևատրել գրականության մեջ ներդրած մեծ ավանդի համար: Լավ ուտել-խմելու հեռանկարը միանգամից վերջ դրեց իմ ստեղծագործական տվայտանքներին, և ես հաճույքով համաձայնեցի: Նրա ուղարկած տաքսու դեղին խորանարդիկներով սև մեքենան ինձ տարավ անծանոթ փողոցներով: Ոսկեզօծ ռեստորանի փայլն ու վառ լույսերը աչք էին կուրացնում: Սեղանների արանքով դես ու դեն էին սլանում բարեկազմ մատուցողներն ու հմայիչ մատուցողուհիները: Մեզ համար սեղան էր պատվիրված: Բարեկամս իրեն անկաշկանդ էր պահում և իր ստեղծագործությունների մասին իմ կարծիքն այլևս չէր հարցնում: Ներկաների ուշադրությունը միայն նրան էր սևեռված... նրան ճանաչում էին, նա փառքի գագաթնակետին էր: Բարեկամս պատմում էր, թե ինչ արագությամբ գրականության մեջ առաջ գնաց և հիմա արդեն միջազգային ճանաչման է հասել: Անշուշտ, իմ խոսքը նրա համար ևս կարևոր է, այլապես իրեն չէր ծանրաբեռնի նման բարեկամությամբ: Ինչ-որ բան նրա խոսքերում ինձ ավելի ու ավելի դուր չէր գալիս: Մենք շամպայն խմեցինք, կերանք... Հետո ես ասացի` իսկ ի՞նչ անեմ էն «բարբաջանքի» հետ, որ նա թողել է ինձ մոտ և հետ վերցնելու միտք էլ չունի: Սկզբում նա ծիծաղեց ու ձևացրեց՝ իբր չի հասկանում, թե խոսքն ինչի մասին է: Բայց ես արդեն բավական խմել էի և բութ համառությամբ պահանջում էի, որ նա ազատի ինձ իր «բարբաջանքից»... Ինձ ու ինձ էլ մտածում էի` մեկ էլ տեսար, հաջողվի տաղանդս հետ բերել: Նա կարծես կարդաց մտքերս... հանկարծ գունատվեց` ռեստորանային վառ լուսավորության ներքո դառնալով ճեփ-ճերմակ: Այդ պահին ես տեսա ու հասկացա, որ նա մեծ է ինձանից մի ամբողջ հավերժություն:

Ճմռթած անձեռոցիկը ափսեի մեջ նետելով` նա ինձ դուրս կանչեց: Մենք դուրս եկանք այգի, որտեղ խենթություն էր անում սառը քամին: Ես գրեթե սթափված էի, բայց նորից սկսեցի «բարբաջանքի» մասին խոսակցությունը: Հանկարծ նա ձեռքը թափով առաջ բերեց ու հարվածեց դեմքիս: Ձեռքերս տարա դեմքիս... արյունոտվեցին: Նա հայտարարեց, որ վերջ մեր ընկերությանը, ինքն այլևս ինձ չի զանգի, և պահանջեց, որ ես երբևէ չհամարձակվեմ անհանգստացնել իրեն: Կատաղությունից ինքս ինձ կորցրի, գետնից մի քար վերցրի ու խփեցի նրա գլխին... Եվ այլևս ոչինչ չեմ հիշում:

Հաջորդ օրը ռադիոն և հեռուստատեսությունը միայն այն մասին էին խոսում, որ անհայտ մոլագարի կողմից սպանվել է մեծ բանաստեղծը...

 

 

ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ

***

Ներեցեք ինձ,

Ազնիվ, խստաբարո սրբեր,

Ռոսլին ու Գրեկո ու Ռաֆայել,

Հանդգնում եմ

Ահա

Արտասուքով սրբել

Երանգների փոշին ու հոգուս մեջ պահել:

Մատներս արտասվում են կորցրածի համար:

Սարսափելի ծանր է այս լքումը:

Լեոնարդոն թեև իմ հոգին է համակ,

Նարեկացին սակայն ինձ ձգում է...

Ընդունե~ք ինձ,

Դանթե ու Լորկա ու Չարենց,

Ու մկրտեք ինձ էլ հեղուկով սուրբ...

Իմ հոգևոր կյանքում ինչ վրձինը չարեց`

Իմ գրիչը կանիՀմուտ ու նուրբ

ՀԱՅԱՍՏԱՆ

Դու իմ հետադարձ հասցեն ես միակ

Եվ իմ եզակի ճակատագիրը,

Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ,

Իմ հիշատակաց միակ Երկիրը…

Անկրկնակոշիկ համապատմության

Սայթաքումները մեզ աղավաղել

Եվ թաց երգերս փակ վերքերիս մեջ

Սատանայաբար փորձել են թաղել։

Որպեսզի դառնամ թափառող ծրար՝

Չունենամ նույնիսկ հետադարձ հասցե,

Բայց մենք վերստին փարվել ենք իրար

Ու հուսաբանել՝ Տեր, մի արասցե…

Դու իմ հետադարձ հասցեն ես միակ,

Իմ անկրկնելի ճակատագիրը,

Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ,

Իմ հիշատակաց միակ Երկիրը:

ՀՈՒՍՈ ԱՀԱԶԱՆԳ

Հայք իմ երկիր, մղկտում է

Բանաստեղծիդ սիրտը մերկ.

Ո՞ւմ նզովքով տարաբանվեց

Տեսականին քո որդոց...

Մեր փնթին է փթթում ահա,

Բարգավաճում բիրտը մեր,

Եվ ազգամիտ խոսքի տեղակ

Հայհոյանք է, հոխորտոց...

Քաղաքական գիջությունից

Հտպիտներ են սերվում նոր,

Նահատակաց դափնիներով

Պչրում ամեն մի վայրկյան,

Ո՞ւմ ինչին է, թե երիցս

Հերակլես է հարկավոր

Եղծապարարտ տարիների

Ախոռներին մեր ավգյան...

Թող Մասիսներն ահազանգեն

Զույգ զանգերով զրնգուն,

Թող սասանվի Ագռավաքարն

Ու Մհերը ելնի դուրս`

Միաբանի յուր ծռերին

Հավատամքով սասնագույն,

Որպես հանուր քաջալերանք,

Որպես համակ խրախույս...

Ու Հազարան հավքը հայոց

Երբ հնչերգի Սեր ու Հույս,

Ու երբ հառնեն, ԵՐԿԻՐ ԻՄ ՀԱՅՔ,

Արևներդ ծովասույզ,

Ցորեն կէղնի քանց մասուր մի,

Գարին կէղնի քանց ընկույզ,

Ու լու~յս կիջնի մեր էպոսին`

Աստվածային խաղա~ղ լույս:

ՄԵԿՈՒՍԻ ՀԱՎԱՏ

Ժամանակի նման, որ հար անընդմեջ է

Եվ անվերջ է, որպես Գինի ու Հաց,

Իմ Հայրենիքն այստեղ` Իմ սենյակի մեջ է,

Իմ մենության շուրջը լո~ւռ սփռված...

ՍՐԲԵՐԻ ԳԱՂԹԸ

Հեռանում են

անիվ-անիվ,

 Քայլ առ քայլ`

Հեծանիվով,

Հետիոտն,

 Գրաստով...

Հեռանում են երեք նախկին առաքյալ,

Որպես վաղուց գրված տող...

Հետզհետե կդատարկվի այսպիսով

Կտակարանն ամենամոտ գալիքում...

Գաղթն այս կարծեմ սկսվել է Հիսուսով Նախանշված տարիքում:

 

 

 

 

 

 

 

Նույնիսկ այս ծանր պայմաններում բանակը կատարում է իր առաքելությունը․ Արամ ՊետրոսյանՀաջորդ իշխանության հավակնորդները պետք է ճիշտ ձևակերպեն հաջորդ իշխանության առաքելությունը, և այդ պարագայում կհաջողեն․ Հովհաննիսյան Արևային էներգիա՝ մթության մեջ. Չինաստանը գործարկել է «հրաշք աշտարակը» Դատարանի միջամտությունը եկեղեցու կառավարմանը հարուցում է սահմանադրականության և իրավունքի գերակայության հետ կապված լուրջ մտահոգություններ. «Amsterdam & Partners» Շերամի փողոցում բռնկված հրդեհը մարվել է Բանակը չի պարտվել, պարտվել են իշխանությունները․ Գրիգոր Գրիգորյան «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական ծրագիրը համակարգված մոտեցմամբ անդրադառնում է երիտասարդությանը հուզող առանցքային խնդիրներին. Շաքե ԻսայանՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Պարգևավճար ստացող պետական պաշտոնյան պարտավոր է պարգևի տաս տոկոսը ծախսել վերապատրաստման վրա. Հրայր ԿամենդատյանԱրևմտյան եկեղեցիների աճող մտահոգությունը Հայաստանի իշխանությունների քաղաքականության շուրջ «Շու՛նչդ տուր, հոգի՛դ տուր, բայց Հայրենիքդ մի՛ տուր թշնամուդ»․ երբ երիտասարդները խոսում են Հայրենիքի մասին․․․ «Մեր Ձևով» շարժումը ներկայացնում է ուժեղ Հայաստանի իր տեսլականը 300 000 նոր աշխատատեղերը բերելու են նաև բարձր կենսաթոշակներ. Աշոտ ՄարկոսյանՇիրակի մարզը բարեգործություն չի ուզում. Շիրակի մարզը աշխատանք է ուզում. Ռուբեն Մխիթարյան Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածԿիևը կարող է լուրջ տարածքային զիջումների գնալ Մոսկվայի հետ բանակցություններում՝ անվտանգության երաշխիքների դիմաց. ԿալլասՀայտնի քաղաքական գործիչներն ու փորձագետները քննարկել են Հայաստանի անվտանգության նոր մարտահրավերները Ջրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել Անկախ ՍԴ-ի դիրքորոշումից՝ հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերը զուգորդված են կալանքներով. Արամ ՎարդևանյանՀայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ. ՓաշինյանՍա երազանք չէ․ սա քո ապագա աշխատանքն է․ «Մեր ձևով» Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր հայտնի կազմվածքը Skims-ի նոր ֆոտոշարքում Սթափեցնող ահազանգ Ստրասբուրգից․ բանտարկված սրբազաններն ու Ադրբեջանի անվերջ պահանջները․ Էդմոն ՄարուքյանՆԱՏՕ-ն փաստացի պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտnւթյանը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՀայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անուններըՁմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ 300.000 նոր աշխատատեղ․ Ալիկ ԱլեքսանյանԼաբուբուն շքեղության աշխարհում. Moynat-ը և Կասինգ Լանգը պայուսակները վերածում են հեքիաթիԵրևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը և շարժման անդամները կհանդիպեն երևանցիների հետ Հայաստանում ամենաարագ աճող շարժումը․ «Մեր ձևով»Մոուրինյուն մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակը ԵՄ-ն արդեն բաժանել է ռուսական ակտիվները Կիևի և իր ռшզմարդյունաբերական համալիրի միջև. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՄենք չենք ուզում նոր փորձանքներ. մենք ուզում ենք արժանապատիվ ծերություն և անվտանգ ապագա․ Կամենդատյան ԱՄՆ-ն մտադիր չէ կրկին ռազմակшն nւժ կիրառել Վենեսուելայի դեմ և ակնկալում է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի. ՌուբիոԱյս ամենը հակասահմանադրական է․ Օրբելյան Հասարակությունը պետք է լինի քաղաքականապես հասուն և անջատի ընտանեկան շահը պետականից․ Ավետիք Չալաբյան Հայոց բանակի տոնի կապակցությամբ կազմակերպել էինք մեծ տոնական համերգ․ Ավետիք ՉալաբյանԳնաճը և սպառողական զամբյուղի տատանումները զգալի են սպառողների համար․ Հրայր Կամենդատյան«Տաշիր կապիտալը» դատարանին միջնորդել է կանխել ՀԷՑ–ի գույքը ձեռք բերելու գործընթացը ՀԷՑ-ը փաստացի զրկված է դատական պաշտպանության իրավունքից. փաստաբան Ժողովրդավարությունն արտահանման, բռնաճնշումները՝ ներքին օգտագործման համար. Միրզոյանի այցը Ստրասբուրգ Լավրովը որտեղի՞ց գիտի. Էդմոն Մարուքյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2025-ին 52 մլրդ 164 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել ՀԷՑ-ի կողմից վերցված որևէ վարկի տոկոս չի մտել սակագնի մեջ, մեր բնակչությունը վարկերի համար ոչ մի դրամի վճարում չի կատարել. պաշտպան Միջնորդել ենք, որ կառավարությունը չկարողանա ՀԷՑ-ի բաժնետոմսերը կամ գույքը գնել․ պաշտպան Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո օրենքում փոփոխություններ արեցին, որ ՀԷՑ-ը վերցնեն․ պաշտպան Իրանի շուրջ օղակը գնալով սեղմվում է Արամ Զավենիչն իր վրա է քաշում «արևմտամետի» թիկնոցը «Ճանապարհների բացումը» խաբկանք է՝ Հայաստանից նոր զիջումներ կորզելու միջոց․ Արմեն Մանվելյան