Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

Culture

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՄԻՔԱՅԵԼ ԱԲԱՋՅԱՆՑ

ԲԱՐԲԱՋԱՆՔ

Ժամանակին ընկերություն էի անում տարօրինակ մի մարդու հետ, որը բանաստեղծություններ էր գրում: Գիշեր-ցերեկ հետևիցս ընկած` ամեն ինչ անում էր, միայն թե ես իր բանաստեղծություններին հայացք նետեմ և գնահատեմ: Գրվածքներն, անշուշտ, գովում էի...

Դժվար չէր, մանավանդ որ քննարկումն անցկացնում էինք որևէ սրճարանում կամ ռեստորանում: Գերազանց հյուրասիրություններ էին, սեղանին միշտ պեծին էր տալիս գարեջուրը կամ մթին էր տալիս գինին, ախորժալի բուրում էր ապխտած պանիրը: Հաշիվը միշտ նա էր փակում: Եվ անասելի երջանկանում էր, երբ հաջողվում էր ինձանից գովասանք կորզել: Իսկ ես միանգամից չէի գովում. մատնանշում էի նրա գործերի թույլ կողմերը, ինչ-ինչ գաղափարներ էի ասպարեզ նետում: Մեր մեջ ասած, նրա բանաստեղծությունները բացարձակապես անգույն ու տաղտուկ էին: Նա ինքը դրանք «բարբաջանք» էր անվանում՝ ամենայն հավանականությամբ, ամբողջովին չհասկանալով այս բառի իմաստը: Այն ամենը, ինչը հնարավոր չէր լինում հասկանալ կամ պարզաբանել, բացատրվում էր նրա կողմից հորինված այդ ձևակերպումով: Իսկ երբ ես, արդեն ալկոհոլի ազդեցության տակ` շաղված դատողություններ անելիս կմկմում էի կամ լեզվի սայթաքումներ թույլ տալիս, նա աչքերը բազմանշանակ հառում էր առաստաղին և արտաբերում. «Այ, իսկական բարբաջանքը էդ էր»:

Տարիքով նա մեծ էր ինձանից, չնայած իրեն ջահելավարի էր պահում: Սրճարանների ծխակորույս ու կրքահարույց միջավայրում կանանց աչքերը երկուսիցս անմիջապես ինձ էին ընտրում, և ինձ թվում էր, որ նա դրանից միշտ տառապում է: Ես ամեն ջանք գործադրում էի` ցույց չտալու համար, որ դա նկատում եմ: Բանաստեղծի համար նա ծեր էր... սկսնակ բանաստեղծի: Եվ ո՞ւր էր նա այսքան տարիներ իր բարբաջալից ոտանավորներով: Ինչո՞ւ պոկ չի գալիս ինձնից: Ասենք, ինձանից բացի ուրիշ էլ ո՞վ ժամանակ կկորցներ ոչ մեկ տասնամյակ փոշոտ գզրոցներում պահած նրա բանաստեղծությունների վրա: Ուզածդ խմբագիր ձեռքն ու գրիչը կկոտրեր դրանց իմաստը գտնելու փորձերի վրա: Բառախաղեր բառարմատներով, կատարյալ հանգերի փնտրտուք, երկակի իմաստի դրսևորումներ այնտեղ, որտեղ բացարձակապես այն բացակայում է... Տեր Աստված, մի՞թե պոետական ներշնչանքը կարող է այսպիսի այլանդակ դրսևորումներ ունենալ: 

Ժամանակի ընթացքում մեր շփումները ձեռք բերեցին հիվանդագին կապվածության բնույթ: Արդյունքում` նա սկսեց ավելի լավ գրել: Դարձյալ նա ձգտում էր ցույց տալ ինձ իր գրվածքները, բայց արդեն երբ տրամադրված էր կամ փող ուներ: Դիտողություններիս արդեն շատ քննադատաբար էր վերաբերվում, անմիջապես դրանք չէր ընդունում, բաժակս էլ գինի էր լցնում ոչ նախկին հաճկատարությամբ: Ընդ որում, տեղի-անտեղի հայտնում էր, որ այսինչ կամ այնինչ բանաստեղծն իր գործերի մասին ասել է այս կամ այն: Նրան ավելի շատ հետաքրքրում էր իմ արձագանքը` բավականին հարգարժան գրողների կողմից իր ստեղծագործությունների մասին հայտնած կարծիքներին: Բարեկամս արդեն անվերապահ չէր ընդունում իմ խոսքերը, իսկ հաշիվը փակելիս հապաղում էր` ժամանակ տալով ինձ հավուր պատշաճի բաճկոնիս գրպաններում էքսկուրս կատարելու համար:

Ամենազարմանալին այս պատմության մեջ այն էր, որ ես սկսեցի նկատելիորեն վատ գրել: Իսպառ անհետացել էր նախկին ներշնչանքս: Հանգերի հոսքը չէր ճախրում, փլուզվել էր մտքիս կառուցիկությունը, բթամիտ բարբաջանքը ավելի ու ավելի էր պարուրում ասելիքս: Թեթևաթռիչք մուսաներն այլևս չէին ոգեշնչում ինձ. ասես ինչ-որ անբացատրելի պարտավորվածությամբ ես կաշկանդված լինեի բութ ու ապաշնորհ մեկ այլ ուժի կողմից: Իսկ գրական մամուլում արդեն հաճախակի հայտնվում էր բարեկամիս լուսանկարը, և նրա մասին խոսում էին եթե ոչ հիացմունքով, ապա որպես մեծ հույսեր ներշնչող պոետի մասին: Նա ավելի ու ավելի հազվադեպ էր զանգում ինձ, ավելի ու ավելի քիչ էր խոսում իր «բարբաջանքի» մասին, ավելի ու ավելի հաճախ էր կես խոսքից ընդհատում ինձ` ավելի ու ավելի չկամորեն բաժակս գարեջուր լցնելով:

Ես չէի կարողանում հասկանալ` ո՞ւր կորավ իմ ստեղծագործական ավյունը, ինչո՞ւ են իմ գործերը դարձել գորշ ու բարբաջալից: Փորձում էի ինքս ինձ համար բացատրություն գտնել` իբր ես արդեն պատանյակ չեմ, կյանքի փորձ ունեմ և իմ ստեղծագործություններն ավելի հասուն են դարձել: Բայց և հիանալի զգում էի, որ այդ բացատրությունը իրական հիմք չունի: Սարսափում էի ինքս ինձ խոստովանել, որ բարեկամիս հիմար «բարբաջանքն» է զավթել գիտակցությունս... որ փորձելով կարգի բերել նրա կցկտուր մտքերի ու տողերի խառնաշփոթը` ինքս խճճվեցի՝ այդ կպչուն սարդոստայնում թողնելով իմ ստեղծագործական մտքի լավագույն մասը:

Իսկ բարեկամս արդեն գրական մրցանակներ էր ստանում և ինձ այլևս չէր զանգում... Մի անգամ, երբ համառորեն ինձանից վանելով այդ կպչուն, մաղձոտ «բարբաջանքը» և անմարդկային ճիգեր գործադրելով՝ փորձում էի գրել հերթական բանաստեղծությունը, հնչեց հեռախոսի զանգը: Բարեկամս էր... գերազանց տրամադրության մեջ ինձ հրավիրեց շքեղ ռեստորան: Նախորդ օրը երկրի նախագահն անձամբ էր նրան պարգևատրել գրականության մեջ ներդրած մեծ ավանդի համար: Լավ ուտել-խմելու հեռանկարը միանգամից վերջ դրեց իմ ստեղծագործական տվայտանքներին, և ես հաճույքով համաձայնեցի: Նրա ուղարկած տաքսու դեղին խորանարդիկներով սև մեքենան ինձ տարավ անծանոթ փողոցներով: Ոսկեզօծ ռեստորանի փայլն ու վառ լույսերը աչք էին կուրացնում: Սեղանների արանքով դես ու դեն էին սլանում բարեկազմ մատուցողներն ու հմայիչ մատուցողուհիները: Մեզ համար սեղան էր պատվիրված: Բարեկամս իրեն անկաշկանդ էր պահում և իր ստեղծագործությունների մասին իմ կարծիքն այլևս չէր հարցնում: Ներկաների ուշադրությունը միայն նրան էր սևեռված... նրան ճանաչում էին, նա փառքի գագաթնակետին էր: Բարեկամս պատմում էր, թե ինչ արագությամբ գրականության մեջ առաջ գնաց և հիմա արդեն միջազգային ճանաչման է հասել: Անշուշտ, իմ խոսքը նրա համար ևս կարևոր է, այլապես իրեն չէր ծանրաբեռնի նման բարեկամությամբ: Ինչ-որ բան նրա խոսքերում ինձ ավելի ու ավելի դուր չէր գալիս: Մենք շամպայն խմեցինք, կերանք... Հետո ես ասացի` իսկ ի՞նչ անեմ էն «բարբաջանքի» հետ, որ նա թողել է ինձ մոտ և հետ վերցնելու միտք էլ չունի: Սկզբում նա ծիծաղեց ու ձևացրեց՝ իբր չի հասկանում, թե խոսքն ինչի մասին է: Բայց ես արդեն բավական խմել էի և բութ համառությամբ պահանջում էի, որ նա ազատի ինձ իր «բարբաջանքից»... Ինձ ու ինձ էլ մտածում էի` մեկ էլ տեսար, հաջողվի տաղանդս հետ բերել: Նա կարծես կարդաց մտքերս... հանկարծ գունատվեց` ռեստորանային վառ լուսավորության ներքո դառնալով ճեփ-ճերմակ: Այդ պահին ես տեսա ու հասկացա, որ նա մեծ է ինձանից մի ամբողջ հավերժություն:

Ճմռթած անձեռոցիկը ափսեի մեջ նետելով` նա ինձ դուրս կանչեց: Մենք դուրս եկանք այգի, որտեղ խենթություն էր անում սառը քամին: Ես գրեթե սթափված էի, բայց նորից սկսեցի «բարբաջանքի» մասին խոսակցությունը: Հանկարծ նա ձեռքը թափով առաջ բերեց ու հարվածեց դեմքիս: Ձեռքերս տարա դեմքիս... արյունոտվեցին: Նա հայտարարեց, որ վերջ մեր ընկերությանը, ինքն այլևս ինձ չի զանգի, և պահանջեց, որ ես երբևէ չհամարձակվեմ անհանգստացնել իրեն: Կատաղությունից ինքս ինձ կորցրի, գետնից մի քար վերցրի ու խփեցի նրա գլխին... Եվ այլևս ոչինչ չեմ հիշում:

Հաջորդ օրը ռադիոն և հեռուստատեսությունը միայն այն մասին էին խոսում, որ անհայտ մոլագարի կողմից սպանվել է մեծ բանաստեղծը...

 

 

ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ

***

Ներեցեք ինձ,

Ազնիվ, խստաբարո սրբեր,

Ռոսլին ու Գրեկո ու Ռաֆայել,

Հանդգնում եմ

Ահա

Արտասուքով սրբել

Երանգների փոշին ու հոգուս մեջ պահել:

Մատներս արտասվում են կորցրածի համար:

Սարսափելի ծանր է այս լքումը:

Լեոնարդոն թեև իմ հոգին է համակ,

Նարեկացին սակայն ինձ ձգում է...

Ընդունե~ք ինձ,

Դանթե ու Լորկա ու Չարենց,

Ու մկրտեք ինձ էլ հեղուկով սուրբ...

Իմ հոգևոր կյանքում ինչ վրձինը չարեց`

Իմ գրիչը կանիՀմուտ ու նուրբ

ՀԱՅԱՍՏԱՆ

Դու իմ հետադարձ հասցեն ես միակ

Եվ իմ եզակի ճակատագիրը,

Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ,

Իմ հիշատակաց միակ Երկիրը…

Անկրկնակոշիկ համապատմության

Սայթաքումները մեզ աղավաղել

Եվ թաց երգերս փակ վերքերիս մեջ

Սատանայաբար փորձել են թաղել։

Որպեսզի դառնամ թափառող ծրար՝

Չունենամ նույնիսկ հետադարձ հասցե,

Բայց մենք վերստին փարվել ենք իրար

Ու հուսաբանել՝ Տեր, մի արասցե…

Դու իմ հետադարձ հասցեն ես միակ,

Իմ անկրկնելի ճակատագիրը,

Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ,

Իմ հիշատակաց միակ Երկիրը:

ՀՈՒՍՈ ԱՀԱԶԱՆԳ

Հայք իմ երկիր, մղկտում է

Բանաստեղծիդ սիրտը մերկ.

Ո՞ւմ նզովքով տարաբանվեց

Տեսականին քո որդոց...

Մեր փնթին է փթթում ահա,

Բարգավաճում բիրտը մեր,

Եվ ազգամիտ խոսքի տեղակ

Հայհոյանք է, հոխորտոց...

Քաղաքական գիջությունից

Հտպիտներ են սերվում նոր,

Նահատակաց դափնիներով

Պչրում ամեն մի վայրկյան,

Ո՞ւմ ինչին է, թե երիցս

Հերակլես է հարկավոր

Եղծապարարտ տարիների

Ախոռներին մեր ավգյան...

Թող Մասիսներն ահազանգեն

Զույգ զանգերով զրնգուն,

Թող սասանվի Ագռավաքարն

Ու Մհերը ելնի դուրս`

Միաբանի յուր ծռերին

Հավատամքով սասնագույն,

Որպես հանուր քաջալերանք,

Որպես համակ խրախույս...

Ու Հազարան հավքը հայոց

Երբ հնչերգի Սեր ու Հույս,

Ու երբ հառնեն, ԵՐԿԻՐ ԻՄ ՀԱՅՔ,

Արևներդ ծովասույզ,

Ցորեն կէղնի քանց մասուր մի,

Գարին կէղնի քանց ընկույզ,

Ու լու~յս կիջնի մեր էպոսին`

Աստվածային խաղա~ղ լույս:

ՄԵԿՈՒՍԻ ՀԱՎԱՏ

Ժամանակի նման, որ հար անընդմեջ է

Եվ անվերջ է, որպես Գինի ու Հաց,

Իմ Հայրենիքն այստեղ` Իմ սենյակի մեջ է,

Իմ մենության շուրջը լո~ւռ սփռված...

ՍՐԲԵՐԻ ԳԱՂԹԸ

Հեռանում են

անիվ-անիվ,

 Քայլ առ քայլ`

Հեծանիվով,

Հետիոտն,

 Գրաստով...

Հեռանում են երեք նախկին առաքյալ,

Որպես վաղուց գրված տող...

Հետզհետե կդատարկվի այսպիսով

Կտակարանն ամենամոտ գալիքում...

Գաղթն այս կարծեմ սկսվել է Հիսուսով Նախանշված տարիքում:

 

 

 

 

 

 

 

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education