Փաստն այն է, որ վեց օր մեր ուղղաթիռն ու նրա անձնակազմը գտնվում են հայկական ու ադրբեջանական դիրքերի արանքում, ու մենք չենք կարողանում ոչինչ անել: Տվյալ դեպքում էականը ոչ թե ուղղաթիռն է, այլ անձնակազմի երեք անդամները: Գրում է «ՀԺ»-ն:
Վեց օր նրանց գտնվելու ստույգ վայրը և վիճակը մեզ անհայտ է: Ենթադրվում է, որ նրանք գտնվում են ուղղաթիռի մեջ, ու չնայած գտնվում են մի քանի հարյուր մետրի վրա, մենք նրանց չենք կարողանում դուրս բերել դեպքի վայրից: Ադրբեջանական կրակահերթերը թույլ չեն տալիս դա անել: Ինչպե՞ս վարվել, ուրեմն, այս վիճակում: Հարցը պարզերից չէ, և նրա պատասխանն էլ հեշտ չէ գտնել: Կարելի է շարադրել այն տարբերակները, որ ունենք ձեռքի տակ: Մինչ այդ, պետք է ընդգծել, որ մեր անձնակազմի տղաներին կրակագծից հանելը՝ կենդանի կամ զոհված, ոչ միայն մեր պատվի հարցն է, այլև ինչ-որ առումով պարտավորություն նրանց ու նրանց ընտանիքների նկատմամբ:
Շարունակությունը' թերթի այսօրվա համարում: