Երևան, 07.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունն անցել է նախընտրական խոստումների կատարմանը, չի բացառվում հասնի կուսակցությունների գործունեության արգելմանը. Աբրահամյան Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան Պետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ» Հայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ Կարապետյան ԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ» «Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ» «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»


Ուղղու­թյու­նը՝ Սանկտ Պե­տեր­բուրգ.եր­կու հնա­մյա քա­ղաք­նե­րի մի­ջև. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուսական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն ինձ Երևանից տեղափոխում է Սանկտ Պետերբուրգ: Անվտանգության կանոնները և այլ տեղեկատվությունը հրամցվում է ռուսերենով և անգլերենով: Հասկանալի է՝ ավիաուղիները հայկական չեն, սակայն այս դեպքում, օրինակ, տեղափոխում են հիմնականում հայ ուղևորների, իսկ գուցե ճիշտ կլինի նաև հայերե՞ն մատուցել որոշակի տեղեկատվություն:

Մարդկանց հետ աշխատելու նման փորձի ականատես եղա Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում, որտեղ չվերթների մասին ինֆորմացիան, բացի ռուսերենից և անգլերենից, մատուցվում էր նաև չինարեն՝ հաշվի առնելով քաղաք ժամանող և մեկնող մեծ թվով չինացի զբոսաշրջիկների հարմարավետությունը: Վայրէջք Պետերբուրգում:

Հաղորդագրություն ՀՀ ԱԳՆ-ից՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսության հասցեների տվյալներով և որ համարով կարող եմ զանգահարել արտակարգ իրավիճակների դեպքում: Սա, ինչ խոսք, հաճելի է. օտար երկրում քեզ միայնակ չես զգում:

Օդանավակայանից դեպի քաղաքի կենտրոն

Անցնելով բոլոր անհրաժեշտ ստուգումները՝ ցանկանում եմ հյուրանոց հասնել: Հաճախ ենք լսում, որ Հայաստանում տաքսու վարորդները հատկապես զբոսաշրջիկներից մեծ գումար են պահանջում նրանց հյուրանոց հասցնելու, կամ էլ մի կետից մյուսը տեղափոխելու համար: Նույնը տեղի է ունենում նաև այլ քաղաքներում:

Այնպես որ, ավել գումար չվճարելու համար կարելի է օգտվել ավտոբուսներից, որոնք մի քանի րոպեի տարբերությամբ մեկնում են օդանավակայանից դեպի Մոսկովյան պողոտա, իսկ այնտեղից արդեն մետրոյով կարող եք հասնել քաղաքի կենտրոն: Դա կարժենա անձը 85 ռուբլի, եթե ունեք ուղեբեռ՝ մետրոյում պետք է ևս 45 ռուբլի վճարեք: Երևանում ևս կարելի է դիմել ավտոբուսների օգնությանը:

Սա ավելի մատչելի տարբերակ է: Գումարային առումով գրեթե նույն պատկերն ենք ունենում: Մինչդեռ տաքսիների դեպքում գումարի չափն անկանխատեսելի է:

Քաղաքի մշակութային տեսքը չի խաթարվում

Քաղաքի կենտրոն ուղևորվելիս ճանապարհին բարձրահարկ, նոր շենքեր են: 3040 րոպեից պատկերը փոխվում է՝ հուշարձաններ, հնամյա շենքեր, քաղաքը մշակույթով է շնչում: Նախանձում եմ:

Քանի՞ հնամյա հուշարձան ունենք մեր Երևանում, որ կարող ենք ցույց տալ զբոսաշրջիկներին, քանի՞սը դեռ չենք հասցրել քանդել և տեղը բարձրահարկ հյուրանոց կամ էլ էլիտար շենք կառուցել: Այնտեղ անգամ շինարարության ժամանակ շենքերի նկատմամբ յուրահատուկ հոգատար վերաբերմունք են ցուցաբերում: Դրանք ծածկում են հատուկ ցանցերով, սկսում նորոգել և մաքրել:

Զբոսաշրջիկների հարմարավետության մասին

Զբոսաշրջիկների հոսքը մեծ է՝ իտալացիներ, չինացիներ, սկանդինավյան երկրների ներկայացուցիչներ, նաև Ռուսաստանի այլ քաղաքներից իրենց երկրի հյուսիսային մայրաքաղաք ժամանածներ:

Երևանում կամ էլ մայրաքաղաքից դուրս, երբ զբոսաշրջիկների խմբի եմ հանդիպում, զբոսավարը բառացիորեն բղավում է, երբ նրանց ներկայացնում է քաղաքի պատմությունը: Այս դեպքում պատկերն այլ էր: Զբոսաշրջիկներն ունեին սարքեր, զբոսավարը քայլում էր նրանց առջևից և պատմում քաղաքի, թանգարանային նմուշների մասին, իսկ վերջիններս էլ ականջակալների միջոցով լսում էին պատմությունները:

Եթե ունենք այս պրակտիկան, շատ ավելի լավ, եթե ոչ, ապա, կարծում եմ, արժե կիրառել:

Աղբահանության մասին

Պետերբուրգում աղբամանները պլաստիկե կամ փայտյա չեն, այլ քարից: Մի կողմից դրանք միաձուլված են քաղաքի ընդհանուր կոլորիտին, մյուս կողմից էլ կոտրվելու հավանականությունը գրեթե զրոյական է: Փողոցները մաքուր էին, թուղթ կամ պլաստիկե շիշ նետող չէիք հանդիպի:

Բացառություններ միշտ էլ լինում են: Կարևոր է հասկանալ, որ այս դեպքում չէին աղտոտում մաքուր փողոցները: Ուստի նախքան այլ քաղաքների օրինակը բերելը, մեր քաղաքային և մարզային իշխանությունները պետք է նախ պայմաններ ստեղծեն, հետո նոր քաղաքացուն պահանջներ ներկայացնեն: Եթե այդ դեպքում էլ նա աղտոտի այգին, փողոցը, ծխախոտի մնացորդը չի նետի աղբամանը, արժե դիմել նաև տուգանքի մեխանիզմի օգնությանը:

Տրանսպորտի առատություն

Քաղաքը լի էր տրանսպորտային միջոցներով՝ ավտոբուսներ, տրոլեյբուսներ: Դե՞ իսկ մետրոյի հարմարավետության և քաղաքի մի ծայրից մյուսը հասնելու, կայարանների առատության մասին չենք խոսում:

Առավոտյան մետրոյում կարող ես անվճար թերթ վերցնել՝ ճանապարհին նորություններին ծանոթանալու համար: Առհասարակ, մետրոյում գիրք ու թերթ կարդացողները մեծամասնություն էին կազմում: Եթե բաց ես թողնում ավտոբուսի քեզ անհրաժեշտ համարը, հաշված վայրկյանների ընթացքում կանգառում կլինի հաջորդը:

Քաղաքի կենտրոնում գործում են երկար ավտոբուսներն ու տրոլեյբուսները, իսկ ահա քաղաքի արվարձաններում կարելի է հանդիպել նաև երթուղայինների, որոնք բավական հարմարավետ են՝ նույնիսկ երկար ճանապարհ գնալու դեպքում:

Կանգառներում կան ցուցանակներ, որոնք հստակ հուշում են՝ այդ կանգառում որ համարի ավտոբուսին կարող ես սպասել:

Բարեհամբույր, ինչպես իմ հայրենակիցները

Պետերբուրգի բնակիչների հարցում ձեր բախտը կբերի: Մարդիկ բարեհամբույր են, պատրաստ օգնելու: Այդ հարցում երկու քաղաքների բնակիչները նման են իրար: Բացառություններ կան ու կլինեն բոլոր երկրներում: 

Երկժամյա հերթ Էրմիտաժ մուտք գործելու համար

Մի քանի տասնյակ մարդուց բաղկացած 5 հերթ (այդքանն եմ տեսել)՝ Էրմիտաժում հայտնվելու համար: Սրան գումարած՝ շատերը տոմսերը նախապես պատվիրել էին էլեկտրոնային տարբերակով կամ էլ գնում էին տերմինալների միջոցով: Գները տատանվում էին 400-700 ռուբլու միջակայքում:

Սա քննարկման այլ առարկա է, բայց ես անկեղծորեն նախանձեցի, շատ նախաձեցի, որ, օրինակ, Հայաստանի ազգային պատկերասրահի կամ էլ Մատենադարանի մուտքի մոտ երբեք նման հերթեր չեմ տեսել:

Նախանձի հետ մեկտեղ հարց տվեցի ինքս ինձ՝ ինչո՞ւ: Գուցե այնքա՞ն էլ լավ չենք ներկայացնում մեր պատմությունը:

Ընդհանուր տպավորություններ քաղաքից

Քաղաքի փողոցներում, Երևանի օրինակով, նստարաններ չկան: Դրանք տեղադրված էին այգիներում: Հարց է ազատ նստարան գտնելու հնարավորությունը:

Մթերային, երբեմն նաև հուշանվերների խանութներում գնումներ կատարելիս տոպրակներ չէին տալիս: Կա՛մ պետք է գնեիր, կա՛մ էլ տեղավորեիր պայուսակիդ մեջ: Մեզ մոտ հազարից մեկ դեպքում գնածդ ապրանքը վաճառողը չի դնի տոպրակի մեջ:

Դոլարը ռուբլիով փոխանակելու ժամանակ բանկում ցանկանում էին գումարից 10 տոկոս պահում կատարել, քանի որ փողի վրա գրիչով նշումներ էին կատարված: Մինչդեռ մեր բանկերում նման նախադեպի չեմ հանդիպել: Հակառակը՝ վերջերս խանութում առևտուր անելիս պատռված 1000 դրամ էին տվել, չէի նկատել, բանկերից մեկն առանց որևէ պահումների փոխարինեց այն մեկ ուրիշով:

Հայաստանից լավ տեղ չկա

Այս նյութով բոլորովին ցանկություն չունեմ գովերգելու օտար քաղաքը՝ անտեսելով ինձ համար աշխարհի ամենասիրուն մայրաքաղաքը՝ Երևանը: Մի քանի օր Պետերբուրգում ավել մնալուց հետո ավելի ակներև կտեսնեի նաև այդ քաղաքի թերությունները, որոնք վստահ եմ՝ կան: Ուղղակի ցանկացած վայր այցելելիս, նորը տեսնելիս, անկախ քեզանից, սկսում ես համեմատել երկու իրականությունները, հարց տալիս ինքդ քեզ՝ իսկ ինչո՞ւ իմ քաղաքում այսպես չէ:

 Ի վերջո, բոլորս էլ ուզում ենք հարմարավետ, մաքուր քաղաքում ապրել, որտեղ խնդիրներին արագ լուծումներ կտրվեն, զբոսաշրջիկների հոսքը չի դադարի տարվա բոլոր եղանակներին, իսկ նրանց մեկնելուց էլ վստահ կլինենք, որ շուտով վերադառնալու են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Անգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըԻշխանությունն անցել է նախընտրական խոստումների կատարմանը, չի բացառվում հասնի կուսակցությունների գործունեության արգելմանը. Աբրահամյան Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԿոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՌուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն ՎարդանյանԷդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Ձեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ ՍավգուլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանԲագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Ինչպես փայտե հեծանիվի վրա առաջին անգամ շարժիչ դրվեց. «Փաստ»Ավետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայականՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՀՈԻԼԻՍԻ). Դալիի ստեղծագործությունների ցուցադրությունը Հայաստանում. «Փաստ»Եվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ ԿարապետյանԻ տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք ՉալբյանՊետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ»Հայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ ԿարապետյանԼատինամերիկյան քաղաքական հաղորդակցություն․ հիմնական մեթոդներն ու առանձնահատկությունները. Հրայր Կամենդատյան ԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ»«ՀայաՔվեն» օրինական բոլոր միջոցներով հասնելու է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանը«Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»Եկատերինբուրգի այցը․ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացման պատրաստակամության մասին. Արտակ Զաքարյան Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ»«Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»«Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ»Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջան