Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ» «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»


Հրավառությունները՝ կրակոցներ, իսկ խաղալիքները՝ փամփուշտ. «սովորական կրակոցի» ամեն օրվա թողած հետքը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի զառիվեր ճանապարհներից մեկը տանում է Ռաֆիկենց տուն, որը գյուղի վերջին տունն է՝ ամենամոտը հայ-ադրբեջանական սահմանին ու առաջինը՝ հակառակորդի նշանառության տակ: Բայց Ռաֆիկենց տունը գտնելու հարցուփորձի ճանապարհը նախ տիկին Գայանեի տուն է բերում:

«Ամոթ է՝ հո դռան առաջ չես կանգնելու»,-ասաց նա ու տուն հրավիրեց ինձ: Միանգամից զրույցի բռնվելով՝ տիկին Գայանեն սկսեց խոսել առօրյա հոգսերից, սպասելիքներից, հետո անցավ կրակոցներին ու խաղաղությանը:

Փոքրուց գիտեն՝ կրակոցն ինչ է

«Ես դպրոցում եմ աշխատում, որ սուտ չասեմ՝ արդեն 24 տարի: 40 տարի է՝ Բաղանիսում հարս եմ, բայց Իջևանի աղջիկ եմ»,«Փաստի» հետ զրույցում պատմեց տիկին Գայանեն, որի ընտանիքի հիմնական եկամուտի աղբյուրը հողագործությունն է, իսկ դպրոցից ստացած աշխատավարձը 27 հազար դրամ է:

«Թեպետ ապրուստը դժվար է, իսկ եկամուտը՝ քիչ, բայց վարկ ենք վերցրել, ստիպված մեքենա ենք առել, որ, Աստված չանի, կրակոց լինի, կարողանանք երեխաներին գյուղի ծայրը տանել: Գիտես՝ մեզ մոտ 2 տարեկանից գիտեն՝ կրակոցն ինչ է, գիտեն՝ կրակոցի ժամանակ ինչ պիտի անեն, ուր պիտի գնան…»,-մի քիչ հպարտությամբ, բայց և ափսոսանքով է ասում նա:

«Մարդիկ հիմա ծնունդի, կնունքի հավես ունեն: Վերջին տարիներին էդ հավեսը չկար: Բայց որ հանկարծ ինչ-որ մեկի տանը ծնունդ կամ կնունք է լինում ու վերջում հրավառություն է սկսվում, 4 տարեկան թոռս ասում է՝ վայ, տատ ջան, կրակոցը սկսվեց: Էրեխեքը գիտեն, թե կրակոց է…»

Պատկերացումներն ու իրականությունը

Տիկին Գայանեն ասում է՝ իր համար կրակոցը սովորական է: «Ոնց որ էրեխեքի համար էլ է սովորական: Սովորական կրակոց, երբ մեծ ու փոքր գիտի՝ ինչ պիտի անի: Դե էդ ժամանակ մեկ-մեկ բարեկամ, հարազատների տուն ենք գնում, բայց էլի հետ ենք գալիս՝ հողամաս ունենք:

Բայց գիտես, չէ, գյուղում հարուստներ կային, հիմա գյուղից փախել են: Չէինք պատկերացնի, որ իրենք էդ ամեն ինչը կթողնեին, կգնային… Մենք էնքան ենք մնացել կրակոցների տակ, պատկերացրու՝ տանիքիդ վրա էդ բոմբը տրաքի, ո՞նց կլինի»,ասում է նա ու կրկին համոզում՝ կրակոցը սովորական է, ուղղակի կյանքն է այստեղ այլ: 

Տիկին Գայանեն խաղաղության մասին իր պատկերացումն ունի: Մի կողմից կա խաղաղ ապրելու ցանկությունը, իսկ մյուս կողմից՝ իրականությունը, որը նրան խանգարում է լավատես լինել: «Թշնամին վնասելու ցանկություն ունի: Կարողա չսպանեն, բայց մտածված վիրավորեն կենդանիներին:

Հողամասերի վրա են կրակում, որ բերքը փչացնեն, դպրոցի վրա էլ են կրակում… Ես խաղաղության հնարավորություն չեմ տեսնում, պայմանագիր կարող է կապեն, բայց խելքս չի կտրում…Էսքան թշնամությունից հետո հնարավոր չի, որ խաղաղություն լինի»,-ասում է նա ու միաժամանակ շեշտում՝ գյուղն իրեն պաշտպանված է զգում, որովհետև գյուղից շատերն են պայմանագրային զինծառայողներ:

…Որ ոչ մի մայր արցունք չթափի

Ռաֆիկենց տունը տիկին Գայանեի տնից հեռու չէր՝ դիմացի հատվածում, բայց մի քիչ վերև՝ ավելի մոտ հայ-ադրբեջանական սահմանին ու ամենաառաջինը՝ հակառակորդի նշանառության տակ: Ռաֆիկենց տան դիմաց մի կին էր կանգնած:

Նաիրան էր՝ Ռաֆիկի կինը, որը Բաղանիս Վանաձորից է հարս եկել: Նաիրան երեք երեխաների մայր է։

Հրավիրում է տուն: Առաջինը գրավում են տան պատերը, ուր մեծ տղայի ստեղծագործություններն են, աղջկա ձեռքի աշխատանքներն ու փոքր տղայի սպորտային հաջողությունները փաստող մեդալները: 

Տան առաստաղը ևս դատարկ չէր՝ կրակոցներից առաջացած մեծ փոսեր էին, իսկ տան տանիքն ամբողջությամբ ավերված էր:

«Տունը մեծ է, ծախսը՝ շատ»,-ասում է Նաիրան ու հավելում՝ թեև վերանորոգման հնարավորություն չունեն, բայց ոչ ոքից որևէ ակնկալիք չունեն:

Ընտանիքի հիմնական զբաղմունքը հողագործությունն է, որով էլ պայմանավորված էր տան տղամարդու բացակայությունը:

«Հույսը միայն մեզ վրա ենք դնում: Մենք տունը փոփոխել ենք, քանի որ սենյակից հնարավոր չէր կրակոցի ժամանակ դուրս գալ: Դռներից մեկի տեղը պատ ենք շարել՝ մյուս կողմից ենք դուռ բացել: Այստեղ հաճախ են կրակոցներ լինում: Այդ ժամանակ գնում ենք ներքև՝ թաքստոց, կամ հարևանի տուն: Մեր տունը սահմանից հազիվ 1 կմ հեռավորության վրա է»,-պատմում է նա, բացում պատուհանն ու ցույց տալիս անզեն աչքով տեսանելի դիրքերը:

«Որտեղ ուզես՝ կարող ես պայման ստեղծել, անգամ կրակի տակ: Տեղափոխվելու մասին առհասարակ չենք մտածում: Մի օր կրակոցները շատ էին, գնացել էինք Վանաձոր, բայց էրեխեքը մեզ հետ են բերել: Ասացին՝ եկեք գնանք: Ասում էին՝ եթե մենք մեր տանը չլինենք, մեր զինվորն ո՞ւմ համար պետք է պոստեր պահի: Ասում էին՝ ո՞ւմ համար են պահում:

Առաջինը մեր զինվորներն են մեզ պահում, հետո մենք՝ իրենց, իրենք գիտեն, որ մենք կանք այստեղ»,-նշեց նա՝ շեշտելով, որ ոչ մի անգամ չի փոշմանել, որ հենց Բաղանիս է հարս եկել:

«Միայն ուզում եմ, որ իմ ու մեր գյուղի բոլոր երեխաները հանգիստ քնեն: Ուզում եմ՝ իմ երեխան հանգիստ գնա դպրոց ու հետ գա, ու ոչ թե մի բան տրաքի՝ վազենք տեսնելու, թե ում երեխային ինչ եղավ։

Ուզում եմ խաղաղություն լինի՝ ոչ մի մայր արցունք չթափի: Երկու երազանք ունեմ: Ամենամեծ երազանքս այն է, որ կրակոց չլինի: Ուզում եմ խաղաղ լինի ու գլխիս ջուր չկաթա՝ ուրիշ ոչինչ չեմ ուզում»,-ասում է Նաիրան:

Տղե՛րք, ուժեղ եղեք

Զրույցին է խառնվում փոքր տղան՝ 14 -ամյա Դավիթը՝ ձեռքին ինչ-որ իրեր: Հայ-ադրբեջանական սահմանին ամենամոտ տանն ապրող երեխան ոչ թե խաղալիքների, այլ փամփուշտների հավաքածու ունի, որոնք տարիների ընթացքում իրենց տանից է հավաքել: Նրա համար խաղալիքն իրական փամփուշտն է եղել:

Հիմա Դավիթի երազանքը սպա դառնալն է:

«Մանկուց երազել եմ զինվորական դառնալ, ուզում եմ, որ երազանքս կատարվի: Ամեն ինչ կանեմ, որ կատարվի»,-ասում է նա ու խոսում վախի ու քաջության մասին:

«Մենք չպետք է վախենանք իրենցից, թող իրենք մեզանից վախենան: Եթե մենք վախենանք, էլ խի ենք այստեղ մնում: Եթե մենք վախենանք, մեր զինվորն էլ կվախենա, բայց տենց ո՞ւր կհասնենք:

Ավելի լավ է քաջ մնանք: Ինձ միշտ քաջալերում են: Մեր մարզիչն էլ է ոգևորում, ասում է՝ տղե՛րք, ուժեղ եղեք, որ մի օր էլ դուք եք զինվոր դառնալու»,-նշում է Դավիթն ու թվարկում սիրելի առարկաները՝ ֆիզկուլտուրա, աշխարհագրություն ու ռազմագիտություն:

«Չեմ թողնի, որ իմ էրեխու երազանքը գետնով տան»

Զրույցին խառնվում է մայրը՝ կես կատակ նախատում որդուն մյուս առարկաներից ստացած վատ գնահատականների համար:

Վախի ու քաջության պատկերացումը Նաիրայի դեպքում այլ է:

«Բաղանիսի էրեխեն կրակոցի ձայնը լսելուց չի վազելու, իրեն չի կորցնելու, կանգնելու է: Երբ այդ պահին իմ երեխաների կողքին չեմ, գիտակցում եմ, որ մի ապահով պատի հետևում կանգնել են: Բայց, միևնույն է, մայր ես: Մեկ է՝ վազելու ես, մեկ է՝ գնալու ես…»

Նաիրան խոստովանում է՝ իր համար կրակոցը սովորական չէ: «Մի օր Վանաձորում ասացին՝ դե, ձեզ համար սովորական կլինի: Այդպես չէ, ամեն օրն իր հետքն ունի… Երբ Դավիթը փոքր էր, այդ ձայնից դողում էր:

Հետո մեծացավ: Ասում էինք՝ էլի՞ ես ուզում սպա դառնալ, ասում էր՝ հա, մա՛մ, անպայման: Մեծ տղայիս՝ Գեորգիի ոտքը կոտրվել էր, որոշ ժամանակ հետո բժիշկն ասաց՝ ի վիճակի չես ծառայելու: Էրեխեն լաց եղավ, բժիշկն ասաց՝ ուրիշը լաց է լինում, որ գնալու է, դու՝ որ չես գնալու:

Մի օր երկու եղբայրներով նստած էին: Գծագրում էին, թե ոնց են տունն ավելացնելու:

Տան գլխին նորից տուն են ուզում սարքել: Կյանքում չեմ թողնի, որ իմ էրեխու երազանքը գետնով տան: Էդ օրվանից սկսեցի ինձ տրամադրել, որ մի օր մեր աշխարհը խաղաղ կլինի, իսկ իմ էրեխեն հանգիստ կծառայի…»

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

 

Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին