Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ» «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ» Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»


Ռուստամ Բադասյանը մասնակցել է Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի շուրջ քննարկմանը

Քաղաքական

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր՝ նոյեմբերի 1-ին, մասնակցել է ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծին նվիրված երկօրյա քննարկումների շարքի առաջին հանդիպմանը, որը կազմակերպել էր Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախարարն իր շնորհակալական խոսքն է ուղղել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը և հատկապես Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամին՝ Արդարադատության նախարարության հետ արդյունավետ համագործակցություն ծավալելու և հանդիպումը կազմակերպելու համար։

Նախարարը նաև նշել է, որ ներկայում քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում բարեփոխումների իրականացումը հանդիսանում է Կառավարության առաջնահերթություններից մեկը։ Ըստ այդմ՝ ներկայում լրամշակման փուլում է գտնվում Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության նախագիծը։ Առաջիկայում այն կներկայացվի Կառավարության հաստատմանը։

Բարեփոխումների այս փուլում նախարար Բադասյանը կարևորել է Քրեակատարողական նոր օրենսգրքի ընդունումը, որը համահունչ կլինի միջազգային չափանիշներին, և դրա ուղղությամբ օրենսգրքի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի արդյունավետ աշխատանքը։

Նախարարը, բարձր գնահատելով Քրեակատարողական գործող օրենսգրքի դերը մեր երկրի իրավական համակարգում, միաժամանակ փաստել է, որ ժամանակակից պայմաններում այն օբյեկտիվորեն այլևս ի վիճակի չէ բավարար չափով իրացնել իրավական պետության ժողովրդավարական նվաճումները: Օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտությունն առավել առարկայական են դարձել Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային այնպիսի կազմակերպությունների գնահատականների լույսի ներքո, ինչպիսին են ԽԿԿ-ն, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն և այլ կազմակերպությունները:

Ռուստամ Բադասյանը նշել է, որ Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծն իր մեջ պարունակում է շատ խնդիրների լուծմանն ուղղված առանցքային և նոր լուծումներ՝ միաժամանակ փաստելով, որ այդպիսի լուծումների նախանշման հարցում մեծ է Գերմանիայի Ստորին Սաքսոնիա երկրամասի Արդարադատության նախարարության պետքարտուղար դոկտոր Ստեֆան ֆոն դեր Բեքի ներդրումը։

Ամփոփելով իր խոսքը՝ նախարարն արդյունավետ քննարկում է մաղթել քննարկման մասնակիցներին։

Քննարկման մասնակիցներին իր ողջույնի խոսքն է ուղղել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆը։ Դեսպանը կարևորել է Արդարադատության նախարարության հետ երկարատև և արդյունավետ համագործակցությունը և փաստել, որ այսպիսի հանդիպումները հիմք են հայ-գերմանական համագործակցության ակտիվացման համար։ Դեսպանի խոսքով՝ Քրեակատարողական նոր օրենսգրքի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետության՝ որպես իրավական պետության կայացմանը:

Ողջույնի խոսքով են հանդես եկել նաև Միջազգային իրավական համագործացության գերմանական հիմնադրամի Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և Գերմանիայի Ստորին Սաքսոնիա երկրամասի արդարադատության նախարարույան պետքարտուղար Ստեֆան ֆոն դեր Բեքը։

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են պատժի նպատակներին, պատժի կատարման սկզբունքներին, դատապարտյալների վերասոցիալականացմանը և դրա հիմնական միջոցներին, պատժի կատարման նկատմամբ դատական վերահսկողությանը, կարճաժամկետ ազատազրկմանը և պատժի կրման պայմաններին առնչվող մի շարք հարցեր։

 
Այսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԴիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Բարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»