Ադրբեջանական բանակի սպան պայթել է ականի վրա:
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, լեյտենանտ Գուրբան Ալիևն ականի վրա պայթել է շփման գծում:
Տուժածին տեղափոխել են մոտակա հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է ծանր:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է փաստը: