Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ» Փաշինյանը փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը. երեք պատճառ, երեք սցենար. «Փաստ» Ազգային շահերից հրաժարվելու ևս մեկ քայլ. «Փաստ» Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան Աբրահամյան «Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք». Արմեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին. «Փաստ» «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ» Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ» Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ» Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»


«Աշոտը շատ ռոմանտիկ է». սերը Աշոտ Տեր-Մաթևոսյանի և Սոֆյա Պողոսյանի ընտանիքում՝ ամուսնության ռոմանտիկ առաջարկից մինչև համատեղ կենցաղ

Lifestyle

Bon Jovi հայտնի խմբի տեսահոլովակից տպավորված նա որոշել էր ներկայիս կնոջն ամուսնության առաջարկություն անել ուղղաթիռից  «պարաշյուտով» թռչելով, բայց ընտրեց ավելի անվտանգ տարբերակ՝ ամուսնական մատանին սիրելիին հաձնեց ծնկի գալով։ Նրանց սիրավեպը սկզբում հեռուստասերիալի սցենարի մի մաս էր, բայց ավելի ուշ տեղափոխվեց իրականություն ու զարգացավ առանց սցենարի։ 

Դերասաններ Աշոտ-Տեր Մաթևոսյանն ու Սոֆյա Պողոսյանը հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող զույգերից են։ Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ  Tert.am Life-ը լուսանկարել է զույգին նկարահանման հրապարակում, որտեղ նրանք անցկացնում են օրվա մեծ մասը։ Ե՛վ տանը, և՛ աշխատավայրում միասին լինելու հանգամանքը նրանց հարաբերություններին չի խանգարում։ Չնայած Աշոտը խոստովանեց, որ «ամուսին Աշոտի»  հետ հեշտ է, սակայն «պրոդյուսեր, ռեժիսոր Աշոտի» հետ Սոֆյան այնքան էլ հեշտ չի հարմարվել։ 

Նույն թեմաների մասին ամուսինները Tert.am Life-ի հետ զրուցել են առանձին-առանձին։ 

 

-Ի՞նչն եք ամենից շատ սիրում Ձեր կողակցի մեջ։ 

Աշոտ - Սիրում եմ Սոֆյայի խաղաղասեր բնավորությունն ու իր բնույթը։ Սկզբում ուշադրություն ես դարձնում մարդու արտաքինին, իսկ հետագա շփման ընթացքում բացահայտում ես հոգին։

Սոֆյա - Սիրում եմ Աշոտի հոգատարությունն ու «գործի մարդ» տեսակը։ Նա արարքների տղամարդ է․ երևի, սա այն էր, ինչն ինձ առաջին վայրկյաններից գրավեց։ Նա այն եզակի տղամարդկանից է, որոնք ոչ թե ուղղակի խոսում են, այլ ապացուցում գործով։ Հաճախ չի էլ խոսում, ուղղակի լուռ անում է։ Աշոտը շատ հոգատար տղամարդ է, առհասարակ, շրջապատի ու, հատկապես, իր կնոջ հանդեպ։

-Ո՞րն է ամուր հարաբերությունների հիմքը։ 

Աշոտ - Ամուր հարաբերություններ կառուցելու առաջին քայլը ճիշտ մարդու գտնելն է։ Բնականաբար երկու մարդ մեկ մարմին չեն, որ իրար իդեալական հասկանան, այդպես հետաքրքիր էլ չի լինի։ Երբ կողքիդ ճիշտ մարդ է ու սիրում եք իրար, հասկանում եք, որ ապագայում հաղթահարելու շատ բաներ են լինելու, միասին ենք անցնելու այդ ճանապարհը։ Կարևոր է՝ միասի՞ն եք անցնելու այդ ճանապարհը, պատրա՞ստ եք։

Սոֆյա․ - Ամուր հարաբերություններ կառուցելու հիմքը սերն է։ Դու զգում ես, որ նա քոնն է, երբ յոթ միլիարդ մարդուց նա դառնում է այն մեկը, ով դաջվում է հոգուդ մեջ՝ դառնալով միակը։ Նրա հետ մի ամբողջ կյանք անցկացնելու միտքը քեզ ոչ թե վախեցնում, այլ երջանկացնում է։  Հարաբերություններում սերը հիմնական դերակատարումն ունի, որովհետև տարբեր երևույթներ են, երբ նույն ճանապարհն անցնում ես սիրով ու առանց սիրո։ Հարաբերություններն ամեն օր պետք է ջրել, փայփայել, սնուցել։ Եթե անտարբեր եղար, կգա մի օր և ուղղակի դա էլ չի լինի։

-Ինչպե՞ս է համատեղ աշխատանքն ազդում հարաբերությունների վրա։ 

Աշոտ - Համատեղ աշխատելու դրական կողմն այն է, որ անդադար իրար հետ ենք, իրարից չենք հոգնում, իսկ բացասականն այն է, որ գնալով տուն՝ մեզ ստիպում ենք գործի մասին չխոսել։ Աշխատանքային ընթացքն ինչ֊որ չափով տանն էլ է շարունակվում։ Աշխատանք֊կենցաղ անցումը սահուն ու աննկատ է լինում, որովհետև երկուսս էլ հասկանում ենք, որ աշխատավայրում գործը մնում է գործ։ Երբ ինձ ռեժիսորի նման եմ պահում, այլ ոչ թե ամուսնու՝ Սաֆան շատ է նեղվում, բայց իրար հետ լեզու գտնում ենք։ Լավ է, որ մեր գործի բնույթը նույնն է։

Սոֆյա - Համատեղ աշխատանքը մեր կյանքում շատ կարևոր տեղ է զբաղեցնում՝ իմ և Աշոտի ծանոթությունը տեղի է ունեցել հենց նկարահանման հրապարակում։ Մինչև ամուսնությունն էլ երկար աշխատել ենք միասին, եթե իրարից ձանձրանալու խնդիր լիներ, դա արդեն տեղի ունեցած կլիներ։ Մեր համատեղ օրը շատ լեցուն, հումորային ու հետաքրքիր է անցնում։ Բարեբախտաբար, Աշոտն էլ դերասան է ու ինձ հասկանում է, եթե որոշ դեպքերում տնային գործերում թերանում եմ կամ չեմ հասցնում:

-Ի՞նչն է դառնում վեճի պատճառ։

Աշոտ - Հիմա չենք վիճում, աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի չվիճենք։ Սկզբնական շրջանում մեր տեսակների տարբերություններն իրար բախվում էին, վեճերը շատ էին, չէինք հասկանում իրար, հետո խոսում էինք, ամեն ինչ տեղն էր ընկնում։ Հատկապես, իմ առաջին նախագծի ընթացքում մեր միջև տարաձայնություններ շատ էին լինում։ Մինչև այդ բոլոր նախագծերում երկուսս էլ միայն դերասան էինք, երբ ես սկսեցի հանդես գալ որպես պրոդյուսեր ու ռեժիսոր, կային բաներ, որոնք չէի հանդուրժում, թույլ չէի տալիս, իսկ Սոֆյան չէր հարմարվում այդ մտքի հետ։ Արդյուքնում մի քիչ ես զիջեցի, մի քիչ Սոֆյան ու հստակ բաժանում դրեցինք՝ գործը գործ է, ընտանիքը՝ ընտանիք։  

Սոֆյա - Արդեն երկար ժամանակ է՝ չենք վիճում։ Նախկինում վեճերի առիթ էր հանդիսանում Աշոտի բնավորության այն գիծը, որ տեսակով մաքսիմալիստ է։ Աշոտի համար ամեն ինչ իդեալական պետք է լինի, իսկ ես ավելի էմոցիոնալ տեսանկյունից եմ  նայում հարցերին, շատ բաներ չեմ նկատում, կարևորություն չեմ տալիս։  Երբեմն նա կարող էր պահանջներ դնել, որոնք ես ուղղակի չհասկանայի ու սկսեինք վիճել։ Հիմա իրար շատ լավ ենք ճանաչում ու այդ առումով խնդիրներ չենք ունենում։

-Ռոմանտի՞կ եք։ 

Աշոտ- Կարելի է ինձ ռոմանտիկ մարդ համարել։ Մեկ֊մեկ ես էլ եմ մոմերով ռոմանտիկ ընթրիք պատրաստում։ Չնայած հիմա ժամանակը սուղ է ու ռոմանտիկան թերանում է։ Իմ ամենառոմանտիկ քայլը ծնկի եկած ամուսնության առաջարկություն անելն էր՝ մատանին դրեցի իր սիրուն մատիկին ու վերջ։ Հիմա չեմ հիշում այդ պահը, անկեղծ եմ ասում։ Նախապես այլ ծրագրեր էի մտածում։ Ես սրա մասին իրեն էլ չեմ ասել։ Bon Jovi-ի տեսահոլովակներից մեկում մի հետաքրքիր դրվագ կա, երբ հերոսն ուղղաթիռից թռչում է, մարդկանց թվում է, թե ինքնասպանություն է գործում, ներքևում սիրած աղջիկն է, հուզված նայում է, բայց պարաշյուտն անսպասելի բացվում է ու վրան գրված է՝ «Ամուսնացիր ինձ հետ»։ Նման բան կցանկանայի անել, բայց քանի որ պարաշյուտով թռչելուց վախեցա, չարեցի։ Սոֆան ինձ անընդհատ համոզում է, որ թռչենք պարաշյուտով, ես իրեն հետ եմ պահում այդ մտքից։

Սոֆյա․ - Ի զարմանս շատերի, Աշոտը ռոմանտիկ է։ Ես էմոցիոանալ մարդ եմ, բայց ոչ այնքան ռոմատիկ։ Ես ու Աշոտը կարող ենք անգամ չնշել սուրբ Վալենտինի օրը կամ Մարտի 8-ը, որովհետև մեզ համար կոնկրետ ինչ֊որ ֆիքսված օրեր չկան, որոնք պետք է պարտադիր նշել։ Կանայք կարող են նեղվել, նեղանալ, երբ նման օրերին իրենց կողակիցները որևէ բան չանեն իրենց համար, բայց ես այդպիսի գծեր չունեմ։ Դրանք ինձ համար սովորական օրեր են, քանի որ ես կարևորում եմ, թե ինչ ընթացք ունեն հարաբերությունները ամբողջ կյանքի կտրվածքով՝ որքան էմոցիոնալ, փոխադարձ սիրով, նվիրվածությամբ ու հարգանքով են լեցուն հարաբերությունները։ Հայաստանում, չգիտես ինչու, տղամարդիկ ամոթ են համարում իրենց սերը ցույց տալը, հոգատար լինելը, հատկապես, կնոջ հանդեպ, իսկ Աշոտն իր արարքներով միշտ ցույց է տալիս դա։ Ամուսինս մի շատ գնահատելի սովորություն ունի, որն այս տարիների ընթացքում չի դադարել ինձ զարմացնել։ Նա, անկախ զբաղվածությունից, տարածությունից, դժվարությունից, ուշադիր է, լինում է, որ նկարահանման ժամանակ  Դիլիջանից կամ Արցախից գա Երևան միայն ինձ տեսնելու համար, հետո այդքան ճանապարհը նորից հետ գնա։ Կարող է ինձ կարոտի, գա մի քանի ժամ ինձ հետ անցկացնի ու վերջ։ Սա շատ ռոմանտիկ է։

-Ամուսնացած միասին ապրելուց հետո: Ի՞նչ փոխեց օրհնություն ստանալը ձեր հարաբերություններում։

Աշոտ - Ամուսնությունից հետո կտրուկ փոփոխություն եղավ՝ երկուսս էլ մեծ պատասխանատվություն ենք վերցրել մեզ վրա։ Մենք հասկանում ենք՝ ամուսիններ ենք, սրանք արդեն հասուն հարաբերություններ են ու իրարից փախչելու տեղ չունենք։ Սա ստիպում է, որ իրար ավելի շատ զիջենք, խաղաղություն հաստատենք։ Կարծում եմ՝ սա է փոփոխությունը, որովհետև մենք մինչև ամուսնությունն էլ համատեղ ապրելու փորձ ունեինք։

Սոֆյա - Ամուսնությունը, ըստ էության, ոչինչ չփոխեց։ Մենք մինչև ամուսնությունն էլ համատեղ կյանք ու կենցաղ էինք վարում: Հասկացել էինք, որ եթե երկու մարդ իրար սիրում են, պետք է ուղղակի միասին լինեն։ Տարիների հետ հասունանալով՝ սկսում ես շատ երևույթների այլ կերպ նայել։ Մենք հասկացանք, որ ամուսնությունը պետք է գիտակցված լինի՝ դա քո ընտրությունն ու քո որոշումն է, ինչի համար պատասխանատու ես։ Ինձ ու Աշոտին կենցաղ ասվածը շատ էր վախեցնում, գուցե, որպես զույգ բացառություն ենք, որովհետև դրա ազդեցությունը մեր հարաբերություններում մինչև օրս չենք զգացել։ Հնարավոր է՝ դա մեր աշխատանքի բնույթից է, որովհետև դերասանների և այլ մասնագիտություն ունեցող մարդկանց առօրյան ու կենցաղը չեն կարող նույնը լինել։

Փաշինյանը իրավապահներին արդեն ութ տարի է՝ ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ»Փաշինյանը փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը. երեք պատճառ, երեք սցենար. «Փաստ»Ազգային շահերից հրաժարվելու ևս մեկ քայլ. «Փաստ»Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան Աբրահամյան«Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք». Արմեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին. «Փաստ»«Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ»Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածՆոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանԴատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Տրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր ԿամենդատյանՀանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանԻշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ ՍավգուլյանԳյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԱնարգանք է. հազարամյակների պայքարի արդյունքում ստեղծված մեր Անկախության հռչակագիրը փոխվում է այն ազգի ղեկավարի ցուցումով` ում դեմ մաքառել ենք. Նարեկ ԿարապետյանՇախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-իցԿոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր