Yerevan, 27.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Աշոտը շատ ռոմանտիկ է». սերը Աշոտ Տեր-Մաթևոսյանի և Սոֆյա Պողոսյանի ընտանիքում՝ ամուսնության ռոմանտիկ առաջարկից մինչև համատեղ կենցաղ

Lifestyle

Bon Jovi հայտնի խմբի տեսահոլովակից տպավորված նա որոշել էր ներկայիս կնոջն ամուսնության առաջարկություն անել ուղղաթիռից  «պարաշյուտով» թռչելով, բայց ընտրեց ավելի անվտանգ տարբերակ՝ ամուսնական մատանին սիրելիին հաձնեց ծնկի գալով։ Նրանց սիրավեպը սկզբում հեռուստասերիալի սցենարի մի մաս էր, բայց ավելի ուշ տեղափոխվեց իրականություն ու զարգացավ առանց սցենարի։ 

Դերասաններ Աշոտ-Տեր Մաթևոսյանն ու Սոֆյա Պողոսյանը հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող զույգերից են։ Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ  Tert.am Life-ը լուսանկարել է զույգին նկարահանման հրապարակում, որտեղ նրանք անցկացնում են օրվա մեծ մասը։ Ե՛վ տանը, և՛ աշխատավայրում միասին լինելու հանգամանքը նրանց հարաբերություններին չի խանգարում։ Չնայած Աշոտը խոստովանեց, որ «ամուսին Աշոտի»  հետ հեշտ է, սակայն «պրոդյուսեր, ռեժիսոր Աշոտի» հետ Սոֆյան այնքան էլ հեշտ չի հարմարվել։ 

Նույն թեմաների մասին ամուսինները Tert.am Life-ի հետ զրուցել են առանձին-առանձին։ 

 

-Ի՞նչն եք ամենից շատ սիրում Ձեր կողակցի մեջ։ 

Աշոտ - Սիրում եմ Սոֆյայի խաղաղասեր բնավորությունն ու իր բնույթը։ Սկզբում ուշադրություն ես դարձնում մարդու արտաքինին, իսկ հետագա շփման ընթացքում բացահայտում ես հոգին։

Սոֆյա - Սիրում եմ Աշոտի հոգատարությունն ու «գործի մարդ» տեսակը։ Նա արարքների տղամարդ է․ երևի, սա այն էր, ինչն ինձ առաջին վայրկյաններից գրավեց։ Նա այն եզակի տղամարդկանից է, որոնք ոչ թե ուղղակի խոսում են, այլ ապացուցում գործով։ Հաճախ չի էլ խոսում, ուղղակի լուռ անում է։ Աշոտը շատ հոգատար տղամարդ է, առհասարակ, շրջապատի ու, հատկապես, իր կնոջ հանդեպ։

-Ո՞րն է ամուր հարաբերությունների հիմքը։ 

Աշոտ - Ամուր հարաբերություններ կառուցելու առաջին քայլը ճիշտ մարդու գտնելն է։ Բնականաբար երկու մարդ մեկ մարմին չեն, որ իրար իդեալական հասկանան, այդպես հետաքրքիր էլ չի լինի։ Երբ կողքիդ ճիշտ մարդ է ու սիրում եք իրար, հասկանում եք, որ ապագայում հաղթահարելու շատ բաներ են լինելու, միասին ենք անցնելու այդ ճանապարհը։ Կարևոր է՝ միասի՞ն եք անցնելու այդ ճանապարհը, պատրա՞ստ եք։

Սոֆյա․ - Ամուր հարաբերություններ կառուցելու հիմքը սերն է։ Դու զգում ես, որ նա քոնն է, երբ յոթ միլիարդ մարդուց նա դառնում է այն մեկը, ով դաջվում է հոգուդ մեջ՝ դառնալով միակը։ Նրա հետ մի ամբողջ կյանք անցկացնելու միտքը քեզ ոչ թե վախեցնում, այլ երջանկացնում է։  Հարաբերություններում սերը հիմնական դերակատարումն ունի, որովհետև տարբեր երևույթներ են, երբ նույն ճանապարհն անցնում ես սիրով ու առանց սիրո։ Հարաբերություններն ամեն օր պետք է ջրել, փայփայել, սնուցել։ Եթե անտարբեր եղար, կգա մի օր և ուղղակի դա էլ չի լինի։

-Ինչպե՞ս է համատեղ աշխատանքն ազդում հարաբերությունների վրա։ 

Աշոտ - Համատեղ աշխատելու դրական կողմն այն է, որ անդադար իրար հետ ենք, իրարից չենք հոգնում, իսկ բացասականն այն է, որ գնալով տուն՝ մեզ ստիպում ենք գործի մասին չխոսել։ Աշխատանքային ընթացքն ինչ֊որ չափով տանն էլ է շարունակվում։ Աշխատանք֊կենցաղ անցումը սահուն ու աննկատ է լինում, որովհետև երկուսս էլ հասկանում ենք, որ աշխատավայրում գործը մնում է գործ։ Երբ ինձ ռեժիսորի նման եմ պահում, այլ ոչ թե ամուսնու՝ Սաֆան շատ է նեղվում, բայց իրար հետ լեզու գտնում ենք։ Լավ է, որ մեր գործի բնույթը նույնն է։

Սոֆյա - Համատեղ աշխատանքը մեր կյանքում շատ կարևոր տեղ է զբաղեցնում՝ իմ և Աշոտի ծանոթությունը տեղի է ունեցել հենց նկարահանման հրապարակում։ Մինչև ամուսնությունն էլ երկար աշխատել ենք միասին, եթե իրարից ձանձրանալու խնդիր լիներ, դա արդեն տեղի ունեցած կլիներ։ Մեր համատեղ օրը շատ լեցուն, հումորային ու հետաքրքիր է անցնում։ Բարեբախտաբար, Աշոտն էլ դերասան է ու ինձ հասկանում է, եթե որոշ դեպքերում տնային գործերում թերանում եմ կամ չեմ հասցնում:

-Ի՞նչն է դառնում վեճի պատճառ։

Աշոտ - Հիմա չենք վիճում, աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի չվիճենք։ Սկզբնական շրջանում մեր տեսակների տարբերություններն իրար բախվում էին, վեճերը շատ էին, չէինք հասկանում իրար, հետո խոսում էինք, ամեն ինչ տեղն էր ընկնում։ Հատկապես, իմ առաջին նախագծի ընթացքում մեր միջև տարաձայնություններ շատ էին լինում։ Մինչև այդ բոլոր նախագծերում երկուսս էլ միայն դերասան էինք, երբ ես սկսեցի հանդես գալ որպես պրոդյուսեր ու ռեժիսոր, կային բաներ, որոնք չէի հանդուրժում, թույլ չէի տալիս, իսկ Սոֆյան չէր հարմարվում այդ մտքի հետ։ Արդյուքնում մի քիչ ես զիջեցի, մի քիչ Սոֆյան ու հստակ բաժանում դրեցինք՝ գործը գործ է, ընտանիքը՝ ընտանիք։  

Սոֆյա - Արդեն երկար ժամանակ է՝ չենք վիճում։ Նախկինում վեճերի առիթ էր հանդիսանում Աշոտի բնավորության այն գիծը, որ տեսակով մաքսիմալիստ է։ Աշոտի համար ամեն ինչ իդեալական պետք է լինի, իսկ ես ավելի էմոցիոնալ տեսանկյունից եմ  նայում հարցերին, շատ բաներ չեմ նկատում, կարևորություն չեմ տալիս։  Երբեմն նա կարող էր պահանջներ դնել, որոնք ես ուղղակի չհասկանայի ու սկսեինք վիճել։ Հիմա իրար շատ լավ ենք ճանաչում ու այդ առումով խնդիրներ չենք ունենում։

-Ռոմանտի՞կ եք։ 

Աշոտ- Կարելի է ինձ ռոմանտիկ մարդ համարել։ Մեկ֊մեկ ես էլ եմ մոմերով ռոմանտիկ ընթրիք պատրաստում։ Չնայած հիմա ժամանակը սուղ է ու ռոմանտիկան թերանում է։ Իմ ամենառոմանտիկ քայլը ծնկի եկած ամուսնության առաջարկություն անելն էր՝ մատանին դրեցի իր սիրուն մատիկին ու վերջ։ Հիմա չեմ հիշում այդ պահը, անկեղծ եմ ասում։ Նախապես այլ ծրագրեր էի մտածում։ Ես սրա մասին իրեն էլ չեմ ասել։ Bon Jovi-ի տեսահոլովակներից մեկում մի հետաքրքիր դրվագ կա, երբ հերոսն ուղղաթիռից թռչում է, մարդկանց թվում է, թե ինքնասպանություն է գործում, ներքևում սիրած աղջիկն է, հուզված նայում է, բայց պարաշյուտն անսպասելի բացվում է ու վրան գրված է՝ «Ամուսնացիր ինձ հետ»։ Նման բան կցանկանայի անել, բայց քանի որ պարաշյուտով թռչելուց վախեցա, չարեցի։ Սոֆան ինձ անընդհատ համոզում է, որ թռչենք պարաշյուտով, ես իրեն հետ եմ պահում այդ մտքից։

Սոֆյա․ - Ի զարմանս շատերի, Աշոտը ռոմանտիկ է։ Ես էմոցիոանալ մարդ եմ, բայց ոչ այնքան ռոմատիկ։ Ես ու Աշոտը կարող ենք անգամ չնշել սուրբ Վալենտինի օրը կամ Մարտի 8-ը, որովհետև մեզ համար կոնկրետ ինչ֊որ ֆիքսված օրեր չկան, որոնք պետք է պարտադիր նշել։ Կանայք կարող են նեղվել, նեղանալ, երբ նման օրերին իրենց կողակիցները որևէ բան չանեն իրենց համար, բայց ես այդպիսի գծեր չունեմ։ Դրանք ինձ համար սովորական օրեր են, քանի որ ես կարևորում եմ, թե ինչ ընթացք ունեն հարաբերությունները ամբողջ կյանքի կտրվածքով՝ որքան էմոցիոնալ, փոխադարձ սիրով, նվիրվածությամբ ու հարգանքով են լեցուն հարաբերությունները։ Հայաստանում, չգիտես ինչու, տղամարդիկ ամոթ են համարում իրենց սերը ցույց տալը, հոգատար լինելը, հատկապես, կնոջ հանդեպ, իսկ Աշոտն իր արարքներով միշտ ցույց է տալիս դա։ Ամուսինս մի շատ գնահատելի սովորություն ունի, որն այս տարիների ընթացքում չի դադարել ինձ զարմացնել։ Նա, անկախ զբաղվածությունից, տարածությունից, դժվարությունից, ուշադիր է, լինում է, որ նկարահանման ժամանակ  Դիլիջանից կամ Արցախից գա Երևան միայն ինձ տեսնելու համար, հետո այդքան ճանապարհը նորից հետ գնա։ Կարող է ինձ կարոտի, գա մի քանի ժամ ինձ հետ անցկացնի ու վերջ։ Սա շատ ռոմանտիկ է։

-Ամուսնացած միասին ապրելուց հետո: Ի՞նչ փոխեց օրհնություն ստանալը ձեր հարաբերություններում։

Աշոտ - Ամուսնությունից հետո կտրուկ փոփոխություն եղավ՝ երկուսս էլ մեծ պատասխանատվություն ենք վերցրել մեզ վրա։ Մենք հասկանում ենք՝ ամուսիններ ենք, սրանք արդեն հասուն հարաբերություններ են ու իրարից փախչելու տեղ չունենք։ Սա ստիպում է, որ իրար ավելի շատ զիջենք, խաղաղություն հաստատենք։ Կարծում եմ՝ սա է փոփոխությունը, որովհետև մենք մինչև ամուսնությունն էլ համատեղ ապրելու փորձ ունեինք։

Սոֆյա - Ամուսնությունը, ըստ էության, ոչինչ չփոխեց։ Մենք մինչև ամուսնությունն էլ համատեղ կյանք ու կենցաղ էինք վարում: Հասկացել էինք, որ եթե երկու մարդ իրար սիրում են, պետք է ուղղակի միասին լինեն։ Տարիների հետ հասունանալով՝ սկսում ես շատ երևույթների այլ կերպ նայել։ Մենք հասկացանք, որ ամուսնությունը պետք է գիտակցված լինի՝ դա քո ընտրությունն ու քո որոշումն է, ինչի համար պատասխանատու ես։ Ինձ ու Աշոտին կենցաղ ասվածը շատ էր վախեցնում, գուցե, որպես զույգ բացառություն ենք, որովհետև դրա ազդեցությունը մեր հարաբերություններում մինչև օրս չենք զգացել։ Հնարավոր է՝ դա մեր աշխատանքի բնույթից է, որովհետև դերասանների և այլ մասնագիտություն ունեցող մարդկանց առօրյան ու կենցաղը չեն կարող նույնը լինել։

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference