Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»


Լեոնիդը Նժդեհի գաղափարները կրող եզակի հրամանատարներից էր. այսօր հերոսի ծննդյան օրն է (տեսանյութ)

Նա հաճախ էր ասում. «Ամենաթանկ երևույթը կամավոր զինվորագրված հայ տղան է»: Իր համոզմունքին հավատարիմ՝ Արցախյան ազատամարտի ընթացքում Լեոնիդ Ազգալդյանն իր ջոկատով ազատագրեց 27 գյուղ՝ ընդամենը 6 զոհ տալով: «Ազատագրական բանակի» յոթերորդ զոհն ինքը՝ հրամանատարն էր: Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է Թիֆլիսում 1942 թ. նոյեմբերի 22-ին: Դպրոցն ավարտելով Երևանում՝ ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, այնուհետև տեղափոխվել Երևանի պետական համալսարան: Ֆիզիկոս, մարզիկ, մտավորական Լեոնիդ Ազգալդյանն Արցախյան շարժման սկզբնավորման օրից մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին: Նա առաջիններից մեկն էր, որ շարժման առաջին օրերից համոզված էր, որ այն ի վերջո վերածվելու է պատերազմի, և ձեռնամուխ եղավ նոր զենքերի վրա աշխատելուն: 1990 թ. փետրվարին Աշոտ Նավասարդյանի հետ ստեղծեց «Անկախության բանակն» ու վարեց նրա հրամանատարությունը՝ կազմակերպելով մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցեց ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրեց և իրականացրեց խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը: Երբ Աշոտ Նավասարդյանը հիմնադրեց Հայաստանի հանրապետական կուսակցությունը, երդվյալ անկուսակցական Լեոնիդն առանձնացավ և 1991թ. հունիսին Հովսեփ Հովսեփյանի հետ միասին ստեղծեց «Ազատագրական բանակը», որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուոք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը: «Ազատագրական բանակը» մասնակցել է Արցախի բոլոր կարևոր ճակատամարտերին՝ բացառությամբ երկուսի՝ Շուշիի և Մալիբիլիի: Շուշիի ազատագրման գործողության ժամանակ Լեոնիդի զինվորները պահում էին ամբողջ արևմտյան գիծը, որպեսզի ադրբեջանական զորքերը չկարողանան զորք շարժել դեպի Շուշի: «Լեոնիդը Նժդեհի գաղափարները կրող եզակի հրամանատարներից էր Արցախյան ազատամարտում, նա միշտ եղել է նախաձեռնողը, ոգի տվողը, կռվել է զինվորի կողքին և ոչ մի անգամ թիկունքից չի հրամայել: Նրա հանճարը գաղափարական էր: Մագնիսը երկու բևեռ է ունենում, բայց Լեոնիդը բազմաբևեռ մագնիս էր. նա ձգում էր տարբեր տեսակի մարդկանց, ու անհասկանալի է, թե ինչպես էր նրան դա հաջողվում: Շատերն էին խնդրում ջոկատում ընդգրկվել, իսկ այնտեղ խիստ կանոններ կային՝ չծխել, չխմել, զենքի հանդեպ միշտ ուշադիր լինել: Բայց կամավորները նրա մոտ էին գալիս»,-հիշում է Ազգալդյանի զինվորներից մեկը՝ Գագիկ Գինոսյանը: Զինակիցները հիշում են, որ Լեոնիդը միշտ զինվորի կողքին էր՝ նրան հավասար: Նրա ջոկատում երբեք խնդիրներն ուժի կամ կոպտության միջոցով չէին լուծվում: Եղել են դեպքեր, երբ Լեոնիդը, հերթապահության ժամանակ քնած զինվորի նկատելով, ոչ միայն չի պատժել, այլև ուղարկել է քնելու՝ ինքը նրա փոխարեն կանգնելով դիտակետում: Մի անգամ Լեոնիդի ջոկատի երկու տասնվեցամյա պատանիներ հրացաններով նետվում են մոտեցող տանկին ընդառաջ: Երբ Լեոնիդը նրանց ուժով հետ է բերում խրամատ ու բարկանում, թե ինչպե՞ս կարող են հրացանով տանկի դեմ դուրս գալ, նրանք ասում են, «Երբ Դուք մեզ հետ եք, մեզ թվում է՝ պարսատիկով էլ կարող ենք տանկ ոչնչացնել»: Երբ Լեոնիդի ջոկատին անդամագրվել ցանկացողներն ասում էին, որ պատրաստ են հայրենիքի համար մեռնելու, Լեոնիդը նրանց չէր ընդունում: «Ինձ մեռնողներ պետք չեն, ինձ ապրողներ ու պայքարողներ են պետք»,- ասում էր նա: Լեոնիդը համոզված էր, որ ով կորցնի Արցախը, նա կկործանվի. եթե Հայաստանը կորցնի Արցախը, Հայաստանը կկործանվի, եթե Ադրբեջանը՝ ապա այն: Իսկ Արցախը նրանն է, ում պատկանում է Շուշին: «Երբեք ոչ մեկի ճախրանքը մի´ ընդհատեք»,- ասաց մի անգամ Լեոնիդը, երբ զինվորներից մեկն իր հրացանն ուղղեց սավառնող արծվի ուղղությամբ: -«Եվ մի´ մոռացեք, որ այս թռչունը մեր զինանշանի վրա է»: Լեոնիդի ճախրանքն ընդհատվեց քսան մեկ տարի առաջ՝ 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ՝ թշնամու դավադիր գնդակից: Լեոնիդ Ազգալդյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա Կոստանյան«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք Չալաբյան«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանը