Yerevan, 13.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լեոնիդը Նժդեհի գաղափարները կրող եզակի հրամանատարներից էր. այսօր հերոսի ծննդյան օրն է (տեսանյութ)

TV
Նա հաճախ էր ասում. «Ամենաթանկ երևույթը կամավոր զինվորագրված հայ տղան է»: Իր համոզմունքին հավատարիմ՝ Արցախյան ազատամարտի ընթացքում Լեոնիդ Ազգալդյանն իր ջոկատով ազատագրեց 27 գյուղ՝ ընդամենը 6 զոհ տալով: «Ազատագրական բանակի» յոթերորդ զոհն ինքը՝ հրամանատարն էր: Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է Թիֆլիսում 1942 թ. նոյեմբերի 22-ին: Դպրոցն ավարտելով Երևանում՝ ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, այնուհետև տեղափոխվել Երևանի պետական համալսարան: Ֆիզիկոս, մարզիկ, մտավորական Լեոնիդ Ազգալդյանն Արցախյան շարժման սկզբնավորման օրից մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին: Նա առաջիններից մեկն էր, որ շարժման առաջին օրերից համոզված էր, որ այն ի վերջո վերածվելու է պատերազմի, և ձեռնամուխ եղավ նոր զենքերի վրա աշխատելուն: 1990 թ. փետրվարին Աշոտ Նավասարդյանի հետ ստեղծեց «Անկախության բանակն» ու վարեց նրա հրամանատարությունը՝ կազմակերպելով մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցեց ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրեց և իրականացրեց խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը: Երբ Աշոտ Նավասարդյանը հիմնադրեց Հայաստանի հանրապետական կուսակցությունը, երդվյալ անկուսակցական Լեոնիդն առանձնացավ և 1991թ. հունիսին Հովսեփ Հովսեփյանի հետ միասին ստեղծեց «Ազատագրական բանակը», որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուոք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը: «Ազատագրական բանակը» մասնակցել է Արցախի բոլոր կարևոր ճակատամարտերին՝ բացառությամբ երկուսի՝ Շուշիի և Մալիբիլիի: Շուշիի ազատագրման գործողության ժամանակ Լեոնիդի զինվորները պահում էին ամբողջ արևմտյան գիծը, որպեսզի ադրբեջանական զորքերը չկարողանան զորք շարժել դեպի Շուշի: «Լեոնիդը Նժդեհի գաղափարները կրող եզակի հրամանատարներից էր Արցախյան ազատամարտում, նա միշտ եղել է նախաձեռնողը, ոգի տվողը, կռվել է զինվորի կողքին և ոչ մի անգամ թիկունքից չի հրամայել: Նրա հանճարը գաղափարական էր: Մագնիսը երկու բևեռ է ունենում, բայց Լեոնիդը բազմաբևեռ մագնիս էր. նա ձգում էր տարբեր տեսակի մարդկանց, ու անհասկանալի է, թե ինչպես էր նրան դա հաջողվում: Շատերն էին խնդրում ջոկատում ընդգրկվել, իսկ այնտեղ խիստ կանոններ կային՝ չծխել, չխմել, զենքի հանդեպ միշտ ուշադիր լինել: Բայց կամավորները նրա մոտ էին գալիս»,-հիշում է Ազգալդյանի զինվորներից մեկը՝ Գագիկ Գինոսյանը: Զինակիցները հիշում են, որ Լեոնիդը միշտ զինվորի կողքին էր՝ նրան հավասար: Նրա ջոկատում երբեք խնդիրներն ուժի կամ կոպտության միջոցով չէին լուծվում: Եղել են դեպքեր, երբ Լեոնիդը, հերթապահության ժամանակ քնած զինվորի նկատելով, ոչ միայն չի պատժել, այլև ուղարկել է քնելու՝ ինքը նրա փոխարեն կանգնելով դիտակետում: Մի անգամ Լեոնիդի ջոկատի երկու տասնվեցամյա պատանիներ հրացաններով նետվում են մոտեցող տանկին ընդառաջ: Երբ Լեոնիդը նրանց ուժով հետ է բերում խրամատ ու բարկանում, թե ինչպե՞ս կարող են հրացանով տանկի դեմ դուրս գալ, նրանք ասում են, «Երբ Դուք մեզ հետ եք, մեզ թվում է՝ պարսատիկով էլ կարող ենք տանկ ոչնչացնել»: Երբ Լեոնիդի ջոկատին անդամագրվել ցանկացողներն ասում էին, որ պատրաստ են հայրենիքի համար մեռնելու, Լեոնիդը նրանց չէր ընդունում: «Ինձ մեռնողներ պետք չեն, ինձ ապրողներ ու պայքարողներ են պետք»,- ասում էր նա: Լեոնիդը համոզված էր, որ ով կորցնի Արցախը, նա կկործանվի. եթե Հայաստանը կորցնի Արցախը, Հայաստանը կկործանվի, եթե Ադրբեջանը՝ ապա այն: Իսկ Արցախը նրանն է, ում պատկանում է Շուշին: «Երբեք ոչ մեկի ճախրանքը մի´ ընդհատեք»,- ասաց մի անգամ Լեոնիդը, երբ զինվորներից մեկն իր հրացանն ուղղեց սավառնող արծվի ուղղությամբ: -«Եվ մի´ մոռացեք, որ այս թռչունը մեր զինանշանի վրա է»: Լեոնիդի ճախրանքն ընդհատվեց քսան մեկ տարի առաջ՝ 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ՝ թշնամու դավադիր գնդակից: Լեոնիդ Ազգալդյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding