Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության բռնկման մասշտաբը, բռնկում, որը զարգանում է Արևմտյան Աֆրիկայում, խիստ թերագնահաված է, և այն կարող է տևել ևս մի քանի ամիս: Այս նախազգուշացմամբ հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ առողջապահության բնագավառում ՄԱԿ-ի հատուկ գործակալությունը, վկայակոչելով Աֆրիկայում աշխատող բժիշկներին, հաղորդել է, որ Էբոլայով ախտահարվածների և դրանից մահացածների թվաքանակը չի արտացոլում ընդհանուր պատկերը, ինչի հետևանքով «բռնկման մասշտաբը խիստ թերագնահատված է»:
«Ինչպես սպասվում է, բռնկումը կտևի ևս որոշ ժամանակ: Պատասխան միջոցների գործառական պլանը նախատեսված է հետագա մի քանի ամիսների համար»,- ընդգծել է ԱՀԿ-ն:
Վերջին տվյալներով՝ Գվինեայում, Լիբերիայում, Սիեռա Լեոնեում և Նիգերիայում սուր վիրուսային վարակի զոհ է դարձել 1069 մարդ, 1975-ն ախտահարված է, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: