Երևան, 08.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ին Մի ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ Կարապետյան Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն Մանվելյան Դեղերի ոլորտում պետք է մշակվի նոր քաղաքականություն՝ ի սպաս մեր ժողովրդի առողջության․ Արեգ Սավգուլյան Պահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից` վայր դնել պատգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից․ Արտյոմ Սիմոնյան Մեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Մենք կփոխենք մեր ընթացքը․ Փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ Իշխանության քայլերը հանգեցնելու են ավելի մեծ ըմբոստության երիտասարդների շրջանում․ Աննա Կոստանյան


Թրամփը հետաքրքրվել է «կեղտոտ» Պուերտո Ռիկոն Գրենլանդիայի հետ փոխանակելու հնարավորությամբ

Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքրվել է Պուերտո Ռիկոն Գրենլանդիայի հետ փոխանակելու հնարավորությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության նախկին աշխատակից Մայլզ Թեյլորը MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«2018 թվականի օգոստոսին ուղևորության ընթացքում Թրամփն, իրականում, հայտնել է, որ ցանկանում է իմանալ՝ կարո՞ղ ենք արդյոք Պուերտո Ռիկոն փոխանակել Գրենլանդիայի հետ»,- ասել է նա։

Նախարարության նախկին աշխատակիցն ընդգծել է, որ Թրամփի խոսքով՝ «Պուերտո Ռիկոն կեղտոտ վայր է, իսկ մարդիկ՝ աղքատ»։

«Ես դա որպես կատակ չեմ ընդունել»,- նշել է Թեյլորը:

Ավելի վաղ ներքին անվտանգության նախարարի նախկին պաշտոնակատար Էլեյն Դյուկը The New York Times-ին տված հարցազրույցում պատմել էր, որ 2017 թվականին փոթորկից հետո, որն ամենամեծ վնասն է հասցրել Պուերտո Ռիկոյին, Թրամփը վրդովված ակնարկել է ազատվել «այդ ակտիվից»՝ հետաքրքրվելով, թե արդյոք չեն կարող վաճառել այն։

Հիշեցնենք, որ 2019 թվականին The Wall Street Journal-ը նյութ էր հրապարակել առ այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս իր օգնականներին հարցրել է Գրենլանդիայի՝ Դանիայի ինքնավար տարածքի գնման հնարավորության մասին:

Ինչպես պարբերականին պատմել էին Թրամփի երկու օգնականները, նա բազմիցս հարցրել էր նրանց և մյուսներին՝ հնարավոր է արդյոք գնել այն, նա նույնիսկ խնդրել էր Սպիտակ տան իրավախորհրդատուին գնման վերաբերյալ իրավական ուսումնասիրություն կատարել:

Հետագայում Թրամփը լրագրողների հետ զրույցում անձամբ էր հաստատել այդ տեղեկությունը: Գրենլանդիայի` ԱՄՆ-ին վաճառելու հնարավորությունը մեկնաբանել էր նաև Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը:

«Գրենլանդիան Դանիայինը չէ։ Գրենլանդիան Գրենլանդիայինն է: Ես իսկապես հույս ունեմ, որ այս ամենն անմիտ կատակ է»,- հայտնել էր նա:

Նշենք, որ Գրենլանդիան երկրագնդի ամենախոշոր կղզին է, զբաղեցնում է ավելի քան 2 միլիոն ք/կմ տարածք։ Կղզու արտաքին քաղաքականությամբ և անվտանգության ապահովմամբ զբաղվում է Կոպենհագենը։

Փաշինյանի նպատակն այն էր, որ բոլորին ցույց տար, որ ինքը այն մարդն է, որին բոլորն ընդունում են. Ռոբերտ ՔոչարյանՍոֆի Մխեյանը նշում է ծննդյան տարեդարձը Մայրության և գեղեցկության օրը մեծ շուքով ու ջերմությամբ նշվեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) Հյուսիսային Կորեան hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հիմա ինքնիշխան ենք, թե՞ ինքնիշխան չենք․ Էդմոն ՄարուքյանԱմբողջ խմբակցությունով առավոտից երեկո մեզնից եք խոսում. էս ի՞նչա քաղաքի վիճակը, ամոթը լավ բանա․ Ալիկ ԱլեքսանյանՀայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն. Մուրազ ՇամոյանԿոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը Ագրեuիվ հարձակման մոտեցումը պարտnւթյուն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև hրադադարի մասինԵրևանում մեկնարկել է Doing Digital չորրորդ ֆորումըՈւսուցիչները՝ Ուժեղ Հայաստանում. Նարեկ ԿարապետյանՀրադшդարը չի ներառում Լիբանանը․ Նեթանյահու Մեծ օր է համաշխարհային խաղաղության համար․ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը, մենք պարզապես «կսպասենք», որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ կընթանա․ ԹրամփԿոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովումՊատերազմի մասին թեզը բացարձակ կեղծիք է․ Ավետիք Չալաբյան Պաշտպանական ներուժի բարձրացումը պատկերացնում ենք եռաստիճան համակարգով․ Նաիրի ՍարգսյանՄիրզոյանը Կալասից հետաքրքրվել է խոստացված գումարներից «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ինՄի ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոններ հիմնվեցին. «Ուժեղ Հայաստան»Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն ՄանվելյանՆախարարներին 7-ական միլիոն պարգևավճար, իսկ թոշակառույին 10 հազար. Վանաձոր. ԼՈՌԻ Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա՞ ժողովրդի քվեն. Գյումրի. ՇԻՐԱԿ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե տեսնեք. Գյումրի. ՇԻՐԱԿ Դեղերի ոլորտում պետք է մշակվի նոր քաղաքականություն՝ ի սպաս մեր ժողովրդի առողջության․ Արեգ ՍավգուլյանՊահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից` վայր դնել պատգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից․ Արտյոմ ՍիմոնյանՄեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետԽոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Մենք կփոխենք մեր ընթացքը․ Փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետԱկբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել ԵՄ-ում էներգիայի 47.3 տոկոսն ապահովել են վերականգնվող էներգիայի աղբյուրներըԻշխանության քայլերը հանգեցնելու են ավելի մեծ ըմբոստության երիտասարդների շրջանում․ Աննա ԿոստանյանՎախը ստիպում է Փաշինյանին արագ արձագանքել, բայց դա իրականությունից փախուստի արձագանք է․ Մարիաննա Ղահրամանյան Ինչի պետք է պատրաստ լինի հայ մարդը սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը պաշտպանելու համար․ Ավետիք Չալաբյան Չի կարող հայ կոչվել նա, ով ուրանում է հայի ինքնությունն ու պատմությունը․ Ավետիք ՔերոբյանԱհա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ․ Նարեկ ԿարապետյանԻրանի քաղաքակրթության վերացման սպառնալիք շանտաժը հոդս ցնդեց․ Հրայր ԿամենդատյանԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր Կամենդատյան18 արդարների գործով դատական նիստի օրը հայտնի էԻնչ ենք մենք առաջարկում արդյունաբերության բնագավառում․ Հրայր Կամենդատյան Խոսքը՝ գործի փոխարեն, թե՞ գործը՝ խոսքի փոխարեն. ընտրության առաջ կանգնած հասարակությունըԴատարկ տներ, կորած սուբսիդիաներ․ Տավուշում բացահայտվում է գյուղական բնակարանաշինության ծրագրի իրական պատկերըԻսրայելը կոչ է արել ԱՄՆ-ին զիջումների չգնալ Իրանի հարցում․ Axios Թրամփը հայտարարել է, որ իրեն «բոլորովին չի անհանգստացնում» ռազմական հանցագործությունների հնարավոր մեղադրանքըՄի վախեցիր Նիկոլ Փաշինյան․ Ալիկ ԱլեքսանյանՌԴ-ն էներգակիրների մատակարարման հսկայական քանակությամբ հայտեր ունի. Պեսկով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Lexus»-ը