Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան


«Հնա­րա­վոր է մեր­ժել թուր­քա­կան ապ­րան­քի ներ­մու­ծու­մը, եթե պե­տու­թյու­նը մշա­կի հա­մա­պա­տաս­խան մե­խա­նիզմ­ներ»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախում պատերազմի մեկնարկից օրեր անց սոցիալական ցանցերում սկսեց շրջանառվել թուրքական ապրանքներից հրաժարվելու անհրաժեշտության թեզը։ Հիմնական միտքը հետևյալն է՝ «մեր փողով զենք են գնում, հետո կրակում մեր զինվորների վրա»։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է՝ վերջին տարիների ընթացքում ոչ մեկ անգամ այս թեման ակտիվացել և ակտուալացել է, քանի անգամ են կոչեր հնչել, օրվա և շաբաթվա կտրվածքով իրականացվել որոշակի ակցիաներ։ «Հետո ինչ-որ պահի և ինչ-որ հանգամանքներից ելնելով այս գործընթացը դադարել է։

Ինչո՞ւ եմ սա ֆիքսում։ Եթե հետ գնանք և տեսնենք այդ հին հայտարարությունները և մեկնաբանությունները, ըստ էության, փոխվել են միայն այս պատերազմի ինտենսիվ գործողությունները և ատելության ֆոնի ավելացումը, բայց դրանից տնտեսական կառուցվածքը չի փոխվում։ Հիմա խնդիրը պետք է դիտարկենք այս հարթության մեջ։ Արդյոք հնարավո՞ր է մերժել թուրքական ապրանքի ներմուծումը։ Այո՛, հնարավոր է, եթե պետությունը ձեռնարկի համապատասխան քայլեր։ Պետությունը պետք է ուսումնասիրի և հասկանա, թե որ երկրներում նույն գնային սեգմենտում կան համարժեք առաջարկներ, որոնք այսօր կան Թուրքիայում։

Վերցնենք տեքստիլ արտադրանքը, հագուստի մի մասը կարող է կոմպենսացվել, օրինակ՝ չինական ապրանքով, իսկ թելի պարագայում չինականները հնարավոր է համապատասխան որակ չկարողանան ապահովել։ Այսինքն՝ պետք է հասկանանք, թե թելերն ու կտորը որտեղից ենք կարողանալու նույն գնով ներմուծել։ Հաջորդ հարցը՝ եթե անգամ հագուստը փոխարինելու ենք չինականով, ապա պետք է հասկանանք, որ գործ ենք ունենալու ծավալների մեծացման հետ, որովհետև երկու-երեք հազար դոլարով հնարավոր էր գնալ և Թուրքիայից ապրանք բերել, իսկ Չինաստանից հնարավոր չէ։ Պետությունը պետք է կարողանա գործիքակազմ մշակել, որպեսզի գործարարների միավորումը՝ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, այսինքն՝ մի քանի ԱՁների միավորումով ձևավորվող գործառույթը, այսպես ասած, պարզեցված կամ որոշակի առումով արտոնություն ստացած կարգավիճակ ունենա ինչ-որ ժամանակ՝ շուկայում դիրքավորվելու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը։

Նա ընդգծում է՝ երբ ամեն ինչ կազմակերպվի պետական մակարդակով և համապատասխան ծրագրերի միջոցով, անպայման կունենանք արդյունք, որի պարագայում ինքներս վնասներ չենք կրի։ «Եթե չկազմակերպենք պետական մակարդակով, ապա այս փուլում միայն մեզ կվնասենք։ Լրիվ այլ հարց է, երբ քննարկում ենք Թուրքիայից ներմուծվող ապրանքի իրացման կամ ներմուծման փուլում խնդիրների ստեղծումը, որով իսկ կասեցնում ենք կամ բարդացնում թուրքական ապրանքի մուտքը ՀՀ տարածք, մեկ այլ հարց է, երբ դիտարկում ենք արդեն իսկ Թուրքիայից Հայաստան ներմուծված ապրանքը, որի համար մեր քաղաքացիները վճարել են։

Այս փուլում Թուրքիային արդեն համապատասխան օգուտը որպես պետություն տվել ենք, որովհետև մեր քաղաքացին գնացել է, ապրանքի համար վճարել և բերել Հայաստան։ Երբ ՀՀ տարածքում չենք գնում ապրանքը, վնասում ենք բացառապես մեր քաղաքացուն և մեր պետական բյուջեին, որովհետև այդ շրջանառությունն իր հերթին ստեղծելու էր համապատասխան հարկային պարտավորություններ, որն էլ գնալու էր բյուջե։ Արդյոք կարելի՞ է քննարկել հենց այս փուլում այդ ապրանքների իրացման, դուրսբերման հարցը։ Սա քննարկման ենթակա է, կարելի է կազմակերպել այդ ապրանքների ինքնարժեքային հաշվարկները և կազմակերպել վերաարտահանում այլ երկիր։

Վերաարտահանման ընթացքում բիզնեսը կրում է տույժեր, որոնք էլ պետք է վճարի պետությունը։ Կարծում եմ՝ բյուջեի վրա այս պահին տույժտուգանքի բեռ դնելը սխալ կլինի։ Բայց պետք է մշակել մեխանիզմ, որը կկանխի թուրքական ապրանքների հետագա ներմուծումը, այլ ոչ թե առկա ապրանքի վաճառքը։ Այս փուլում պետք է շրջանցենք հուզական, հայրենասիրական ֆոնի վրա հորդորներով, կոչերով դիմելու մեխանիզմը, ստեղծենք պետական համապատասխան կուրս և հետո միայն հայրենասիրական կոչերով այնպես անենք, որ այդ կուրսը պահելը հեշտ լինի։

Կոչերն անհրաժեշտ են, որպեսզի սկսենք համապատասխան պետական մոտեցում ցույց տալ, պետությունը կհասկանա, որ կա թուրքական ապրանքներից հրաժարվելու հանրային պահանջ, մյուս կողմից արդեն պետք է այնպես անենք, որ պետության գործիքակազմի ներդրումից հետո հանրային պահանջը հեշտացնի որոշման կյանքի կոչումը»,-նշում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այս փուլում պետք է հավասարակշռենք մեր էմոցիաները, ինչպես պատերազմական իրավիճակում ենք բոլորին ասում, որ մի կողմից չափազանցված էյֆորիան է սխալ, մյուս կողմից էլ՝ հիասթափությունը, պետք է սթափ և զգոն մտածողություն, նույնն էլ պետք է անել նաև տնտեսական կյանքում։

«Շատ կարևոր է, որ խնդիրը չմղենք երկրորդ պլան և կարևորենք այն, որ պետք է քայլեր ձեռնարկենք, որ հնարավորինս քչացնենք կամ զրոյի հասցնենք հանրապետության տարածքում թուրքական ապրանքների առկայությունը, բայց մյուս կողմից պետք է քայլեր ձեռնարկենք, որ չլինի դրա նկատմամբ կարոտ և պահանջ։ Այսօր շուկայում շատ մեծ ծավալի թուրքական ապրանք ունենք։ Պետք չէ նաև, որ մեզ խաբենք, թուրքական ապրանքների վրայից մաքրենք անունը և ասենք, որ սա դարձավ տեղական։ Պետք չէ գնալ ինքնախաբեության, պետք է ընդգծված կուրս, ապրանքների ծավալների իրացման ապահովում կամ վերաարտահանման ապահովում, եթե համարժեք ապրանքների ներմուծում կարողացել ենք ապահովել, որովհետև տեղական արտադրության կազմակերպումը դժվար է, մեկ օրում չի լինի, ժամանակատար գործընթաց է։

Բացի դա, շուկաների հստակ տարանջատում, որոնք ենք փորձելու ինքնուրույն «փակել», որոնց պարագայում է ներմուծում լինելու և որ երկրներից: Այս ամենի կոմպլեկտ ներդրման պայմաններում հեշտությամբ կկարողանանք ամբողջությամբ հրաժարվել թուրքական ապրանքներից։ Հակառակ պարագայում ունենալու ենք կարճաժամկետ կտրվածքով հայրենասիրական կոչ-հորդորներ,իսկ այդ ընթացքում տուժելու են բացառապես մեր տնտեսվարող սուբյեկտները։ Մինչ հաջորդ ներմուծումներն այս ֆոնը բավականին նվազելու է, մարդիկ հիասթափվելու են, որ կոչերը տեղ չհասան, իսկ այդ ապրանքները լավ էլ վաճառվեցին և ունենալու ենք այն, ինչ ունեցել ենք երկար տարիներ։ Այս ամենը պետք է կանոնակարգել և հարցի վերաբերյալ ունենալ պետական դիրքորոշում»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԲաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել Կարապետյան«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ