Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ» Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ» «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ» «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»


Քաղաքապետարանում տեղի է ունեցել Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ամփոփիչ միջոցառումը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի եզրափակիչ փուլ դուրս եկած մասնակիցներին: Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, կարևորելով նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ու երիտասարդ վավերագրողների աշխատանքը, նշել է, որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է գեղեցիկ նախաձեռնություններին աջակցելու հարցում: «Մենք միշտ պատրաստակամ ենք օժանդակելու գեղեցիկ նախաձեռնություններին, հնարավորություն ընձեռելու հատկապես երիտասարդ ստեղծագործ սերնդին ու մարդկանց: Վավերագրությունը հայ իրականությունում նոր երևույթ չէ, սակայն տարեցտարի փոփոխվում է, և յուրաքանչյուր ժամանակաշրջան ու սերունդ իր վավերագրումն ու փաստավավերագրումն է բերում: Օրեցօր փոփոխվող աշխարհում այսօր էլ մենք տեսնում ենք երևույթներ, որոնք անհրաժեշտ են հրատապորեն արձանագրելու, փաստելու և վավերագրելու, և շատ լավ է, որ երիտասարդ սերունդը ձեռնամուխ է եղել իր կյանքի, կենսագրության և կենսակերպի պայմաններն ու նախադրյալները, նաև իր տեսածը վավերագրելու, ժապավենին հանձնելու գործին, որը կարող է ծառայել հաջորդ սերունդներին»,- ընդգծել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն էլ, շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հյուրընկալության ու քաղաքապետարանի ճեմասրահում մրցույթի ամփոփիչ միջոցառումը կազմակերպելու հնարավորության համար, նկատել է, որ այս ձևաչափը ևս մեկ միջոց է երիտասարդների աշխատանքը հանրությանը ներկայացնելու և այն քաջալերելու ուղղությամբ: «Վավերագրական ֆիլմերը կարևոր և լավ գործիք են սոցիալական, քաղաքական և տնտեսական խնդիրները ներկայացնելու, վերհանելու համար: Իսկապես ուրախալի էր տեսնել, թե ինչպես են երիտասարդ վավերագրողներն աշխատում տեղացի և օտարերկրացի փորձառու մասնագետների հետ: Նրանք մեզ մոտ եկան գաղափարով և գաղափարը կարողացան վերածել տեսլականի և իրենց ձեռքը վերցնելով տեսախցիկը՝ այդ գաղափարները վերածեցին ֆիլմերի»,- նշել է դեսպանը: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանն էլ նշել է, որ իսկապես հետաքրքիր ու հաճելի է հենց քաղաքապետարանի ճեմասրահում դիտել լավագույնը ճանաչված ֆիլմերը: «Մեր նպատակն է խրախուսել ու ոգևորել երիտասարդ վավերագրողներին, և պիտի ասեմ, որ մենք տվեցինք մեկնակետը և իսկապես գոհ ենք արդյունքներից, ինչն էլ մեզ հնարավորություն է տալիս ասելու, որ այս գաղափարը լինելու է շարունակական: Շնորհակալություն եմ ուզում հայտնել քաղաքապետարանին, որ մեր կողքին են ու քաջալերում են մեր այս աշխատանքը»,- նշել է Մարի Լու Փափազյանը: ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպված փաստավավերագրական ֆիլմերի մրցույթին ներկայացվել էին 28 ֆիլմեր, որոնցից ընտրվել են 14-ը: Մրցույթի 3 անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն պատմություն» և «Լավագույն կինեմատոգրաֆիա» հաղթողներ են ճանաչվել «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)», «Իմ տնից սկսվող հայրենիքը» և «Գեղեցիկ մարդիկ» ֆիլմերը։ 001-17 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»«Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ»«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանՔաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան Երիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր