Միսուրի նահանգի Ֆերգյուսոնի արվարձան Սենտ-Լուիսում արդեն երկրորդ օրն է ինչ շարունակվում են զանգվածային անկարգությունները:Տեղի անվտանգության աշխատակիցներին հաջողվել է ժամանակավոր անդորր ու կարգապահություն հաստատել: Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով euronews-ին:
Նշենք, որ Վաշինգտոնում՝ Ֆերգյուսոնում սևամորթ անչափահաս Մայքլ Բրաունի սպանության գործով դատարանի վճռի դեմ անցկացվող խաղաղ ցույցը վեր է ածվել զանգվածային անկարգությունների, որի արդյունքում խանութներ են թալանվում, շինություններ են քանդվում, այրվում են մեքենաներ: Ցուցարարները գոչում են «Ձեռքերը վե՛ր, չկրակե՛ք» և «Չկա արդարություն, չկա խաղաղություն» կարգախոսները:
Ցույցեր են տեղի ունեցել նաև Չիկագոյում, Ֆիլադելֆիայում, Բոստոնում, Ատլանտայում, Սան-Ֆրանցիսկոյում և այլ քաղաքներում: Ցույցերի ալիքը ներառել է 50 նահանգներից 37-ը:
Լոս-Անջելոսում ակցիայի մասնակիցները պառկել են մայթերին՝ մահացած ձևանալով: Նրանց եղել են «Սևամորթները նույնպես ապրելու իրավունք ունեն» և «Կանգնեցնել մարդասպան-ոստիկաններին» մակագրությամբ պաստառներով: