Երևան, 25.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ» «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ» Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»


Գործի մարդկանց ընտրելու ժամանակը․ «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքական ուժերը սկսել են ակտիվորեն նախապատրաստվել հունիսի 20-ին սպասվող համապետական ընտրություններին: Ստեղծվում են նոր կուսակցություններ, ձևավորվում են անսպասելի դաշինքներ: Սակայն զուգահեռ իրականությունում հանրության մեծ մասը քաղաքական ապատիայի մեջ է: Չափազանց մեծ է քաղաքականությունից հիասթափվածների և անտարբեր մարդկանց թիվը: Պատերազմում պարտությունից հետո սոցիալ-տնտեսական վատ իրավիճակը, մարդկանց կենսամակարդակի շարունակական անկումը և սեփական անվտանգության հարցում ունեցած տագնապը խոր անվստահության մթնոլորտ է առաջացրել մեր երկրում:

Պետական-քաղաքական ինստիտուտների և շարքային քաղաքացու միջև անջրպետը գնալով խորանում է: Քաղաքական ուժերի տարբեր վերադասավորումները հաշվի առնելով` կարելի է կանխատեսել, որ սպասվում են շատ խայտաբղետ ընտրություններ, որոնց ընթացքում ամեն մի ուժ փորձելու է ձայներ կորզել ինչպես մեկը մյուսից, այնպես էլ հանրության չկողմնորոշված հատվածից: Այդ ընտրություններում ԲՀԿ-ն միայնակ է իշխանության հայտ ներկայացնում, քանի որ սկզբունքային դիրքերից է հանդես գալիս և ունի կայուն էլեկտորատ: Քաղաքական ուժերի մեծ մասը գիտակցում է, որ միայնակ ընտրություններում չի կարող հաղթահարել խորհրդարան անցնելու նվազագույն շեմը: Սա ունի պարզ բացատրություն:

Մարդիկ հոգնել են խաբված լինելուց, դատարկ խոստումներից, ստից ու կեղծիքից, հետևաբար անգամ մտադիր չեն մասնակցել ընտրություններին: Հրապուրվելով հեղափոխական ճառերով` հասարակ ընտրողը հիասթափվել է իր կատարած ընտրությունից, քանի որ այդ ընտրությունը միայն աղետ է բերել: Եվ չհավատալով ոչ մեկի խոսքին` ընտրողների մեծ մասը օտարվել է քաղաքական պրոցեսներից: Ինչպե՞ս շարքային ընտրողը կողմնորոշվի, թե ում կարելի է վստահել իշխանությունը, ինչպե՞ս կարելի է առողջացնել քաղաքական կյանքը Հայաստանում: Բանաձևը շատ պարզ է: Անհրաժեշտ է բանական ընտրություն կատարել, մի կողմ դնել էմոցիաները, սիրելատելը: Պարզապես պետք է տարբերել խոսքի և գործի մարդկանց: Իսկ նրանց կարելի է տարբերել՝ ուշադիր ուսումնասիրելով նրանց կենսագրությունը, թե ինչ օգուտ են բերել երկրին սեփական օրինակով: Թե որքանով են սկզբունքային, իսկապես սրտացավ մեր երկրին հուզող խնդիրների նկատմամբ, որքանով են նպաստել այդ խնդիրների լուծմանը: Ժամանակն է մերժել բոլոր դեմագոգներին:

Ժամանակն է աջակցել գործի մարդկանց, քանի որ Հայաստանին այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ է աշխատանքով վերականգնել տնտեսությունը և ապագայի հանդեպ մարդկանց հավատը: Մեծ է հավանականությունը, որ իրենց ոլորտներում գրանցած հաջողությունները այդ մարդիկ կրկնեն պետական մասշտաբով, գուցե այս անգամ արժե հենց նրանց վստահել: Իսկ արդեն ձախողվածներին նորից վստահելը կլինի նվազագույնը ոչ խելամիտ: Իսկ ովքե՞ր են գործի մարդիկ: Նրանք սովորաբար գործարար աշխարհում հաջողություններ գրանցած մարդիկ են, ովքեր գիտեն ինչպես արդյունավետ կազմակերպել աշխատանքը, ստեղծել բարիք, այդ բարիքից բերած օգուտը բազմապատկել և լուծել սեփական երկրում առկա բազմաթիվ խնդիրներ: Նրանք մարդիկ են, ովքեր չունեն իրենց ոլորտը տապալած և ձախողած պատմություն:

Հակառակը, մարդիկ են, ովքեր միայն նպաստել են այն ոլորտների զարգացմանը, որտեղ գործունեություն են ծավալել` անկախ նրանից, թե ում իշխանության օրոք են գործել: Հայաստանին խիստ անհրաժեշտ են արդյունավետ մենեջերներ, ովքեր քաջ հասկանում են մեր ժողովրդին հուզող խնդիրները և գիտեն դրանց լուծման ուղիները: Այդ մարդիկ խոսում են կոնկրետ ծրագրերից, առաջին հերթին` սոցիալ-տնտեսական բնույթի: Անհնար է ունենալ հզոր պետություն և հզոր բանակ առանց հզոր տնտեսության, աճող տնտեսության: Իսկ այդ հարցերից ամենից շատ հասկանում են այն մարդիկ, ովքեր մեծ ձեռնարկություններ են կառավարել, ովքեր ունեն ճգնաժամերի և ռիսկերի կառավարման հմտություններ, գիտեն ինչպես ծախսել, շահույթ ստանալ և բաշխել այդ շահույթը: Այնպես է ստացվել, որ դեմագոգները, դատարկ պոռոտախոսները լիովին ապականել են Հայաստանում քաղաքական առողջ բանավեճը:

Վատնելով պետական միջոցները և մեծացնելով պարտքերը` պետությանը հասցրել են սնանկացման եզրին և դրան զուգահեռ ստվերում են այն մարդկանց խոսքը, ովքեր կոնկրետ լուծումներ են առաջարկում: Պետք է տարբերել այդ շատախոսներին ու պոպուլիստներին գործի մարդկանցից, անպատասխանատուներին՝ պատասխանատու մարդկանցից: Հայաստանի քաղաքական դաշտում իրականում շատ հեշտ է տարբերել նրանց: Գործի մարդիկ խոսում են գործից, առաջարկում հանրությանն իսկապես հուզող խնդիրների լուծումներ: Օրինակ՝ շատ ցավոտ խնդիրներ են աշխատատեղերի, ներդրումների, փոքր ու միջին բիզնեսի խթանման, վարկերի, թոշակների, աշխատավարձերի, բնակարանաշինության, դեմոգրաֆիայի, տարբեր արտադրությունների ու արտահանման հարցերը: Ովքե՞ր են խոսում այդ խնդիրներից, ի՞նչ են առաջարկում:

Ուշադիր լսելով բոլորին` կարելի է նրանց շատ հեշտ տարբերել: Բացի խոսքը տարբերելուց, անհրաժեշտ է նաև մի փոքր ուսումնասիրել նրանց կենսագրությունը: Պարզապես տեսնել, թե ով ինչ ոլորտում ինչ օգուտ է բերել, թե ով իրեն վստահված գործում ինչպես է աշխատել` սկսած կառավարման, արտադրական ոլորտներից մինչև սպորտ և մշակույթ: Եվ դնելով յուրաքանչյուրի վաստակը պայմանական կշեռքի նժարներին, արդեն կարելի է հասկանալ, թե իրականում որ քաղաքական ուժերին արժե ընտրել այս ընտրություններում, և ում կարելի է վստահել իշխանությունը: Գործի մարդիկ հավասարակշռված են և սկզբունքային: Որպեսզի հետագայում Հայաստանը չբախվի ավելի մեծ աղետների, այս ընտրություններում պարզապես անհրաժեշտ է բանական ընտրություն կատարել և իշխանությունը վստահել փորձառու, հաջողակ, գործից հասկացող մարդկանց: Այլապես իշխանությունը կրկին վստահելով ձախողակներին` Հայաստանը վերջնականապես կդարձնենք ձախողված պետություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

RISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Բարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո«Ստարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է». Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ինչի՞ համար է ձերբակալվել նա. Արշակ ՎարդանյանՃնշում են, որ ակտիվ դերակատարների մասնակցությունն ԱԺ-ում սահմանափակեն. Նարեկ ԿարապետյանՎարդանյանը միջնորդեց 40 մլն դրամ գրավով անհապաղ վերացնել Դավիթ Ղազինյանի կալանքը