Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»


«Պա­հանջս հե­տև­յալն է՝ նախ­կին ամուս­նուս զրկել ծնո­ղա­կան իրա­վունք­նե­րից»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Դատական գործերի և վճիռների կայացման ձգձգման մասին խոսելու առիթներ եղել են: Վերջերս մեզ է դիմել Լ. Մ.-ն (ամբողջական անունը չենք գրում իր իսկ խնդրանքով-խմբ.), ով 2018 թ.-ի սեպտեմբերից գտնվում է դատական նիստերի անվերջանալի շրջապտույտի մեջ: 2018 թ.-ի սեպտեմբերին նա դիմել է Երևան քաղաքի դատարան՝ ընդդեմ ամուսնու՝ Էդիկ Սիաբանդովի՝ ամուսնալուծվելու պահանջով: Տեղի են ունեցել դատական մի քանի նիստեր, որոնց արդյունքում դատարանը 2019 թ.-ի դեկտեմբերի 18-ին կայացրել է վճիռ՝ բավարարելով հայցվոր Լ. Մ.-ի հայցը: Արդյունքում ամուսիններն ամուսնալուծվել են: Ընդ որում՝ դատարանի վճռի մեջ նշված է, որ պատասխանողը պատշաճ ծանուցվել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն հայցադիմումի պատասխան չի ներկայացրել: 2019 թ.-ի մարտի 11-ին Լ. Մ.-ն կրկին դիմել է դատարան՝ իր երեխայի հորը ծնողական իրավունքներից զրկելու պահանջով:

Գործում, բացի հայցվորից և պատասխանողից, որպես երրորդ կողմ հանդես է գալիս Երևանի Հոգաբարձության և խնամակալության մարմնի Քանաքեռ-Զեյթուն հանձնաժողովը: Գործն ընդունվել է վարույթ, դատավոր Դիանա Հովհաննիսյանի նախագահությամբ 2019 թ.-ի հոկտեմբեր և 2020 թ.-ի հունվար ամիսներին կայացել են նախնական դատական նիստեր, ընդ որում՝ վերջին դատական նիստի ժամանակ կազմվել է նաև դատական հանձնարարություն: Բոլոր այս տվյալները վերցված են «Datalex» դատական տեղեկատվական համակարգից: Այս գործով վերջին դատական նիստը կայացել է 2020 թ.-ին: Լ. Մ.-ն նշում է՝ իր համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է դատական վճռի կայացումն այսքան ձգձգվում, երբ ամեն ինչ առավել քան պարզ է: «2019 թ.-ին փաստաբանիս հետ դատարան հայց եմ ներկայացրել, որն ընդունվել է վարույթ: Հոգաբարձուների խորհուրդը ևս նիստ է արել:

Պահանջս հետևյալն է՝ նախկին ամուսնուս զրկել ծնողական իրավունքներից:Երեխաս ինը տարեկան է: Կենսաբանական հայրը չի շփվում նրա հետ, ֆինանսական աջակցություն ևս չկա: Երեխայի փաստաթղթերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ եմ ունենում, այդ է պատճառը, որ որոշել եմ նրան զրկել իրավունքներից: Դատական նիստերի սկզբնական փուլում որդուս հայրը «հայտնվեց»՝ ասելով, թե երեխան իմն է, սիրում եմ նրան, թույլ չեմ տա, որ ինձ զրկես իրավունքներից, թե իբր չեմ թույլատրել տեսնվել երեխայի հետ: Բայց չի եղել դեպք, որ նա ցանկանա շփվել երեխայի հետ, և ես խոչընդոտեմ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Լ. Մ-ն:

Ընդգծում է՝ դատարան դիմելու և նախկին ամուսնուն հայրական իրավունքներից զրկելու ցանկությունը եղավ մի պարզ պատճառով:«Երեխաս բրոնխիալ ասթմա ունի, և բժիշկները խորհուրդ տվեցին նրան ծով տանել, նա պետք է անձնագիր ունենար: Բավականին մեծ դժվարությամբ, փաստաբանիս օգնությամբ կարողացանք անձնագիր ստանալ և մեկնել ծով: Հիմա տղայիս պարբերաբար պետք է երկրից դուրս տանեմ: Հոգաբարձուների խորհուրդը ևս նիստ է արել, կապ հաստատել երեխայիս հոր հետ, նա կտրոններ է ներկայացրել, որ ֆինանսական աջակցություն է ցույց տվել որդուս: Այո՛, մի քանի անգամ 6000 ռուբլու չափով գումար է փոխանցվել: Հետագայում իմ բարեկամների միջոցով իմացա, որ վաճառել են երեխայիս այն իրերը, որոնք մնացել էին իրենց տանը: Դրանք իմ հայրական կողմն էր նվիրել որդուս:

Դա վաճառել են և գումարն ուղարկել՝ որպես ալիմենտ: Ի դեպ, դատարան հայց էի ներկայացրել նաև ալիմենտի բռնագանձման պահանջով: Ունեմ դատական որոշում այս հայցով, ոչ մի կոպեկ գումար երեխային չի փոխանցվել, բայց նույնիսկ դրա վրա եմ աչք փակել, ինձ անհրաժեշտ է, որ նա զրկվի ծնողական իրավունքներից»,-նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, թե պատճառաբանում են, թե չեն կարողանում կապ հաստատել երեխայի հոր հետ: «Նա Մոսկվայում է, կարող եմ փոխանցել անգամ կոնտակտները: Հոգաբարձուների խորհրդի հոգեբանները հանդիպել են որդուս հետ, իրեն հարցեր են տվել հոր մասին, նա ասել է, որ չի տեսել հորը: Ասեմ, որ խորհուրդը շատ մեծ ազդեցություն ունի դատարանում: Նկատել եմ՝ տիկին Անուշը, որը դատարանում ներկայացնում է Հոգաբարձուների խորհուրդը, կողմնապահ է աշխատում: Ներկա պահին ինձ մոտ տպավորություն է, թե հակված են նրան, որ դատարանը չզրկի հորը ծնողական իրավունքներից: Մինչ օրս պատասխանող կողմը չունի փաստաբան, բայց Հոգաբարձուների խորհուրդն իրեն է պաշտպանում, ինչո՞վ է սա պայմանավորված: Կարո՞ղ եմ այս առումով կասկածներ ունենալ: Իհարկե, կարող եմ: ՌԴ դեսպանատան միջոցով չեն կարողանում տղայիս հորը գտնել: Սա աբսուրդ է:

Փաստաբանս անգամ առաջարկում է՝ այս փուլում մի զրկիր նրան ծնողական իրավունքներից, լիազորագրով մեկնիր երկրից, բայց ինձ այդ տարբերակը ձեռնտու չէ, որովհետև այդ դեպքում անընդհատ կախման մեջ եմ լինելու իրենից»,-ընդգծում է նա: Եզրափակում է՝ շատ կցանկանա, որ հայրն իրոք ճանաչի որդուն, շփվի նրա հետ և երբեք չի արգելի հոր և որդու շփումը, եթե, իհարկե, դա հոգեբանորեն չազդի երեխայի վրա: Լ. Մ.-ի ներկայացուցիչ, փաստաբան Անի Ալավերդյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ այս գործով դատական վերջին նիստը տեղի է ունեցել 2020 թ.-ի հունվարի 22ին:

«Պատասխանող կողմը Ռուսաստանի Դաշնությունում է: Դատարանը ծանուցում է ուղարկել նրան:Հիմա մեր խնդիրն այն է, որ արդեն 2021 թ.-ի մայիսն է, բայց որևէ նորություն չունենք անգամ այն մասին՝ արդյո՞ք այդ ծանուցումը նրան հասել է, թե՞ ոչ: Դատավորի աշխատակազմը մեզ տեղեկացնում է, որ դեռևս պատասխան չեն ստացել: Կարծում ենք, որ գործը քննելու հետ կապված ողջամիտ ժամկետները խախտվում են: Նշեմ, որ պատասխանողը կապի մեջ է եղել Հոգաբարձության և խնամակալության մարմնի հետ, հետևաբար նրան «գտնելու» հետ կապված դատարանը խնդիր չուներ: Հասկանում ենք նաև, որ համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ նախորդ տարի դատական նիստեր տեղի չէին ունենում, ծանուցումն էլ Ռուսաստանի Դաշնություն կարող էր հասնել, ասենք, վեց ամսում: Առաջին անգամ, երբ պատասխանողին ծանուցում էր ուղարկվել, այն վերադարձրել էին:

Մեզ համար այս պարագայում հանելուկ է՝ ծանուցագիրը պատասխանողին հասե՞լ է, թե ոչ: Արդյունքում՝ դատարանը չի կարողանում դատական նիստի օր նշանակել: Ըստ իս, եթե մեկ տարուց ավելի նիստ չի նշանակվում կամ ծանուցման պատասխան չի տրվում, դատարանը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի, բայց մյուս կողմից էլ՝ որքանո՞վ է դատարանը լիազորված ինքնուրույն քայլեր ձեռնարկելու: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր երկրում դատական գործերը շատ երկար են քննվում: Դատական առաջին նիստից հետո հաջորդը կարող է տեղի ունենալ, ասենք, վեց ամիս հետո: Բնականաբար, բոլոր վստահորդները դժգոհ են դրանից, բայց այս ձգձգումները վերաբերում են դատական բոլոր նիստերին: Դատարաններն աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ, այս մասին կվկայեն բոլոր փաստաբանները: Իր հերթին խնդիրներ ստեղծեց համաճարակով պայմանավորված իրավիճակը»,-ասում է Անի Ալավերդյանը:

Հ.Գ.-Պատրաստ ենք ներկայացնել նաև մյուս կողմի տեսակետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա Կոստանյան