Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ» Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը


ՊՆ նախկին նախարար․ Ադրբեջանը հակամիջոց չունի հայկական հրթիռների դեմ

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի խոսքով` Ադրբեջանի ղեկավարությունը տեղյակ է, որ հայկական զինանոցում առկա հրթիռները կարող են ցանկացած կետ ոչնչացնել Ադրբեջանում, և ադրբեջանական ուժերը պաշտպանության միջոց չունեն: Այսօր «Ազատության» հետ զրույցում Հարությունյանը մանրամասնեց, որ այս առումով իրավիճակը չի փոխվել անգամ վերջին շրջանում Բաքվի կողմից զինտեխնիկայի լայնածավալ ձեռքբերումներից հետո: «Ինչ վերաբերում է մեր հրթիռային համակարգին, Ղարաբաղում 2012 թվականի զորահանդեսին այդ համակարգերը ցուցադրվել են: Դա հրթիռային համակարգ է, որը կարող է հասնել մինչև 300 կիլոմետրից հեռու գտնվող թիրախներին և ինքը ավելի հզոր է, և այդ համակարգն էլ ունենք: Չասեմ, թե դա ինչ վնաս կարող է հասցնել, կասեմ, որ Լև Ռոխլինի տպագրած գրքում հստակ նշված է, որ մասնագետները գնահատել են, թե ինչպիսին կարող են լինել այդ հրթիռների օգտագործման հետևանքները, և օրինակ, Ադրբեջանի դեպքում Բաքուն կարող է ոչնչացվել: Էլ չեմ ասում, եթե դա օգտագործվի Մինգեչաուրի ջրամբարի դեմ, որի հետևանքները ավելի լուրջ կլինեն: Խոսքը «Սկադ» հրթիռային համակարգերի մասին է», - ասաց Վաղարշակ Հարությունյանը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջերս ձեռք բերած հակաօդային և հակահրթիռային պաշտպանության «С-300 Ֆավորիտ» համակարգերին՝ Հարությունյանը նշեց․ - «Այո, դա լուրջ համակարգ է, բայց որպեսզի օգտագործվի որպես հակահրթիռային՝ բալիստիկ հրթիռային, պետք է ունենալ այլ հրթիռներ, որը Ռուսաստանը չի վաճառում որևէ մի պետության, որովհետև դա ընկնում է հակահրթիռային համակարգի արգելման մասին պայմանագրի տակ»: Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ օգոստոսի սկզբին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումները ցույց տվեցին երկու բան․ հայկական բանակն անհամեմատ մարտունակ է ադրբեջանականից, և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը պարզ դարձավ, որ իրենց գնած զինտեխնիկան չի օգնում լուծել իրենց խնդիրները: «Ադրբեջանական կողմը հասկացավ, որ այն զենքը, որ ձեռք է բերել, այն գործողությունները, որ իրենք պլանավորել են, իրենց նպատակին չեն հասել: Հայկական բանակը մարտունակ է, և իրենք ի վիճակի չեն լուծել իրենց առջև դրված խնդիրները, որովհետև որևէ մի հետախուզական-դիվերսիոն խումբ չի հասել իր նպատակին, էլ չեմ ասում իրենց կորուստների մասին», - ընդգծեց Հարությունյանը՝ շարունակելով, որ պատերազմի ընթացքում՝ 1990-ական թվականներին, Ադրբեջանում սխալմամբ կարծում էին, որ իրենք կհաղթեն, որովհետև ունեն նավթ և ավելի շատ զենք: «Երբ Սովետական բանակը լուծարվեց, և իրենք ստացան զենք, իսկ իրենց տարածում եղել է զենք` զրահատեխնիկայի առումով՝ 5 անգամ ավելի, զինամթերքի տեսանկյունից՝ 25 անգամ ավելի, և իրենք միշտ հույսները կապում էին, որ շատ մեծ են, տնտեսական ներուժը ավելի մեծ է, ավելի շատ զենք-զինամթերք ունեն ու մտածում էին, որ հաղթանակ կտանեն և գնում էին ագրեսիվ գործողությունների և խուսափում որևէ բանակցություններից: Հիմա նույն կարգավիճակն է իրենց մոտ», - նշեց Հարությունյանը: Խոսելով Ադրբեջանից հնչող այն հայտարարությունների մասին, թե իրենք ի վիճակի են Նախիջևանից հարվածներ հասցնել Երևանին՝ Վաղարշակ Հարությունյանը անլուրջ համարեց նման սպառնալիքը, որովհետև, ըստ նրա, դա ճանապարհ կբացի հակամարտությանը ՀԱՊԿ-ի միջամտելու համար, և սա Բաքվում հասկանում են: «Ադրբեջանի նպատակը ընդամենը սահմանային դիվերսիաներ կազմակերպելն է և այդ միջոցով փորձել ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ: Նա նպատակ չունի պատերազմ սկսելու: Նա հասկանում է, որ եթե պատերազմ սկսվեց, ինքը հաջողության չի հասնելու, դրա համար միջադեպեր է ստեղծում՝ հետախուզադիվերսիոն խմբեր է օգտագործում․ էդ չափը չի անցնում, որից հետո սկսվում է պատերազմը», - ասաց Վաղարշակ Հարությունյանը: Նրա խոսքով՝ այս բախումների արդյունքում գնահատվում է բանակի մարտունակությունը, իսկ սահմանային վերջին միջադեպերից հետո հայկական բանակը ցույց տվեց, որ ինքը զգոն է և մարտունակ և «էս տարիների ընթացքում որպես բանակ ունեցել է զարգացում»:
Արևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»«Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՔաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները. Տիգրան Աբրահամյան Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՆույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՅունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱրցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան