Yerevan, 06.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՊՆ նախկին նախարար․ Ադրբեջանը հակամիջոց չունի հայկական հրթիռների դեմ

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի խոսքով` Ադրբեջանի ղեկավարությունը տեղյակ է, որ հայկական զինանոցում առկա հրթիռները կարող են ցանկացած կետ ոչնչացնել Ադրբեջանում, և ադրբեջանական ուժերը պաշտպանության միջոց չունեն: Այսօր «Ազատության» հետ զրույցում Հարությունյանը մանրամասնեց, որ այս առումով իրավիճակը չի փոխվել անգամ վերջին շրջանում Բաքվի կողմից զինտեխնիկայի լայնածավալ ձեռքբերումներից հետո: «Ինչ վերաբերում է մեր հրթիռային համակարգին, Ղարաբաղում 2012 թվականի զորահանդեսին այդ համակարգերը ցուցադրվել են: Դա հրթիռային համակարգ է, որը կարող է հասնել մինչև 300 կիլոմետրից հեռու գտնվող թիրախներին և ինքը ավելի հզոր է, և այդ համակարգն էլ ունենք: Չասեմ, թե դա ինչ վնաս կարող է հասցնել, կասեմ, որ Լև Ռոխլինի տպագրած գրքում հստակ նշված է, որ մասնագետները գնահատել են, թե ինչպիսին կարող են լինել այդ հրթիռների օգտագործման հետևանքները, և օրինակ, Ադրբեջանի դեպքում Բաքուն կարող է ոչնչացվել: Էլ չեմ ասում, եթե դա օգտագործվի Մինգեչաուրի ջրամբարի դեմ, որի հետևանքները ավելի լուրջ կլինեն: Խոսքը «Սկադ» հրթիռային համակարգերի մասին է», - ասաց Վաղարշակ Հարությունյանը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջերս ձեռք բերած հակաօդային և հակահրթիռային պաշտպանության «С-300 Ֆավորիտ» համակարգերին՝ Հարությունյանը նշեց․ - «Այո, դա լուրջ համակարգ է, բայց որպեսզի օգտագործվի որպես հակահրթիռային՝ բալիստիկ հրթիռային, պետք է ունենալ այլ հրթիռներ, որը Ռուսաստանը չի վաճառում որևէ մի պետության, որովհետև դա ընկնում է հակահրթիռային համակարգի արգելման մասին պայմանագրի տակ»: Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ օգոստոսի սկզբին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումները ցույց տվեցին երկու բան․ հայկական բանակն անհամեմատ մարտունակ է ադրբեջանականից, և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը պարզ դարձավ, որ իրենց գնած զինտեխնիկան չի օգնում լուծել իրենց խնդիրները: «Ադրբեջանական կողմը հասկացավ, որ այն զենքը, որ ձեռք է բերել, այն գործողությունները, որ իրենք պլանավորել են, իրենց նպատակին չեն հասել: Հայկական բանակը մարտունակ է, և իրենք ի վիճակի չեն լուծել իրենց առջև դրված խնդիրները, որովհետև որևէ մի հետախուզական-դիվերսիոն խումբ չի հասել իր նպատակին, էլ չեմ ասում իրենց կորուստների մասին», - ընդգծեց Հարությունյանը՝ շարունակելով, որ պատերազմի ընթացքում՝ 1990-ական թվականներին, Ադրբեջանում սխալմամբ կարծում էին, որ իրենք կհաղթեն, որովհետև ունեն նավթ և ավելի շատ զենք: «Երբ Սովետական բանակը լուծարվեց, և իրենք ստացան զենք, իսկ իրենց տարածում եղել է զենք` զրահատեխնիկայի առումով՝ 5 անգամ ավելի, զինամթերքի տեսանկյունից՝ 25 անգամ ավելի, և իրենք միշտ հույսները կապում էին, որ շատ մեծ են, տնտեսական ներուժը ավելի մեծ է, ավելի շատ զենք-զինամթերք ունեն ու մտածում էին, որ հաղթանակ կտանեն և գնում էին ագրեսիվ գործողությունների և խուսափում որևէ բանակցություններից: Հիմա նույն կարգավիճակն է իրենց մոտ», - նշեց Հարությունյանը: Խոսելով Ադրբեջանից հնչող այն հայտարարությունների մասին, թե իրենք ի վիճակի են Նախիջևանից հարվածներ հասցնել Երևանին՝ Վաղարշակ Հարությունյանը անլուրջ համարեց նման սպառնալիքը, որովհետև, ըստ նրա, դա ճանապարհ կբացի հակամարտությանը ՀԱՊԿ-ի միջամտելու համար, և սա Բաքվում հասկանում են: «Ադրբեջանի նպատակը ընդամենը սահմանային դիվերսիաներ կազմակերպելն է և այդ միջոցով փորձել ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ: Նա նպատակ չունի պատերազմ սկսելու: Նա հասկանում է, որ եթե պատերազմ սկսվեց, ինքը հաջողության չի հասնելու, դրա համար միջադեպեր է ստեղծում՝ հետախուզադիվերսիոն խմբեր է օգտագործում․ էդ չափը չի անցնում, որից հետո սկսվում է պատերազմը», - ասաց Վաղարշակ Հարությունյանը: Նրա խոսքով՝ այս բախումների արդյունքում գնահատվում է բանակի մարտունակությունը, իսկ սահմանային վերջին միջադեպերից հետո հայկական բանակը ցույց տվեց, որ ինքը զգոն է և մարտունակ և «էս տարիների ընթացքում որպես բանակ ունեցել է զարգացում»:
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia