Ավելի վաղ Orer.am-ը հայտնել էր, որ այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը հանդիպել էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին:Հանդիպումը տևեց շուրջ 2.5 ժամ:
Փակ քննարկումից հետո դեսպանը միայն նշեց, որ քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, սակայն այլ մանրամասներ չցանկացավ ներկայացնել:
«Հանձնաժողովը մեր կարևոր գործընկերներից է, մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, քանի որ օրենսդրական դաշտում կատարվող աշխատանքը նույնպես շատ կարևոր է»,- ասաց ԱՄՆ դեսպանը:
Հանձնաժողովի անդամները ևս չցանկացան որևէ մեկնաբանություն տալ փակ հանդիպումից: