Իրաքում իսլամիստները եզդիական գյուղերից ավելի քան 3000 կանանց են հավաքել և պատանդ են պահում համակենտրոնացման ճամբարում: Այս մասին հայտնում է ԻՏԱՐ - ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Amnesty International-ի իրավապաշտպաններին:
Ճամբարը գտնվում է Թել - Աֆար քաղաքում, որը Սինջարի շրջանից դեպի արևելք է: Հենց Սինջարում էին ապաստանել հազարավոր եզդիներ՝ փրկվելով ցեղասպանության վտանգից:
Իսկ Սինջարի տղամարդ բնակչությունը ենթարկվել է զանգվածային կոտորածի. առնվազն 300 գերի ընկած տղամարդ մահապատժի է ենթարկվել:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսլամիստները 80 տղամարդու են սպանել Կոջո գյուղում ու 135 կնոջ գերության տարել Թել - Աֆար:
Ըստ արաբական լրատվամիջոցների՝ իսլամիստները գերի ընկած փոքրամասնությունների կանանց իբրև հարճեր ու ստրկուհիներ վաճառում են ցանկացողներին: