Եղվարդի մանկապարտեզում տեղի ունեցած զանգվածային թունավորման պատճառը դեռ հայտնի չէ: Ավելի վաղ Orer.am-ը հայտնել էր, որ ըստ առողջապահության նախարարության տվյալների` հոսպիտալացված 51 երեխայից 3-ի մոտ հայտնաբերվել է աղիքային շիգելլա հիվանդություն:
«Շիգելլա աղիքային վարակն առաջանում է հիգենայի նորմերի բացակայության արդյունքում»,-այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց ինֆեկցիոնիստ Ռուբեն Գրիգորյանը:
Վերջինս հայտնեց, որ այն փոխանցվում է ջրի կամ սննդի միջոցով: Նրա խոսքով` շիգելլա վարակով հիվանդները շուտ են ապաքինվում են և այն կյանքին վտանգ չսպառնացող վարակ է:
Նշենք, որ ներկայումս իրականացվում է փորձանմուշների փորձաքննություն, որի արդյունքների մասին կտեղեկացնենք փորձաքննության ավարտից հետո: Դատախազությունն արդեն քրեական գործ է հարուցել: