Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»


Ռուս խաղաղապահներն Արցախի 300 դպրոցականների խմելու ջուր են հասցրել

Հասարակություն

Ռուս զինծառայողները, շարունակելով իրենց խաղաղապահ առաքելությունը Արցախում, առաջին անգամ մարդասիրական ակցիա են անցկացրել` տեղի 300 դպրոցականներին խմելու ջրով ապահովելու համար: Ակցիան անցկացվել է «Մերսի» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ: Այդ մասին տեղեկատվություն է հրապարակված ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում:

Ըստ հաղորդագրության՝ բարերարների խնդրանքով նախօրեին ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ռազմական տրանսպորտով Հայաստանից բեռը հասցրել են Արցախ:

«Այսօր մենք պլաստմասե տարաներով հումանիտար գույք ենք բեռնել` ապահովելով դպրոցների, հեռավոր բնակավայրերի մանկատների անխափան ջրամատակարարումը: Այս բեռը երեկ առաքվեց, այսօր արդեն որոշված են այն հաստատությունները, ուր մենք տեղափոխելու ենք: Այսօր այդ տարաները կբաժանվեն, կլցվեն և միացված կլինեն պոմպային համակարգին»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:

Ռուս խաղաղապահները Ասկերանի շրջանի Այգեստան, Հովսեփավան և Դաշուշեն բնակավայրերի դպրոցներին խմելու ջուր կուտակելու համար հանձնել են 3 և 5 տոննա տարողությամբ տարաներ: Տեղադրվելուց հետո դրանք անմիջապես լցվել են ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ ջրատարների օգնությամբ:

«Մեր դպրոցը ծանր վիճակում է, սեպտեմբերի 1-ից և ամռանը մենք ջուր չունեինք և դա շատ դժվար է: Աշակերտները ստիպված են իրենց հետ ջրի շշեր վերցնել: Մենք նման վիճակ երբեք չենք ունեցել, այս տարի ենք հայտնվել նման բարդ իրավիճակում: Մենք շնորհակալ ենք ռուս խաղաղապահներին մեզ օգնելու համար: Հիմա նրանք տեղադրել են 5 տոննա տարողունակությամբ ջրի մեծ բաք, սա փրկություն է: Մենք կկարողանանք երեխաներին, ուսուցիչներին և աշխատողներին ապահովել խմելու ջրով: Շատ շնորհակալություն ռուս խաղաղապահներին, ռուսական փառահեղ բանակին, որ Արցախում ամենուր օգնում են ինչպես դպրոցներին, այնպես էլ գյուղերի և քաղաքների խաղաղ բնակիչներին: Սա առաջին անգամը չէ, ես դա տեսել եմ քաղաքում, և մենք բոլորս գիտենք, որ խաղաղապահներն օգնում են Արցախի ժողովրդին, շատ շնորհակալ ենք»,-ասել է Այգեստանի միջնակարգ դպրոցի տնօրեն Դավիթ Մկրտիչանը:

«Այսօր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հետ միասին մենք իրականացրինք մեր առաջին գործողությունը, այն է՝ խմելու ջրի համար նախատեսված տարաների առաքումը Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղի դպրոցներին: Իհարկե, սա չափազանց կարևոր է, քանի որ առանց ջրի կյանք չկա, մենք բոլորս գիտենք, որ կա այնպիսի իրավիճակ, որ երեխաները դպրոցում ընդհանրապես ջուր չունեն: Հետևաբար, մենք չափազանց կարևոր և առաջնային խնդիր ենք համարում հարցի վեր հանումը մեր համար և այն լուծել: Ես իսկապես հույս ունեմ, որ այս աջակցություններն անվերջ կլինեն, իսկ ջրի տարաների մասով մենք արդեն գնել ենք 21-ը և առաջիկա օրերին կաշխատենք ամեն ինչ անել դրանք տեղադրելու ուղղությամբ: Բայց մեր գործողությունները հաստատ սրանով չեն ավարտվի, մենք այժմ մշակում ենք գործողությունների ծրագիր: Իրականում հնարավոր չէ գերագնահատել խաղաղապահ ուժերի դերը, այդ համատեղ համակարգումը թույլ է տալիս ընդլայնել մեր գործողությունները և դրանց արդյունավետությունը: Կոնկրետ այս դեպքում խաղաղապահ ուժերը մեզ առաջին հերթին օգնեցին առաքել այդ տարաները, ինչի արդյունքում, անկեղծ ասած, մեզ թույլ տվեց խնայել հսկայական գումարներ: Այստեղ էլ խաղաղապահները տրամադրում իրենց ուժերը, որպեսզի հասցնեն ու տեղադրեն տարաները և ջուր հասցնեն այնտեց: Իհարկե, սա հսկայական աջակցություն է»,- ասում է Բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի ներկայացուցիչ Միքայել Բադոլյանը:

Ըստ ՌԴ ՊՆ-ի, ընդհանուր առմամբ խմելու ջրի պահեստավորման 14 տարա կփոխանցվի Արցախի մանկապարտեզներին և դպրոցներին, որոնց մի մասը գտնվում են շփման գծի մոտ:

Ավելի վաղ խաղաղապահ զորախմբի հումանիտար կենտրոնի զինծառայողներն ջրատարներով ավելի քան 30 երթ էին իրականացրել` Ստեփանակերտի 1,5 հազար բնակչի հասցնելով 200 տոննայից ավելի խմելու ջուր:

Հանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ