Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ» Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ» Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»


«Երևանի զիջումները միայն կավելացնեն Անկարայի ախորժակը»․ «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է

ng.ru-ն գրում է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ստեղծվել է հետաքրքիր և չափազանց անհասկանալի իրավիճակ: Այլ կերպ ասած, խոսքը վերաբերում է 44-օրյա պատերազմի դադարեցումից հետո տարածաշրջան ռուս խաղաղապահների մուտքին, բոլոր ճանապարհների և հաղորդակցությունների ապաշրջափակմանը, գերիների վերադարձին և այլ պայմանավորվածություններին: Մի փոքր առաջ անցնելով` պետք է ասել, որ մինչ այժմ տարածաշրջանում ոչ մի ճանապարհ չի բացվել, գերիներն ինչպես պահվում էին Ադրբեջանում, այնպես էլ շարունակում են պահվել այնտեղ: Այսպիսով, փաստորեն, բացի ռազմական գործողությունների դադարեցումից, կողմերը ոչ մի բանի չեն հասել:

Միևնույն ժամանակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե յուրաքանչյուր հրապարակային ելույթում ասում է, որ տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատումից հետո ինքը Թուրքիայից ստանում է «որոշ դրական ազդակներ», և Հայաստանը «դրական ազդանշաններին դրական է պատասխանում»: Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է Հայաստանի իշխանություններից եկող «դրական ազդակների» և «այս ուղղությամբ փոխադարձ քայլեր ձեռնարկելու» պատրաստակամության մասին: Թուրք առաջնորդը նաև հույս է հայտնել, որ իրավիճակը տարածաշրջանում դեպի լավը կփոխվի: Ավելին, կողմերը խոսում են նաև միմյանց հանդիպելու հնարավորության մասին, եթե Հայաստանը, ըստ Էրդողանի, պատրաստ լինի միջանցք բացել իր տարածքով:

Այդ միջանցքը, ըստ Անկարայի և Բաքվի ծրագրերի, կտրելով Հայաստանը Իրանից, պետք է անցնի հայկական Սյունիքով և Ադրբեջանը կապի իր էքսկլավ Նախիջևանի, իսկ հետագայում՝ Թուրքիայի հետ: Բայց բոլոր մակարդակներով հայկական կողմը հայտարարում է, որ նման միջանցքի մասին խոսք չկա և չի կարող լինել: Այսպիսով, շրջանը փակվում է. թվում է, որ իրավիճակի ամբողջական լուծման մոտեցումներն այնքան հեռու են միմյանցից, որ, մեղմ ասած, դեռ վաղ է խոսել տարածաշրջանում լիարժեք խաղաղության և բարգավաճման մասին: Անկարան շարունակում է Հայաստանի հետ խոսել նախապայմանների լեզվով:

Եթե ավելի վաղ թուրքերը հայտարարում էին, որ իրենց և հայերի միջև առկա է ԼՂՀ չլուծված հակամարտությունը, ապա այժմ, երբ այդ հարցը, ըստ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների, հանված է, դրված է հետևյալ պայմանը` միջանցք, նոր տրանսպորտային զարկերակ, որը ձեռնտու է Բաքվին և Անկարային, բայց ոչ Հայաստանին կամ, ասենք, Իրանին և Ռուսաստանին: Ավելին, նույնիսկ եթե ենթադրենք, որ նման միջանցք ստեղծվի, վերլուծաբաններից ոչ մեկը կասկած չունի, որ Էրդողանը հայերին կներկայացնի իր վաղեմի պահանջը, այն է՝ հրաժարվել Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից, այսինքն՝ սեփական պատմությունից: Ըստ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի, եթե նույնիսկ պատկերացնենք իրավիճակը, երբ հայերը հրաժարվում են իրենց պատմությունից և հիշողությունից, միևնույնն է, «Թուրքիայի համար Հայաստանի դեպքում ընդունելի է ընդամենը երկու կարգավիճակ՝ վասալական պետություն կամ անկախության ամբողջական կորուստ»:

«1991 թվականից Թուրքիայի իրական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ուղղված է եղել հենց այդ նպատակներից մեկին հասնելուն, - վստահ է գիտնականը,- մնացած ամեն ինչ պարզապես դիվանագիտական ծածկ է»: Սաֆրաստյանի կարծիքով, ոչ մի լավ բան չի սպասվում Երևանի՝ Անկարայի հետ դիվանագիտական «սիրախաղից». «Թուրքերն անընդհատ իրենց ավանդական պահանջներին կավելացնեն նորերը»: Նա վստահ է, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը այդ հարցերում զիջումների չեն գնա, և դա ակնհայտ է:

«Այն ամենը, ինչ այժմ ասվում է հայկական կողմին, հնչում է այսպես. կա՛մ անում եք այնպես, ինչպես կասենք, կա՛մ ոչ մի կերպ, և եթե Հայաստանը գնա որևէ զիջման, Թուրքիայի պահանջները կշարունակեն աճել և ավելի խստացվել: Կրկնում եմ՝ թուրքերի նպատակն է Հայաստանը դարձնել իրենցից ամբողջությամբ կամ մեծապես կախված վասալական պետություն, և եթե Հայաստանի իշխանությունները համաձայնեն Թուրքիայի պայմանների հետ, դա կնշանակի հրաժարվել ազգային ինքնության մի զգալի մասից»,- եզրափակել է Սաֆրաստյանը:

Քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանի կարծիքով, եթե անցյալ պատերազմը դիտարկենք աշխարհաքաղաքական ցնցումների պրիզմայով, ապա կարող ենք վստահորեն ասել, որ դա ռուս-թուրքական առճակատման հաջորդ փուլն է: «Ասվածը հաստատելու համար առանց մանրամասնելու միայն շեշտենք՝ Հարավային Կովկասում Հայաստանն է մնացել Ռուսաստանի միակ իրական դաշնակիցը, որը վտարվել է ոչ միայն Վրաստանից, այլ նաև Ադրբեջանից, ասել է նա ng.ru-ին,- իսկ սուրբ տեղը երբեք դատարկ չի մնում, և այսօր Վրաստանի, ինչպես նաև Ադրբեջանի համար Թուրքիան է լիարժեք ռազմավարական գործընկեր: Այսպիսով, Հայաստանը մնում է Թուրքիայի համար միակ խոչընդոտը Հարավային Կովկասում լիակատար վերահսկողության ճանապարհին»:

Այդ իսկ պատճառով, ըստ Ղումաշյանի, Անկարայի մասնակցությունը վերջին պատերազմին բավականին նշանակալի է եղել: «Ակնհայտ է, որ եթե հայերն ամբողջությամբ դուրս մղվեին Լեռնային Ղարաբաղից, Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ոչ միայն վերջնականապես կկորցնի Ադրբեջանի նկատմամբ վերահսկողությունը, այլ նաև, հավանաբար, ինքնին նրա ներկայությունը Հայաստանում կասկածի տակ կլինի, ինչը նշանակում է Մոսկվայի դուրս մղում ամբողջ Հարավային Կովկասից»,-եզրափակել է Մանվել Ղումաշյանը:

Ներկայումս Անկարան Բաքվի թիվ մեկ գործընկերն է: Դիմակները պատռված են. Թուրքիան չի թաքցնում այն փաստը, որ Հայաստանը կայուն խաղաղության համար ստիպված կլինի կատարել իր բոլոր պայմանները: Հակառակ դեպքում «նրանք կարող են կրկնել»: ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացման ֆոնին, որը կրկին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով, թվում է, թե խաղաղության մասին բոլոր խոսակցությունները ժամանակ շահելու համար են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու