Այսօր ԱԺ է մտել ԵՏՄ-ին միանալու օրինագիծը, ինչի կապակցությամբ «Հայազն» կուսակցության անդամներն Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի ԱԺ, որտեղ քննարկվելու է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմանագիրը:
Բողոքի ակցիայի մասնակիցներն ԱԺ-ին հանձնեցին հայտարարության տեքստ, որում հորդորվում է դեմ քվեարկել պայմանագրին և նշվում է, որ պայմանագիրը վաղ թե ուշ կանգնելու է արդարադատության առաջ: