Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ» 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»


Տարածաշրջանի ֆրանսիական նրբերանգները

Մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, ավելի կոնկրետ վերջին օրերին հայ-թուրքական նոր օրակարգն, ինչ-որ իմաստով ստվերեցին Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ Բրյուսելում կայացած երկրորդ բարձրաստիճան Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Ուշադրության է արժանի Մակրոնի և ընդհանուր առմամբ ֆրանսիական դիվանագիտության նոր հետաքրքրությունը Ռուսաստանի, ինչպես նաև Հարավային Կովկասի նկատմամբ։

Նշենք, որ մինչ բրյուսելյան հանդիպումը Մակրոն-Պուտին հեռախոսազրույց էր տեղի ունեցել, որի առանցքային ժամանակը նախագահները տրամադրել էին հարավկովկասյան քննարկումներին, խոսել ԼՂ-ում առկա իրավիճակից և Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքից։

Օրերս ևս մեկ ուշագրավ տեղեկություն տարածվեց՝ Ֆրանսիայում առաջիկա գարնանը կայանալիք նախագահական ընտրությունների մասնակցության հայտ ներկայացրած ծայրահեղ աջ թեկնածու էրիկ Զեմուրը եռօրյա այցով օրերս եղել էր Հայաստանում. դա Զեմուրի առաջին օտարերկրյա այցն էր՝ նախագահական քարոզարշավում պաշտոնապես ներգրավվելուց հետո։ Ծայրահեղ աջակողմյան հայացքներ ունեցող թեկնածուն և գուցե Մակրոնի հիմնական հակառակորդը քարոզարշավի մեկնարկին որոշել էր առաջինը հենց Հայաստան գալ, իր խոսքով` աջակցություն հայտնելու առաջին քրիստոնեական երկրին, որն այսօր էլ ոտնձգությունների է ենթարկվում հարևանների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։

Տարբեր տեղեկությունների համաձայն՝ նախագահական ընտրությունների այլ թեկնածուներ ևս այցելելու են Երևան, ինչը հատկապես ուշագրավ է, եթե հիշենք ամիսներ առաջ ակտիվորեն շրջանառվող տեղեկությունը, թե տեղի է ունենալու Ֆրանսիայի նախագահի այցը Երևան, սակայն այն այդպես էլ տեղի չունեցավ և նույնիսկ այցի հնարավոր ժամկետներն անորոշ մնացին։ Ակնհայտ է, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածուները լուրջ հույսեր են կապում Ֆրանսիայի հայկական համայնքի կես միլիոնից ավելի ձայների հետ։

Ըստ էության, որպես խաղացող՝ պետք է տարանջատել Ֆրանսիային ԱՄՆ-ից և ԵՄ-ից, քանի որ Ֆրանսիան իր խաղն ունի թե՛ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում, թե՛ Հայաստանի և Ադրբեջանի միջև, թե՛ ավելի մեծ խնդիրներում։ Այս ամենը պետք է դիտարկել  Ռուսաստան-Արևմուտք ծիրում. իսկ ի՞նչ ունենք․ երկու կողմերի իրավիճակը լարված է, բոլոր բևեռները պատրաստվում են նոր աշխարհակարգի, որում Ֆրանսիան ունի գործընկերներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Հայաստանը, և փորձում է ընդլայնել իր ազդեցության գոտիները Հարավային Կովկասում՝ Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ սահմանելով՝ ինչպես նաև Վրաստանի հետ խորացնելով։

Ստեղծված իրավիճակում շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ ՌԴ արտաքին քաղաքականությունը նոր կանոններ է փորձում առաջարկել աշխարհին, որոնք կարող են կայունացնել իրավիճակները և հստակեցնել բոլոր խաղացողների կարմիր գծերը, դա կարող է իրավիճակ փոխել նաև հարավկովկասյան տարածաշրջանում, իսկ այդ առաջարկներն արվել են, քանի որ իրավիճակն Ուկրաինայի շուրջ բավականին լարված է։

Պետք է արձանագրել, որ 44-օրյա պատերազմից հետո ոչ միայն Ֆրանսիայի, այլև բոլոր խաղացողների հետաքրքրությունն է ավելացել, քանի որ մեր տարածաշրջանով կարևոր ճանապարհներ կարող են անցնել, և ռեգիոնը, կարելի է ասել, որ ձևափոխվում է, ընդլայնվում, և այն դիտարկել միմիայն երեք երկրների և հետաքրքիր աշխարհագրություն ունեցող ռեգիոն՝ սխալ կլինի, քանի որ մի քանի իմաստներով սա դառնում է ռազմավարական նշանակության տարածաշրջան։ Ուստի յուրաքանչյուրն իր պատառիկն է փորձում ստանալ։

Արմեն Հովասափյան

Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն Մանվելյան