«168 ժամ» թերթը գրում է. ««Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին երեկ վերջապես իրականությունն է ասվել։ Սեւ իրականությունը։ «168 ժամ»-ի տեղեկություններով՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն օրերս գործարանի ակտիվի հետ հանդիպումից եւ տված շռայլ խոստումներից հետո, ավելի ուշ, «Նաիրիտի» ղեկավար Ռուբեն Սաղաթելյանին բոլորովին այլ բան է ասել։
Ավելի կոնկրետ՝ Ե. Զախարյանը հրահանգել է կյանքի կոչել իր մշակած վերագործարկման առաջարկությունների փաթեթը, որը ոչ այլ ինչ է, քան բալաստից ազատում ու «Նաիրիտ» սնանկացման սկիզբ։ Ըստ այդմ՝ նախատեսվում է գործարանի աշխատակազմի առավելագույն կրճատում եւ աշխատավարձերի ծավալի նվազեցում։ Եվ ահա երեկ Ռ. Սաղաթելյանն այս մասին տեղեկացրել է աշխատակիցներին, ինչն անասելի վրդովմունք է առաջացրել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում