Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան


Պետության իրական թշնամիները

Որպես կանոն նորմալ երկրներն ունենում են իշխանություններ, որոնք ծառայում են պետությանն ու հասարակությանը։ Դեգրադացված երկրներում պատկերը տրամագծորեն հակառակն է՝ իշխանությունը պետությունն ու հասարակությունը ծառայեցնում է սեփական նպատակներին։

Այսօր ունենք մի իրողություն, երբ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական խմբակի համար վերածվել է սեփական շահերի բավարարման աղբյուրի։ Նրանց համար այդպիսի աղբյուր է նաև հասարակությունը, քանի որ հենց հասարակության լուռ, իսկ երբեմն՝ ոգևորված անտարբերությամբ է տեղի ունենում պետության ծառայեցումը մարդկանց փոքր կամ ոչ այնքան փոքր խմբի շահերին։ Փաշինյանը, լայն իմաստով, անցած չորս տարիներին զբաղված է եղել ու լինելու է սեփական քաղաքական նպատակներին պետության ենթարկեցման հակապետական գործունեությամբ, որն առայժմ նրա մոտ հաջողվում է։

Ըստ էության, պետության ենթարկեցման գործընթացը տեղի է ունեցել ու շարունակվում է պետական ու հանրային կառավարման համակարգերի դեգրադացման ու կոռոզիայի միջոցով։ Հենց այդ նպատակին են ծառայել Նիկոլի կողմից կատարված բոլոր նշանային քայլերը՝ ԱԺ պաշարում,  դատարանների շենքերի շրջափակում, ՍԴ ուզուրպացիա, դիվանագիտական համակարգի արժեզրկում, ՏԻՄ-երի ղեկավարների, վերջերս արդեն՝ նաև դատավորների քրեական հետապնդում, հետևողական արշավ խոսքի ազատության և զանգվածային լրատվամիջոցների դեմ։ Այս և բազմաթիվ այլ քայլերի հիմքում դրված է մեկ նպատակ՝  պետական և հանրային կառավարման բոլոր համակարգերի ենթարկեցում իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանին։

Այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ ժանրի կանոնների համաձայն, ինչպես հարիր է ցանկացած պոպուլիստական խմբակի ու ուզուրպատորի, բոլոր այս գործընթացները տեղի են ունեցել և շարունակվում են «ժողովրդի անունից», «պողպատյա մանդատով»։ Դա հնարավորություն է տալիս պետական համակարգի դեգրադացիան ու, ըստ էության, իշխանության տոտալ բռնազավթումը փաթեթավորել ժողովրդավարության շղարշով, որին՝ սեփական աշխարհաքաղաքական նպատակներից ելնելով, առայժմ ծափահարում է ժողովրդավարության մեծ պաշտպան Արևմուտքը։

Իրականում, սակայն, Հայաստանում այդ ձևական ժողովրդավարությունը ծառայում է միահեծան բովանդակությամբ իշխանության ամրապնդմանը, ըստ էության, տեղի է ունենում «ժողովրդավարական ավտորիտարացում»՝ հանգեցնելով իշխանության գերկենտրոնացմանը, որը որևէ աղերս չունի իրական դեմոկրատիայի հետ։ Սա, ըստ էության, պոպուլիզմի դիպվածն է, տեխնոլոգիական լեզվով՝ արտադրական խոտանը։

Ակնհայտ է, որ պոպուլիզմի միջոցով հնարավոր է հասնել իշխանության, բայց պոպուլիզմն իր էությամբ քանդարար և ոչ ստեղծարար զբաղմունք է ու պետության թշնամին։ Իշխանության գալով՝ պոպուլիստները քանդում են պետությունը, որովհետև նրանց նպատակը ոչ թե պետության, այլ իշխանության պահպանումն է։ Արդյունքում՝ ոչ թե իշխանությունն է ծառայում պետությանը, այլ պետությունը՝ իշխանությանը։ Հայաստանի դեպքում՝ դեռևս այն բեկորները, որոնք մնացել են պետությունից։

Աշոտ Արամյան

Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ