Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ» Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ» «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»


40-ամյա քաղաքապետը 22 միավոր անշարժ գույք ունի Երեւանում, Չարենցավանում, Աբովյանում...

Թիվ 26 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վովա Սահակյանը մեր պահանջով տրամադրել է Չարենցավանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի գույքի եւ եկամուտների հայտարարագրի անչափ հետաքրքիր պատճենը:

Փաստաթղթի համաձայն, Չարենցավանի 40-ամյա քաղաքապետը ոչ ավել, ոչ պակաս՝ 22 միավոր անշարժ գույք ունի Երեւան, Աբովյան եւ Չարենցավան քաղաքներում, Կոտայքի մարզի Ալափարս, Առինջ, Արզնի եւ Ջրաբեր գյուղերում: Չարենցավանի քաղաքապետը Երեւանի սրտում՝ Ամիրյան փողոցում, սեփականության իրավունքով 159 քմ մակերեսով բնակարան ունի: Ամիրյան փողոցում նման մակերեսով բնակարանը նվազագույնը կարող է գնահատվել 200 հազար դոլար: Շահգալդյանը նույն բակում նաեւ ավտոտնակ ունի: Սեփականության իրավունքով նրան է պատկանում նաեւ 2 ավտոտնակ եւ 1 բնակարան Չարենցավանում: Ընդ որում, ավտոտնակներից մեկը բնակարանից էլ մեծ մակերես ունի: Դրանք, համապատասխանաբար, 57 եւ 53 քառակուսի մետր են: Չարենցավանի քաղաքապետինն է Աբովյան քաղաքի «Մակու» սրճարանը՝ 600 քմ մակերեսով: Հակոբ Շահգալդյանի՝ միայն Ալափարս համայնքում գրանցած անշարժ գույքը 12 միավոր է, այդ թվում՝ մեկուկես հեկտար գյուղարտադրական օբյեկտ, 6 վարելահող՝ 4,9 հեկտար ընդհանուր մակերեսով, 3 խոտհարք՝ 8,5 հեկտար ընդհանուր մակերեսով, եւ 2 միավոր բնակելի կառուցապատման հողամաս՝ 2600 քմ ընդհանուր մակերեսով: 4600 քմ մակերեսով բնակելի կառուցապատման 3 հողամաս էլ Շահգալդյանն ունի Առինջում եւ Արզնիում: Չարենցավանի քաղաքապետը նաեւ 4 հա մակերեսով արոտավայր է հայտարարագրել Ջրաբերում: Հակոբ Շահգալդյանը հայտարարագրել է նաեւ 3 ավտոմեքենա՝ 2007 եւ 2012թթ. արտադրության երկու «Հյունդաի Սոնատա» եւ 2000թ. արտադրության «Ռենո Կենգու»: Հակոբ Շահգալդյանի ձեռքը քարի տակ չէ, եւ նա ամենեւին ռոճիկի հույսին չէ: Հայտարարագրի «եկամուտներ» տողում, բացի քաղաքապետի 2 միլիոն 16 հազար դրամ աշխատավարձը, Շահգալդյանը հայտարարագրել է 6 միլիոն 400 հազար դրամ շահաբաժին՝ «Հակոբ Շահգալդյան» ՍՊԸ-ից, եւ 13 միլիոն 350 հազար դրամ շահաբաժին՝ «Կար-Կոր» ՍՊԸ-ից: Հիշեցնենք, «Կար-Կոր»-ն այն գազալցակայանն է, որի հերթափոխի պետ Արտավազդ Ալեքսանյանին Շահգալդյանն առաջադրել էր որպես «կեղծ» թեկնածու, հետո Ալեքսանյանը ինքնաբացարկ էր հայտնել: Ըստ հայտարարագրի, քաղաքապետինն է «Հակոբ Շահգալդյան» ՍՊԸ-ի 100 տոկոս մասնաբաժինը, 50-ական տոկոս՝ «Կար-Կոր»-ում եւ «Ավտո Ռոդ»-ում, ինչպես նաեւ 20,9 տոկոս բաժնետոմս «Արմավտո» ԲԲԸ-ում: Չարենցավանը վերջին 8 տարիներին ղեկավարած քաղաքապետը Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին է, բայց իր կարիերայի հաջողություններն ու ունեցվածքի կուտակումը հոր նախկին պաշտոնի հետ չի կապում: «Ո՞նց պիտի գործոն լինի էդ փաստը: Վերջիվերջո դու պիտի կարողանաս աշխատել: Հո պատահական չե՞ս կարող դառնալ քաղաքապետ: Մի բան էլ պիտի քեզնից ներկայացնես»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետը: Հարց ուղղեցինք նաեւ «կեղծ» թեկնածուի մասին, հերքեց, որ Ալեքսանյանն իր դրածոն էր՝ ասելով, որ չնայած ինքը «Կար-Կոր»-ում 50 տոկոս փայատեր է, բայց «հնարավոր է, չէ՞, որ այդ տղային մյուս փայատերերը աշխատանքի ընդունած լինեն»: - Պարոն Շահգալդյան, որտեղի՞ց ձեզ մեծ թվով անշարժ գույք: - Մեծ թիվը ո՞րն է: - Քսաներկուսը շա՞տ է, թե՞ քիչ: - Իմ տարիների աշխատանքի չափով: Բայց անշարժ գույք չի, հողակտոր է: Անշարժ գույքը ուրիշ բան է: Դա հողակտոր է: - Դուք 41 տարեկան եք: Որտեղի՞ց ձեզ այդքան գույք: - «Արմավտո» ԲԲԸ 20,7 տոկոսի բաժնեթղթերը պատկանել է ինձ այն ժամանակ, երբ ես քաղաքապետ չեմ եղել: Ես եղել եմ այդ ընկերության տնօրենը (1998-2007թթ. - Գ. Ա.): - Հարց է առաջանում, թե ինչո՞ւ հենց դու՛ք դարձաք էդ գործարանի տնօրենը: - Գործարանի սեփականաշնորհման ժամանակ 20,7 տոկոս բաժնեմասերը գնել եմ: Այդ գործարանը կատարում էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» եւ Երկաթուղային ընկերության պատվերները: Այդ ժամանակ տարեկան շրջանառությունը հասնում էր մոտ 1 միլիարդի, եւ ես շահաբաժին եմ ստացել: - Որտեղի՞ց ձեզ գործարանի բաժնետոմսեր գնելու փողը: Դուք քանի՞ տարեկան էիք: - 25 տարեկան: Այն ժամանակ դրանք բավականին էժան էին: Գնել եմ վաուչերներով: - Այդքան վարելահողերը, խոտհարքները ի՞նչ եք անում: - Ես չեմ օգտագործում: Տվել եմ այլ մարդկանց, որ ցորեն ցանեն, իրենց տունը պահեն: Անվարձահատույց, քանի որ դրանք իրենցից առանձնապես արժեքավոր բան չեն ներկայացնում: - Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ հենց Ալափարսում կարողացել եք մի քանի կտոր հող վերցնել: - Սեփականաշնորհման ժամանակ մենք իրավունք ունեինք, որպես ծննդով ալափարսեցի եւ այնտեղ նախկինում գրանցված, էնտեղից հողեր ստանայինք: Մի քանի հատ էլ գնել եմ՝ բավականին էժան գներով: Վարելահողերից մեկի արժեքը հիմա մոտ 1000 դոլար է: Պատկերացրեք, թե էն ժամանակ ինչքան էժան կլիներ: - Իսկ Ամիրյան փողոցում 159 քմ մակերեսով բնակարա՞նը որտեղից: - 2004-2005 թվականներից, երբ եղել եմ «Արմավտոյի» տնօրեն: Վատ է՞, որ հայտարարագրել եմ: Հո ուրիշի անունով չի՞: Ես չեմ էլ թաքցրել, որ բիզնես ունեմ՝ «Հակոբ Շահգալդյան» ՍՊԸ-ն, որով սրճարանի բիզնես եմ ծավալում: Հակոբ Շահգալդյանը, չնայած այս ընտրություններում մրցակից չունի, ասաց, որ այսօրվանից Չարենցավանի թաղամասերում հանդիպում է ունենալու ընտրողների հետ, քաղաքացիներին ներկայացնելու է իր 4 տարվա ծրագիրը: Հարցին՝ ո՞րն է ծրագրի «մեխը», Շահգալդյանը պատասխանեց. «Խոստանալու եմ, որ աշխատեմ այնպես, ինչպես անցած 8 տարիներին»: Հետաքրքրվեցինք՝ դա լա՞վ է, թե՞ վատ: «Թող ընտրողները գնահատեն»,- ասաց: Գագիկ Աղբալյան «Հայկական ժամանակ»
Ի՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԵրևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԵրբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱրտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ Երևանում