Ереван, 16.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войн Посол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением региона Трамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский пролив ЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной Аргентины Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе Рынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем Востоке Роберту Кочаряну запретили выезд из Армении В Иране раскрыли 14 пунктов мирной сделки с США Армения лишена демократии – диктатура против народа: Нарек Карапетян Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»


40-ամյա քաղաքապետը 22 միավոր անշարժ գույք ունի Երեւանում, Չարենցավանում, Աբովյանում...

Թիվ 26 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վովա Սահակյանը մեր պահանջով տրամադրել է Չարենցավանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի գույքի եւ եկամուտների հայտարարագրի անչափ հետաքրքիր պատճենը:

Փաստաթղթի համաձայն, Չարենցավանի 40-ամյա քաղաքապետը ոչ ավել, ոչ պակաս՝ 22 միավոր անշարժ գույք ունի Երեւան, Աբովյան եւ Չարենցավան քաղաքներում, Կոտայքի մարզի Ալափարս, Առինջ, Արզնի եւ Ջրաբեր գյուղերում: Չարենցավանի քաղաքապետը Երեւանի սրտում՝ Ամիրյան փողոցում, սեփականության իրավունքով 159 քմ մակերեսով բնակարան ունի: Ամիրյան փողոցում նման մակերեսով բնակարանը նվազագույնը կարող է գնահատվել 200 հազար դոլար: Շահգալդյանը նույն բակում նաեւ ավտոտնակ ունի: Սեփականության իրավունքով նրան է պատկանում նաեւ 2 ավտոտնակ եւ 1 բնակարան Չարենցավանում: Ընդ որում, ավտոտնակներից մեկը բնակարանից էլ մեծ մակերես ունի: Դրանք, համապատասխանաբար, 57 եւ 53 քառակուսի մետր են: Չարենցավանի քաղաքապետինն է Աբովյան քաղաքի «Մակու» սրճարանը՝ 600 քմ մակերեսով: Հակոբ Շահգալդյանի՝ միայն Ալափարս համայնքում գրանցած անշարժ գույքը 12 միավոր է, այդ թվում՝ մեկուկես հեկտար գյուղարտադրական օբյեկտ, 6 վարելահող՝ 4,9 հեկտար ընդհանուր մակերեսով, 3 խոտհարք՝ 8,5 հեկտար ընդհանուր մակերեսով, եւ 2 միավոր բնակելի կառուցապատման հողամաս՝ 2600 քմ ընդհանուր մակերեսով: 4600 քմ մակերեսով բնակելի կառուցապատման 3 հողամաս էլ Շահգալդյանն ունի Առինջում եւ Արզնիում: Չարենցավանի քաղաքապետը նաեւ 4 հա մակերեսով արոտավայր է հայտարարագրել Ջրաբերում: Հակոբ Շահգալդյանը հայտարարագրել է նաեւ 3 ավտոմեքենա՝ 2007 եւ 2012թթ. արտադրության երկու «Հյունդաի Սոնատա» եւ 2000թ. արտադրության «Ռենո Կենգու»: Հակոբ Շահգալդյանի ձեռքը քարի տակ չէ, եւ նա ամենեւին ռոճիկի հույսին չէ: Հայտարարագրի «եկամուտներ» տողում, բացի քաղաքապետի 2 միլիոն 16 հազար դրամ աշխատավարձը, Շահգալդյանը հայտարարագրել է 6 միլիոն 400 հազար դրամ շահաբաժին՝ «Հակոբ Շահգալդյան» ՍՊԸ-ից, եւ 13 միլիոն 350 հազար դրամ շահաբաժին՝ «Կար-Կոր» ՍՊԸ-ից: Հիշեցնենք, «Կար-Կոր»-ն այն գազալցակայանն է, որի հերթափոխի պետ Արտավազդ Ալեքսանյանին Շահգալդյանն առաջադրել էր որպես «կեղծ» թեկնածու, հետո Ալեքսանյանը ինքնաբացարկ էր հայտնել: Ըստ հայտարարագրի, քաղաքապետինն է «Հակոբ Շահգալդյան» ՍՊԸ-ի 100 տոկոս մասնաբաժինը, 50-ական տոկոս՝ «Կար-Կոր»-ում եւ «Ավտո Ռոդ»-ում, ինչպես նաեւ 20,9 տոկոս բաժնետոմս «Արմավտո» ԲԲԸ-ում: Չարենցավանը վերջին 8 տարիներին ղեկավարած քաղաքապետը Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին է, բայց իր կարիերայի հաջողություններն ու ունեցվածքի կուտակումը հոր նախկին պաշտոնի հետ չի կապում: «Ո՞նց պիտի գործոն լինի էդ փաստը: Վերջիվերջո դու պիտի կարողանաս աշխատել: Հո պատահական չե՞ս կարող դառնալ քաղաքապետ: Մի բան էլ պիտի քեզնից ներկայացնես»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետը: Հարց ուղղեցինք նաեւ «կեղծ» թեկնածուի մասին, հերքեց, որ Ալեքսանյանն իր դրածոն էր՝ ասելով, որ չնայած ինքը «Կար-Կոր»-ում 50 տոկոս փայատեր է, բայց «հնարավոր է, չէ՞, որ այդ տղային մյուս փայատերերը աշխատանքի ընդունած լինեն»: - Պարոն Շահգալդյան, որտեղի՞ց ձեզ մեծ թվով անշարժ գույք: - Մեծ թիվը ո՞րն է: - Քսաներկուսը շա՞տ է, թե՞ քիչ: - Իմ տարիների աշխատանքի չափով: Բայց անշարժ գույք չի, հողակտոր է: Անշարժ գույքը ուրիշ բան է: Դա հողակտոր է: - Դուք 41 տարեկան եք: Որտեղի՞ց ձեզ այդքան գույք: - «Արմավտո» ԲԲԸ 20,7 տոկոսի բաժնեթղթերը պատկանել է ինձ այն ժամանակ, երբ ես քաղաքապետ չեմ եղել: Ես եղել եմ այդ ընկերության տնօրենը (1998-2007թթ. - Գ. Ա.): - Հարց է առաջանում, թե ինչո՞ւ հենց դու՛ք դարձաք էդ գործարանի տնօրենը: - Գործարանի սեփականաշնորհման ժամանակ 20,7 տոկոս բաժնեմասերը գնել եմ: Այդ գործարանը կատարում էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» եւ Երկաթուղային ընկերության պատվերները: Այդ ժամանակ տարեկան շրջանառությունը հասնում էր մոտ 1 միլիարդի, եւ ես շահաբաժին եմ ստացել: - Որտեղի՞ց ձեզ գործարանի բաժնետոմսեր գնելու փողը: Դուք քանի՞ տարեկան էիք: - 25 տարեկան: Այն ժամանակ դրանք բավականին էժան էին: Գնել եմ վաուչերներով: - Այդքան վարելահողերը, խոտհարքները ի՞նչ եք անում: - Ես չեմ օգտագործում: Տվել եմ այլ մարդկանց, որ ցորեն ցանեն, իրենց տունը պահեն: Անվարձահատույց, քանի որ դրանք իրենցից առանձնապես արժեքավոր բան չեն ներկայացնում: - Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ հենց Ալափարսում կարողացել եք մի քանի կտոր հող վերցնել: - Սեփականաշնորհման ժամանակ մենք իրավունք ունեինք, որպես ծննդով ալափարսեցի եւ այնտեղ նախկինում գրանցված, էնտեղից հողեր ստանայինք: Մի քանի հատ էլ գնել եմ՝ բավականին էժան գներով: Վարելահողերից մեկի արժեքը հիմա մոտ 1000 դոլար է: Պատկերացրեք, թե էն ժամանակ ինչքան էժան կլիներ: - Իսկ Ամիրյան փողոցում 159 քմ մակերեսով բնակարա՞նը որտեղից: - 2004-2005 թվականներից, երբ եղել եմ «Արմավտոյի» տնօրեն: Վատ է՞, որ հայտարարագրել եմ: Հո ուրիշի անունով չի՞: Ես չեմ էլ թաքցրել, որ բիզնես ունեմ՝ «Հակոբ Շահգալդյան» ՍՊԸ-ն, որով սրճարանի բիզնես եմ ծավալում: Հակոբ Շահգալդյանը, չնայած այս ընտրություններում մրցակից չունի, ասաց, որ այսօրվանից Չարենցավանի թաղամասերում հանդիպում է ունենալու ընտրողների հետ, քաղաքացիներին ներկայացնելու է իր 4 տարվա ծրագիրը: Հարցին՝ ո՞րն է ծրագրի «մեխը», Շահգալդյանը պատասխանեց. «Խոստանալու եմ, որ աշխատեմ այնպես, ինչպես անցած 8 տարիներին»: Հետաքրքրվեցինք՝ դա լա՞վ է, թե՞ վատ: «Թող ընտրողները գնահատեն»,- ասաց: Գագիկ Աղբալյան «Հայկական ժամանակ»
Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООНСамая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозицию