Այսօր ԱԺ-ում ժամը 17:00-ին խորհրդարանը քվեարկության կդնի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը։ Նշենք, որ խմբակցությունները ներկայացրեցին իրենց տեսակետները: Եվ այսպես.
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ իրենք դեմ են քվեարկելու:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը հնարավորություն կտա ոչ միայն տնտեսապես էլ ավելի ինտեգրվել, այլ սերտացնել մեր հարաբերությունները ԵՏՄ երկրների հետ այլ ուղղություններով ևս։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արեն Ռուստամյանը նույնպես հայտնեց իր կողմ լինելու մասին և նշեց, որ ոչ թե ուրիշներին դասեր տալու, այլ սովորելու ժամանակն է:
ԲՀԿ խմբակցությունը նույնպես կողմ կքվեարկի: Խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ իրականում կարիք չկա խնդիրը դրամատիզացնելու, որովհետև խոսքն ընդամենը ինտեգրացիոն գործընթացի մասին է, որը փոքր պետությունների համար շատ կարևոր երևույթ է: ՀԱԿ-ը և ՀՀԿ-ն նույնպես կողմ կքվեարկեն: