Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու


Հանդարտաբարո, զուսպ, հավասարակշիռ ու պատկառազդու. ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԷԴՎԱՐԴ ՋՐԲԱՇՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Եկող տարի` 2023-ին, լրանում է ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի ծննդյան 100-ամյակը: Եվ ուրեմն, այժմվանից քայլեր պիտի ձեռնարկենք, որպեսզի պատշաճ կերպով նշվի մեծ գիտնականի հոբել յանը, որ հոբել յան է նաև մեր Գիտության, մեր Ակադեմիայի, մեր Համալսարանի համար ևս: Գաղտնիք չէ` այսօր գործող բոլոր գրականագետներս Ջրբաշյանի սաներն ենք: Պատերազմն ամեն բան փոխեց իր կյանքում: 1944-ին 21-ամյա երիտասարդ զինվոր Էդվարդ Ջրբաշյանը Հայրենական պատերազմում հերոսության համար պարգևատրվեց Կարմիր աստղի շքանշանով և բազմաթիվ մեդալներով, բայց մեկ տարի անց ռազմի դաշտից տուն վերադարձավ հաշմանդամ ու վիրավոր:

Այդպես էլ դարձավ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանող, և երկար ճամփան` Կոնդից մինչև համալսարան, կտրում էր հենակներով: Սա գիտական մեծ ճանապարհի սկիզբն էր. Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում սովորելով՝ միաժամանակ դասավանդում էր արդեն բանասիրական ֆակուլտետում: Այդ տարիներից սկսած՝ Ջրբաշյանի կյանքն անխզելիորեն կապվում է մայր բուհի հետ, որտեղ շուրջ կես դար դասավանդել է գրականության տեսություն, գեղագիտական ուսմունքներ, հայ նոր գրականության պատմություն առարկաները՝ կրթելով բանասերների և մանկավարժների բազում սերունդների: Երևանի պետական համալսարանում Ջրբաշյանը հիմնում է գրականության տեսության և գեղագիտության ամբիոնը:

ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԵՂԲԱՅՐՆԵՐ

Ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի գիտական կենսագրությունը պատկառանք և հիացմունք է ներշնչում միաժամանակ. Վանից գաղթած ընտանիքում ծնված երկու եղբայր` Մխիթար և Էդվարդ Ջրբաշյանները, հաղթահարելով բազում դժվարություններ, դարձան հայրենական գիտության պայծառ աստղերը: Երկու եղբայր` գիտական կենսագրությամբ այնքան նման, իրական կյանքում հակապատկերներ էին: Ակադեմիկոս Մխիթար Ջրբաշյանը մաթեմատիկոս էր` միջազգային համբավի տեր գիտնական, բայց բանաստեղծի բնավորություն ուներ` հախուռն, կրքոտ, անհանգիստ ու բռնկվող: Փոքր եղբայրը` ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանը, հանդարտաբարո ու զուսպ, կարծիք հայտնելիս` շատ հավասարակշիռ, պատկառանք ազդող: Դեռ դպրոցական Էդվարդին ավագ եղբայրը` Մխիթարը, գրքեր էր նվիրում, որոնք իրենց բանասիրական ուղղվածութամբ ասես կանխորոշում էին կրտսեր եղբոր գիտական ապագան:

Ծանր 90-ական թվականներին, երբ համառորեն լուրեր էին պտտվում, թե Ակադեմիան պիտի փակվի, հոդված գրեցի Մխիթար Ջրբաշյանի ֆունդամենտալ գրքի` ժամանակակից կոմպլեքս անալիզի և ֆունկցիաների տեսության մասին: Ուզում էի ասել, որ եթե կառավարությունը չի գնահատում, մենք` գրականագետներս, գիտենք ու հասկանում ենք մեր մաթեմատիկական գիտության մեծերին: Հանդիպեցինք, ասաց լավ է, բայց ամենակարևորը չես ասել գրքիս մասին, չես ասել, որ դա... պոեմ է... Ի՜նչ երջանիկ պահ, ի՜նչ ոգևորություն` ես հիացած նայում էի մեծ գիտնականին, ապրում էի իր ոգևորությունը, ու մինչև հիմա էլ հավատում եմ, որ ամեն մի մեծ հետազոտություն իսկապես պոեմ է` լինի դա գրականություն, երաժշտություն, թե մաթեմատիկա... Այս հրաշք պահը և մեծ գիտնականի այս դասը ես երբեք չեմ մոռանա:

ՊՈԵՄԻ ԺԱՆՐԸ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հանրապետական մամուլում Էդվարդ Ջրբաշյանը տպագրվում էր 1941-ից սկսած, իսկ 1955-ին լույս է տեսնում նրա առաջին գիտական մենագրությունը։ Ապագա ակադեմիկոսի առաջին գիրքը նվիրված է սովետահայ պոեմին, սակայն աշխատությունը նաև խոր պատկերացում է տալիս տվ յալ ժանրի մասին հայ և համաշխարհային գրականության մեջ: Ներկայացված են Վերգիլիոսի «Էնեականը», Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմը», Միլտոնի «Դրախտ կորուսյալը», Բայրոնի «Չայլդ Հարոլդը», «Շիլիոնի կալանավորը», Պուշկինի հարավային պոեմները: Երիտասարդ գիտնականը զարմացնում է իր բացառիկ գիտելիքներով, համաշխարհային գրականության շրջափուլերի խոր իմացությամբ:

Տալով պոեմի ժանրի տեսությունը՝ գիտնականն անդրադառնում է հայկական պոեմի սկզբնավորմանը` Արսեն Բագրատունի «Հայկ դյուցազն», Թաղիադյանի «Սոս և Սոնդիպի», «Հայկ ի տեսիլն Հայկազնին», «Եղերերգություն ի Թանգ»: Հայ ռոմանտիկական պոեմը ներկայանում է Ալիշանի «Շուշանն Շավարշանա», «Աշոտ Երկաթ ի ծովուն Սևանա», «Պլպուլն Ավարայրի» երկերով, իսկ Ռ. Պատկանյանի շնորհիվ այդ ժանրն ավելի է մոտենում հայ կյանքի երակներին («Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը»):

ԱՆԶՈՒԳԱԿԱՆ Է ՋՐԲԱՇՅԱՆԻ ՏԱՂԱՆԴԸ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ԳԾԵԼԻՍ

Շահազիզի «Լևոնի Վիշտը» Ջրբաշյանը համադրում է Պուշկինի երկերին (գիտնականը բերում է Շահազիզի վկայությունը, որ որոշ հատվածներում կրել է Պուշկինի չափածո վեպի ազդեցությունը), դիպուկ նկատում, որ Շահազիզն առաջինն էր մեզանում, որ պոեմի ժանրի միջոցով արտացոլեց իր ժամանակի իրականությունը: Աբովյանի «Աղասու խաղին», «Հազարփեշեն» երգիծապոեմին, Մ. Նալբանդյանի «Արկածք նախահորն» երկին հաջորդեցին... Րաֆֆու պոեմները` «Հինգերորդ դարու հայոց աշխարհի տիկինները և Եղիշե Ավարայրի դաշտումը», «Արայն պատերազմի դաշտումը», «Սառա», «Սոֆի» և Նինո»:

Ըստ Ջրբաշյանի՝ այդ ժանրի գագաթ են Ղազարոս Աղայանի հռչակավոր «Տորք Անգեղը» և, վերջապես, Թումանյանի պոեմները, որոնց մեկ տասնամյակ անց գիտնականը նվիրեց հատուկ մենագրություն՝ «Թումանյանի պոեմները»: Դանիել Վարուժանի «Արմենուհի», «Հարճը», Ռուբեն Սևակի «Ջարդի խենթը», «Մարդերգություն» պոեմներից հետո բարձրանում է Չարենցի հրաշքը` «Կապուտաչյա Հայրենիք» (1915), «Դանթեական առասպել» (1916-1916, «Ամբոխները խելագարված», «Սոմա» (1918), «Ռոմանս անսեր», «Ասպետական», «Չարենց-նամե» (1922), «Մահվան տեսիլ», «Դեպի լ յառը Մասիս» (1933) և այլն: Արժանիորեն գնահատվում են Հովհ. Շիրազի, Վ. Դավթյանի, նաև խորհրդահայ այլ գրողների պոեմները:

«ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՈՒՆ» ԿԱՄ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԱՍԱԳԻՐՔ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1950-ին ավարտելով համալսարանը` Ջրբաշյանն ընդունվեց նույն բուհի ասպիրանտուրան` «Գրականության տեսություն» մասնագիտությամբ` ընտրելով մի ճանապարհ, որ առավել բնորոշ էր իր գիտական մտածողությանն ու ոճին: Իսկապես, հետագայում ինչ հարցի քննությամբ էլ զբաղվում է գիտնականը, գրականության տեսական պրոբլեմները կարևոր, հաճախ առաջնահերթ տեղ պիտի զբաղեցնեն իր բոլոր հետազոտություններում: Մի քանի տարի անց լույս է տեսնում գիտնականի հռչակավոր դասագիրքը` «Գրականության տեսություն», որ առ այսօր ունեցել է յոթ հրատարակություն` (վերջին երկուսը՝ «Գրականագիտության ներածություն» վերնագրով` 1996, 2011)՝ դառնալով ուսանողների, ուսուցիչների ու բանասերների բազում սերունդների ամենասիրված դասագիրքը:

Գրական պատկեր և ստեղծագործության կառուցվածք, գեղարվեստական ձև և բովանդակություն, բառապաշարի շերտեր, պատկերավորման միջոցներ, սյուժե և ֆաբուլա, ոճ և ոճավորում, արձակ և չափածո, տաղաչափական կառուցման սկզբունքներ, գրական սեռեր և ժանրեր. ահա մի մասն ընդամենը այն մեծ աշխարհից, որ գրականությամբ հետաքրքրված ընթերցողի առջև բացում է մեծ գիտնականը: Այս համբավավոր դասագրքից հետո արդեն սովորական էր այն, որ Ջրբաշյանի մենագրությունները բացառիկ են իբրև գիտական արժեք և մնայուն տեղ ունեն հայագիտության ասպարեզում: Այդպիսին էին նրա «Պոետիկայի հարցեր» (1976), «Գեղագիտություն և գրականություն» (1983) բարձրարժեք ուսումնասիրությունները, որոնք նոր խոսք էին մեթոդի և ժանրի, ոտանավորի և գեղարվեստականության, պոետիկայի, նաև դարասկզբի հայ քննադատության ուսումնասիրության բնագավառում:

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԷՐ ԹԵ՛ ՈՐՊԵՍ ՄԱՐԴ, ԹԵ՛ ՈՐՊԵՍ ԳՐԱԿԱՆԱԳԵՏ

Բացառիկ մեծ է Ջրբաշյանի վաստակը թումանյանագիտության ասպարեզում: Նրա անմիջական մասնակցությամբ հիմնադրվել է «Թումանյան. Ուսումնասիրություններ և հրապարակումներ» մատենաշարը, որի հինգ գրքերը լույս են տեսել 1964-1998թթ.։ 1988-ին Ջրբաշյանի ղեկավարությամբ սկսվեց Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի (10 հատորով) հրատարակումը` աննախադեպ մի ձեռնարկ, որ մեզանում դեռ երկար ժամանակ մնալու է չգերազանցված: Անհնար է պատկերացնել Թումանյանագիտությունն առանց Ջրբաշյանի հիմնարար աշխատությունների` «Թումանյանի պոեմները» (1964, 1986) «Թումանյանի բալլադները» (1969), «Թումանյան. Ստեղծագործության պրոբլեմներ» (1988), «Թումանյանը և հայ գրականության ավանդույթները» (1994), «Թումանյանի գրական ժառանգությունը» (2000): Սա Ջրբաշյանի կյանքի գործն էր, գիտնականի հոգին ու մարդկային նկարագիրը: Պատահական չէ, որ անվանի գիտնական Արամ Ինճիկյանն իր գրքի ընծայականում գրել է. «Էդվարդ Ջրբաշյանին, որ թումանյանական է թե՛ որպես մարդ, թե՛ որպես գրականագետ»:

ԻՆՉՊԵՍ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄՏԱՎ ԼՍԱՐԱՆ

Համալսարանական իմ սերունդը սիրահարված էր համալսարանին: Երբեք տհաճությամբ դասի չեմ գնացել, քանի որ իմ ամեն մի օրը համալսարանում տոն էր: Ի՞նչ եմ հիշում. մեր լսարանները սովորական էին, ինչպես հավանաբար բոլոր բուհերինը, մեր միջանցքներում արտառոց ոչինչ չկար: Արտառոցը մեր դասախոսներն էին. նրանց մասին լսում էինք բարձր կուրսերի ուսանողներից, գիտեինք, թե նշանավորներն ովքեր են: Ջրբաշյանն ամենանշանավորներից էր: Ասում էին` առարկան` «Գրականության տեսությունը», շատ բարդ է, ինքն էլ խիստ է ու պահանջկոտ: Երբ առաջին անգամ մտավ լսարան, մեր իմացածին ավելացրինք նաև մեր տեսածը` անսահման բարի է:

Շատ բան չէինք հասկանում, բայց սիրեցինք իր առարկան, որովհետև հանդարտություն կար դասախոսի հոգում ու պահվածքի մեջ, որ մեզ վստահություն էր ներշնչում: Պատկառանք ազդեց հենց առաջին դասից` ճշտապահ էր, ճիշտ ժամին գալիս, ճիշտ ժամին ավարտում էր դասը` ի տարբերություն մեր մյուս սիրված դասախոսի` Լևոն Ներսիսյանի, որ մի անգամ դասն սկսելով պարզապես ասաց` Այսօր ձեզ ասելու բան չունեմ... Ծխախոտը վառեց ու հեռացավ... Ջրբաշյանը ճշտապահ էր. մեզ վարժեցնում էր սիստեմատիկ աշխատանքի: Իրեն սիրեցինք, որովհետև բարի ժպտում էր, երբ ինչ-որ բան չէինք հասկանում: Ես դեռ չգիտեի, որ ինձ համար ինքը պիտի դառնա ամենակարևոր մարդը` իմ բռնկուն բնավորությունը ինքը հավասարակշռեց, չափ ու կշռի մեջ դրեց: Իր լսարան մտնելը, իր նշանավոր ձեռնափայտը, դասի ավարտին լսարանից հեռանալը մի ամբողջ արարողություն էր, որ մեր ջահել սրտերին հուշում էր, թե այս կյանքում վստահելի ու հաստատ մի բան կա, մի մեծ գոյություն. այդ հավատով էլ կյանք մտանք:

(Շարունակելի)

ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից