Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»


Վերջին շրջանում իմ երկրի շուրջ, իմ շուրջ տեղի ունեցող իրադարձություններն ինձ բերեցին մի շատ պարզ, բայց ակնհայտ ճշմարտության․ Ելենա Կիրակոսյան

Ելենա Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Վերջին շրջանում իմ երկրի շուրջ, իմ շուրջ տեղի ունեցող իրադարձություններն ինձ բերեցին մի շատ պարզ, բայց ակնհայտ ճշմարտության։
 
Մենք անդադար մեղադրում ենք իշխանություններին՝ հներին, նորերին, ներկաներին, ապագաներին․․․․, բայց չենք մտածում, որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր մեղքի բաժինը և առաջին հերթին` ունեմ ես։ Իմ մեղքի բաժինը ընդունելով` ցանկանում եմ ձեզ հետ կիսվել դրվագներով, որոնց մոտ կամ նույնանման իրավիճակների, վստահաբար, հանդիպել եք շատերդ։
 
2020թ-ի արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ բոլորս հիշում ենք մեր ապրումները, հույզերը, մեր ցանկությունը` գոնե մի փոքր մեր արարքով օգնել, որպեսզի տղերքը զգան մեր աջակցությունը, թիկունքը, որպեսզի մենք անպայմանորեն ունենանք հաղթանակ։
 
Բայց նման մտածելակերպ և դրսևորումներ ունեցող մարդկանց կողքին ապրում էին մի զուգահեռ իրականությունում գտնվողներ, ովքեր ամեն ինչ անում էին, որպեսզի իրենց զավակները խուսափեն հայրենիքի առջև իրենց պարտքը տալուց։ Կային անձիք, ովքեր իրենց թույլ էին տալիս գրեթե ամենօրյա ռեժիմով բարձրաձայնել նման մտքեր․ «Ես պատրաստ եմ իմ որդուն տանիքից հրեմ, ցած նետեմ, ոտքը, ձեռքը կոտրվի, ոչինչ որ հաշմանդամ կդառնա, բայց պատերազմ չգնա»։ ԵՎ նման մարդիկ, բնականաբար, զարմանում էին նրա վրա, որ ես հպարտությամբ իմ ամուսնուն ճանապարհում էի պատերազմական գոտի:
 
Պատկերացնում եք չէ՞ իմ ապրումները և տարակուսանքը նման արտահայտություններ գրեթե ամեն օր լսելիս:
 
Այնուհետև պարզվում էր, որ նման մտքեր արտահայտողները իրենց որդիներին տանից հանում էին, որպեսզի որևէ պարագայում նրանք չստանան զորակոչման թերթիկները։ Իսկ իրենց տանն առհասարակ արգելում էին լույս վառելը, որպեսզի բոլորը մտածեն, որ տանը ոչ ոք չի բնակվում։
 
Ու հիմա, վերլուծելով այս ամենը, ես հասկանում եմ, որ միգուցե և լավ է, որ այդ տղաները ամեն կերպ շրջանցել են պատերազմին մասնակցելու փաստը, քանի որ նման դաստիարակություն, նման արժեհամակարգ ստացած որդին ի՞նչ պետք է անի, եթե չդավաճանի իր հայրենիքին, իր կողքին կանգնած ընկերոջը՝ իր ճղճիմ կյանքը փրկելու համար։
 
Եվ, այո, ես այսօր ընդունում եմ իմ մեղքի բաժինը, քանի որ ժամանակին չեմ բարձրաձայնել այս ամենը: Իսկ պատկերացրեք ինչ կլիներ, եթե մեզանից յուրքանչյուրը ժամանակին բարձրաձայնած լիներ նման ապազգային, հակապետական մտածելակերպի դրսևորումները։ Պատկերացրեք, թե որքան այլ կերպ կդասավորվեր մեր կյանքը:
 
Հ.Գ Անձամբ ես պատրաստվում եմ ուղղել իմ սխալը:
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՇարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըԵթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար