Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան


Ժամկետային զինծառայողների շուրջ 950 ծնողներ հնարավորություն են ստացել կրկին այցելելու սահմանամերձ զորամասեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն են ստանում այցելելու և տեսակցելու իրենց զավակներին: Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի՝ այս տարվա հերթական այցի շրջանակում Տավուշի, Սյունիքի մարզերի սահմանամերձ և ԼՂՀ ՊԲ զորամասեր կուղևորվեն ժամկետային զինծառայողների շուրջ 950 ծնողներ: Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Քաղաքապետն ու նախարարն անձամբ շրջել ու զրուցել են ծնողների հետ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստ է օգնել ու աջակցել երևանաբնակ զինծառայողներին՝ հայրենիքին պատվով ծառայելու հարցում: «Մենք այսօր հերթական անգամ հնարավորություն ենք ընձեռել սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողներին այցելելու իրենց որդիների զորամասեր: Բազմիցս նշել եմ, որ արդեն բարի ավանդույթ դարձած այս ծրագրի գաղափարը ծնվեց բնակչության հետ իմ հանդիպումների ժամանակ և ուրախ եմ, որ այն կարողացանք կյանքի կոչել ու արդեն հազարավոր ծնողների այդ հնարավորությունն ընձեռվել է: Այս նախաձեռնության շնորհիվ տարեկան, առնվազն, երկու անգամ նրանք այցելում են զորամասեր, տեղում ծանոթանում իրենց զավակների ծառայությանը, կենցաղային պայմաններին», - ընդգծել է քաղաքապետը: Այն, որ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագիրն իսկապես սպասված էր բնակիչների կողմից, փաստում է տարեցտարի զորամասեր այցելելու ցանկություն հայտնող ծնողների թվի ավելացումը: Եթե 2013թ. կազմակերպված 2 այցելություններին ընդհանուր առմամբ մասնակցել էր շուրջ 1100 ծնող, ապա այս տարվա միայն գարնանը կազմակերպված այցի ժամանակ գրեթե նույնքան ծնող օգտվեց նախաձեռնությունից: Եվս 950-ն էլ այս անգամ է մեկնում: «Այս հարցում մեր մոտեցումը հստակ է. ցանկություն հայտնած բոլոր ծնողներին պետք է ընձեռենք այս հնարավորությունը: Սա, իմ կարծիքով, սոցիալականից բացի մեկ այլ կարևոր նշանակություն էլ ունի. զինվորների ծնողները տեղում են համոզվում, որ մեր բանակում զինվորի նորմալ ծառայություն անցկացնելու համար ստեղծված են բոլոր պայմանները: Ի դեպ, զորամասեր կատարած իմ այցելության ժամանակ ես նաև իմացա, որ այս նախաձեռնությունն առանձնակի գնահատվում է հենց մեր զինվորների կողմից, ովքեր լրացուցիչ անգամ համոզվում են, որ իրենց հարազատ քաղաքի իշխանությունները ևս իրենց հետ են ու պատրաստ են մշտապես աջակցելու», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումն ու իր գոհունակությունը հայտնելով Երևանի քաղաքապետարանի հետ հաստատված արդյունավետ համագործակցության արդյունքներից,  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ սա ևս մեկ կարևոր քայլ է բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու ճանապարհին: «Մեր հաջողությունը համագործակցությունն է բանակ-հասարակություն կապի ամրապնդման շրջանակում, և մենք միանշանակ բարձր ենք գնահատում Երևանի քաղաքապետի և իր աշխատակազմի այս նախաձեռնությունը, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր տարի, առնվազն, երկու անգամ ծնողներին ուղեկցելու իրենց որդիների զորամասեր: Այդպիսի ակցիաներ իրականացնում է նաև պաշտպանության նախարարության ղեկավարությունը, և վերջին տարիներին բավականին լուրջ միջոցառումներ են կազմակերպվում ինչպես զորամասերում ծնողների հետ հանդիպումներ կազմակերպելու, այնպես էլ լավագույն զինծառայողներին, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում իրենց ծնողներին հանդիպելու ուղղությամբ: Անշուշտ, այսպիսի հանդիպումների կազմակերպման շնորհիվ ավելի է ամրապնդվում կապը բանակի հետ և ոգեշնչվում են ինչպես ծնողները, այնպես էլ զինծառայողները»,- նշել է Սեյրան Օհանյանը: Կարևորելով սոցիալական նշանակություն ունեցող այս նախաձեռնությունը՝  ժամկետային զինծառայողների ծնողներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին և Սեյրան Օհանյանին ցուցաբերվող վերաբերմունքի ու հատուկ ուշադրության համար: Հարկ է նկատել, որ, տարեկան, առնվազն, երկու անգամ սահմանամերձ զորմասերում ծառայող երևանաբնակ զինվորների հետ իրենց ծնողների հանդիպումները կազմակերպելուն զուգահեռ, Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի միջև ձեռք բերված համաձայնությամբ մայրաքաղաքից զորակոչված ժամկետային զինծառայողները հնարավորություն են ստանում նաև Երևանում հանդիպելու իրենց ծնողներին ու հարազատներին: «Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ մենք ոչ միայն ծնողներին ենք ուղարկում զորամասեր, այլև ծառայության ժամանակ աչքի ընկած մեր զինվորներն են լրացուցիչ արձակուրդի հնարավորություն ստանում և գալիս Երևան: Այս տարի երևանաբնակ արդեն ավելի քան 500 զինծառայող է այցելել Երևան ու խրախուսվել 5-օրյա արձակուրդով: Առիթից օգտվելով՝ իմ շնորհակալությունն եմ հայտնում պաշտպանության նախարարությանն՝ ի դեմս նախարար պարոն Սեյրան Օհանյանի, ինչպես նաև Արցախի պաշտպանության բանակի հրամանատարությանը՝ այս կարևոր ծրագրերի իրականացմանն աջակցելու համար»,- ընդգծել է քաղաքապետը: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ այցը կազմակերպելու նպատակով  ձեռնարկված անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացված են: Նշվել է նաև, որ այս անգամ ևս ճանապարհի երկայնքով ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսները կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները, իսկ ավտոբուսներում ուղեկցողների թվում էլ կլինեն բժիշկներ:      
Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ»«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանՔաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան Երիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանԱյն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ստորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե