Yerevan, 23.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ժամկետային զինծառայողների շուրջ 950 ծնողներ հնարավորություն են ստացել կրկին այցելելու սահմանամերձ զորամասեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն են ստանում այցելելու և տեսակցելու իրենց զավակներին: Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի՝ այս տարվա հերթական այցի շրջանակում Տավուշի, Սյունիքի մարզերի սահմանամերձ և ԼՂՀ ՊԲ զորամասեր կուղևորվեն ժամկետային զինծառայողների շուրջ 950 ծնողներ: Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Քաղաքապետն ու նախարարն անձամբ շրջել ու զրուցել են ծնողների հետ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստ է օգնել ու աջակցել երևանաբնակ զինծառայողներին՝ հայրենիքին պատվով ծառայելու հարցում: «Մենք այսօր հերթական անգամ հնարավորություն ենք ընձեռել սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողներին այցելելու իրենց որդիների զորամասեր: Բազմիցս նշել եմ, որ արդեն բարի ավանդույթ դարձած այս ծրագրի գաղափարը ծնվեց բնակչության հետ իմ հանդիպումների ժամանակ և ուրախ եմ, որ այն կարողացանք կյանքի կոչել ու արդեն հազարավոր ծնողների այդ հնարավորությունն ընձեռվել է: Այս նախաձեռնության շնորհիվ տարեկան, առնվազն, երկու անգամ նրանք այցելում են զորամասեր, տեղում ծանոթանում իրենց զավակների ծառայությանը, կենցաղային պայմաններին», - ընդգծել է քաղաքապետը: Այն, որ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագիրն իսկապես սպասված էր բնակիչների կողմից, փաստում է տարեցտարի զորամասեր այցելելու ցանկություն հայտնող ծնողների թվի ավելացումը: Եթե 2013թ. կազմակերպված 2 այցելություններին ընդհանուր առմամբ մասնակցել էր շուրջ 1100 ծնող, ապա այս տարվա միայն գարնանը կազմակերպված այցի ժամանակ գրեթե նույնքան ծնող օգտվեց նախաձեռնությունից: Եվս 950-ն էլ այս անգամ է մեկնում: «Այս հարցում մեր մոտեցումը հստակ է. ցանկություն հայտնած բոլոր ծնողներին պետք է ընձեռենք այս հնարավորությունը: Սա, իմ կարծիքով, սոցիալականից բացի մեկ այլ կարևոր նշանակություն էլ ունի. զինվորների ծնողները տեղում են համոզվում, որ մեր բանակում զինվորի նորմալ ծառայություն անցկացնելու համար ստեղծված են բոլոր պայմանները: Ի դեպ, զորամասեր կատարած իմ այցելության ժամանակ ես նաև իմացա, որ այս նախաձեռնությունն առանձնակի գնահատվում է հենց մեր զինվորների կողմից, ովքեր լրացուցիչ անգամ համոզվում են, որ իրենց հարազատ քաղաքի իշխանությունները ևս իրենց հետ են ու պատրաստ են մշտապես աջակցելու», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումն ու իր գոհունակությունը հայտնելով Երևանի քաղաքապետարանի հետ հաստատված արդյունավետ համագործակցության արդյունքներից,  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ սա ևս մեկ կարևոր քայլ է բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու ճանապարհին: «Մեր հաջողությունը համագործակցությունն է բանակ-հասարակություն կապի ամրապնդման շրջանակում, և մենք միանշանակ բարձր ենք գնահատում Երևանի քաղաքապետի և իր աշխատակազմի այս նախաձեռնությունը, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր տարի, առնվազն, երկու անգամ ծնողներին ուղեկցելու իրենց որդիների զորամասեր: Այդպիսի ակցիաներ իրականացնում է նաև պաշտպանության նախարարության ղեկավարությունը, և վերջին տարիներին բավականին լուրջ միջոցառումներ են կազմակերպվում ինչպես զորամասերում ծնողների հետ հանդիպումներ կազմակերպելու, այնպես էլ լավագույն զինծառայողներին, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում իրենց ծնողներին հանդիպելու ուղղությամբ: Անշուշտ, այսպիսի հանդիպումների կազմակերպման շնորհիվ ավելի է ամրապնդվում կապը բանակի հետ և ոգեշնչվում են ինչպես ծնողները, այնպես էլ զինծառայողները»,- նշել է Սեյրան Օհանյանը: Կարևորելով սոցիալական նշանակություն ունեցող այս նախաձեռնությունը՝  ժամկետային զինծառայողների ծնողներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին և Սեյրան Օհանյանին ցուցաբերվող վերաբերմունքի ու հատուկ ուշադրության համար: Հարկ է նկատել, որ, տարեկան, առնվազն, երկու անգամ սահմանամերձ զորմասերում ծառայող երևանաբնակ զինվորների հետ իրենց ծնողների հանդիպումները կազմակերպելուն զուգահեռ, Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի միջև ձեռք բերված համաձայնությամբ մայրաքաղաքից զորակոչված ժամկետային զինծառայողները հնարավորություն են ստանում նաև Երևանում հանդիպելու իրենց ծնողներին ու հարազատներին: «Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ մենք ոչ միայն ծնողներին ենք ուղարկում զորամասեր, այլև ծառայության ժամանակ աչքի ընկած մեր զինվորներն են լրացուցիչ արձակուրդի հնարավորություն ստանում և գալիս Երևան: Այս տարի երևանաբնակ արդեն ավելի քան 500 զինծառայող է այցելել Երևան ու խրախուսվել 5-օրյա արձակուրդով: Առիթից օգտվելով՝ իմ շնորհակալությունն եմ հայտնում պաշտպանության նախարարությանն՝ ի դեմս նախարար պարոն Սեյրան Օհանյանի, ինչպես նաև Արցախի պաշտպանության բանակի հրամանատարությանը՝ այս կարևոր ծրագրերի իրականացմանն աջակցելու համար»,- ընդգծել է քաղաքապետը: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ այցը կազմակերպելու նպատակով  ձեռնարկված անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացված են: Նշվել է նաև, որ այս անգամ ևս ճանապարհի երկայնքով ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսները կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները, իսկ ավտոբուսներում ուղեկցողների թվում էլ կլինեն բժիշկներ:      
Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia