Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում դանակահարության հետևանքով վնասվածքներ ստացած դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ` 17-ամյա Տիգրան Գևորգյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց Էրեբունի բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շուշան Հունանյանը:
«Նրա վիճակը շարունակում է մնալ ծանր, դեռ գիտակցության չի եկել, միացված է արհեստական շնչառության ապարատին: Բժիշկները շարունակում են պայքարել տղայի կյանքի համար»,-ասաց Շուշան Հունանյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում վիճաբանություն էր տեղի ունեցել, 17-ամյա Տիգրան Գեւորգյանը եւ 17-ամյա Ռոբերտ Պ.-ն դանակահարվել էին: Նույն օրը երեկոյան 17-ամյա Նարեկ Ա.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել Տիգրանին եւ Ռոբերտին: Կատարվում է քննություն: