Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»


Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ իշխանությունն Արցախի պես նաև Սյունիքը կարող է հանձնել. Խոսրով Հարությունյան

Հարցազրույց

Այն, որ հատկապես 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունների գործողությունների հետևանքով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վտանգված են, փաստ է։ Այն, որ Սյունիքը թուրք-ադրբեջանական տանդեմի բաղձալի նպատակն է, ևս փաստ է, ուստի հերթական անգամ, ևս մեկ անգամ պետք է արձանագրել՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը գտնվում է կործանարար սպառնալիքի տակ։ Մեր երկիրը կարող է դառնալ տարածաշրջանի ամենամեծ անկլավներից մեկը, եթե, իհարկե, Հայաստանի այս իշխանությունը շարունակի իշխանավարել։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Փաշինյանի հայտարարած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, դրանից բխող վտանգների մասին՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ շեշտելով.

««Խաղաղության խաչմերուկ» ասվածն ուղղակի փրփուր է։ Ոչ Ադրբեջանը, ոչ Վրաստանը դրան լուրջ չեն վերաբերվում։ Ի դեպ, եթե Ադրբեջանը, որն այսօր իրական խաչմերուկ է, Վրաստանը, որը նույնպես այդպիսին է, չի օգտագործում խաչմերուկ բառը, Հայաստանի ղեկավարի կողմից այդ բառի կիրառումն առնվազն ծիծաղելի է։ Խաղաղության խաչմերուկի մասին է խոսում մի մարդ, որը չի արել ոչ մի քայլ իր աշխարհագրական դիրքն աշխարհաքաղաքական կապիտալի վերածելու համար»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ եթե այս իշխանությունն ունակ լիներ դա անել, այդ դեպքում երբեք չէր բանակցի Մեղրիի երկաթգծի գործարկման համար։

«Հարց եմ հնչեցնում Փաշինյանին՝ արդյո՞ք ինքը կարող է ներկայացնել հաշվարկներ, որ այդ 42 կմ-անոց Մեղրիի երկաթգիծը Հայաստանին տնտեսապես օգուտ է տալու։ Շեշտում եմ՝ չի տալու։ Մեղրիի երկաթգծի գործարկումը նշանակում է, որ Հայաստանի բյուջեից 150 միլիոն պետք է ներդնենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրար հետ կապվեն։ Այս երկաթգծի շահագործումը Հայաստանին տարածաշրջանից մեկուսացնելու է։ Մենք, նստած տարածաշրջանային մայթեզրին՝ նայելու ենք, թե ով ինչ է տանում և բերում»,- պարզաբանեց ՀՀ նախկին վարչապետը։

Անդրադառնալով Մեղրիի երկաթգծի վերաբերյալ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությանը, թե Հայաստանն առայժմ Հյուսիս-Հարավ միջանցքի մաս չէ, մինչև հիմա վերջնական դիրքորոշում չեն ձևավորել Մեղրիով ծրագրված ճանապարհի վերաբերյալ, Խոսրով Հարությունյանն արձագանքեց.

«Ինձ համար տարօրինակ է, որ Ռուսաստանը համառորեն բանակցում է Մեղրիի երկաթգծի շահագործման ուղղությամբ։ Ես ենթադրում եմ, որ Ռուսաստանի այդ մոտեցումը պայմանավորված է նրանով, որ այդ երկրում կարծում են, որ ինչպես Հայաստանի իշխանությունն Արցախը զիջեց, նույն ձևով էլ կարող է հանձնել նաև Սյունիքը թուրք-ադրբեջանական տանդեմին, ուստի փորձում են ամեն գնով իրենց ներկայությունն ապահովել Սյունիքում։ Հակառակ դեպքում, ինձ համար անհասկանալի է Ռուսաստանի այդքան նվիրվածությունը այդ փոքրիկ 42 կմ-անոց տարածքին»,- ասաց Հարությունյանը՝ շեշտելով՝ եթե Ռուսաստանն ու Իրանը ցանկանում են կապվել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, կարող են օգտվել Բաքու-Ղազախ-Իջևան-Հրազդան-Երևան ճանապարհից, որը ոչ թե 42 կմ է, այլ 370-ից ավելի, հետևապես՝ ավելի շահավետ է տնտեսապես Հայաստանի համար։

Հարությունյանը նաև հավելեց, որ Հայաստանի իշխանությունը հիմա պարտավոր է հրաժարվել Մեղրիի երկաթգծի շուրջ որևէ բանակցությունից՝ այն հիմքով, որ այլևս չկա Լաչինի միջանցքը։

«Պետք է ասել, որ Մեղրիի միջանցք ասվածն ինքն իրենով վերացել է Լաչինի միջանցքի վերացումից հետո»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Թունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Եթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները Ձայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ Հունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՀայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Հնարավո՞ր են թափանիվի օգտագործման նոր գաղափարներ. «Փաստ»Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հունիսի). Ստեղծվել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը. «Փաստ»Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ»Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»ԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանՔաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ»2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք Չալաբյան«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»«Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանԻ՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան